Դրախտային փաստաթղթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմիրով նշված են այն երկրները, որոնց ղեկավարների անունները կապված են փաստաթղթերի հետ

«Դրախտային փաստաթղթեր», «դրախտային դոսյե»[1] (անգլ.՝ Paradise Papers), գաղտնի տեղեկատվության արտահոսք, որը տեղի է ունեցել գերմանական Süddeutsche Zeitung թերթի կողմից: Վերջինս բացահայտել էր նաև Պանամայի սկանդալը, որի արդյունքում Լրագրող հետաքննիչների միջազգային կոնսորցիումը սկսել է հետաքննությունը: Այդ արտահոսքի արդյունքում պարզ են դարձել մի շարք քաղաքական գործիչների և հանրային այլ դեմքերի ակտիվների և մասնավոր սեփականության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Facebook-ի, Apple-ի, Microsoft-ի, EBay-ի, Glencore-ի, Uber-ի, Nike-ի, Walmart-ի, Allianz-ի, Siemens-ի, McDonald's-ի և Yahoo-ի ֆինանսական խարդախությունները: Դրախտային փաստաթղթերը բաղկացած են 13 540 000 ներքին փաստաթղթերից[2]: Հետաքննության առաջին արդյունքները հրապարակվել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին[3]: Փաստաթղթերը ուսումնասիրվել են աշխարհի շուրջ 100 ԶԼՄ-ների լրագրողներ:

Արտահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը անանուն աղբյուրից ստացել է փաստաթղթեր, որոնց վրա աշխատել է Appleby ընկերությունը:

Իր ծավալով արտահոսքը գերազանցում է նախորդներին, այնպիսին, ինչպիսիք են ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի արտահոսքը (1,7 ԳԲ), Offshore Leaks-ը (260 ԳԲ), Lux Leaks-ը (4 ԳԲ) և Swiss Leaks-ը (3,3 ԳԲ): Տվյալները հիմնականում բաղկացած են էլեկտրոնային նամակներից, PDF ֆորմատով նյութերից, լուսանկարներից և Appleby-ի տվյալների ներքին բազայից: Փաստաթղթերը պարունակում են տեղեկատվություն 120 000 օֆշորային ընկերությունների գործունեության վերաբերյալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Что мы узнали из новых утечек о налоговых секретах сверхбогатых»։ «Панорама» (ռուսերեն) (Русская служба Би-би-си)։ 2017-11-05։ Վերցված է 2017-11-06 
  2. Panorama Команда програми (2017-11-05)։ «"Райські папери": витік даних розкрив офшорні таємниці ультрабагатіїв»։ BBC Україна (en-GB)։ Վերցված է 2017-11-06 
  3. «“Paradise Papers”: оприлюднили офшорний компромат на представників світової еліти»։ Українська правда։ Վերցված է 2017-11-06