ՎիքիԼիքսի ԱՄՆ դիվանագիտական հեռագրերի արտահոսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՎիքիԼիքսի ԱՄՆ դիվանագիտական հեռագրների արտահոսքը ՎիքիԼիքս կայքի կողմից 2010 թվականի նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի դիվանագիտական հեռագրերի ծորման է վերաբերում, որոնք կայքը նաև կիսվել է «Էլ Պաիս», «Լո Մոնդ», «Դեր Շպիեգել», «Դը Գարդիան» և «Նյու Յորք Թայմս» թերթերի հետ։

Ձեռք բերված հեռագրերի մոտ կետը դասակարգված չեն, 40.5 տոկոսը գաղտնի (կոնֆիդենցիալ) են դասակարգված, իսկ 6 տոկոսը՝ ծածուկ (սեկրետ)։ Վերջինից 4,330-ը այնքան պայթուցիկ են, որ «նոֆորն» (NOFORN), այսինքն՝ ոչ ԱՄՆ քաղաքացիներին ոչ մատչելի են դասակարգված[1]։

Հեռագրերը փոխանցվում են Համացանցային Կանխագրի Գաղտնի Երթուղղիչ Ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետով (SIPRNet)։ ՍԻՐՓՆետը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած համացանցային համակարգն է, որը առանձանում է սովորական քաղաքացիական համացանցից և վարվում է ԱՄՆ-ի պաշտպանական նախարարության կողմից Վաշինգտոնում[2]։

Հեռագրերից ի հայտ եկած որոշ տեղեկություններ հետևյալն են՝

Հայաստանին ուղղված[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանին ուղղված նամակում, ավագ ԱՄՆ պաշտոնյաները իրենց կատաղությունն են հայտնել Հայաստանի կողմից ենթադրաբար Իրանին զենք վաճառելու մասին և դրա դեմը չառնելու պարագայում պատժամիջոցներով սպառնում[3][4]։

Բիլ Բըրնսի և Ալիևի հանդիպումից[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ի փետրվարի 25-ին, ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկ էր ներկայացրել ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշելու հանրաքվեի կոնկրետ ժամկետ ճշտելու համար։

Ալիևն հայտնել է, որ կարծում է Մեդվեդևն անկեղծ է Ղարաբաղի խնդրի լուծման իր ջանքերի մեջ, քանի որ արդեն հինգ անգամ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և որ հարցը չլուծվելու պարագային կվնասվի իր հեղինակությունը։

Ալիևը նաև իր սովոր զգուշացումներն է հայտնել նախքան ԼՂ առաջընթացի հայ-թուրքական պրոտոկոլների վավերացման մասին։ Ըստ նրա սույն վավերացումը կբերի ԼՂ հակամարտության կարգավորման հետաձգում, ոչ մի համապարփակ տարածաշրջանային անվտանգության բարելավվում, վնաս թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ոչ մի իրական համագործակցություն Հայաստանի և Թուրքիայի միջև, Միջին Ասիայի առավել առանձնացումը, Էներգետիկ նախագծերի քայքայում, և Վրաստանին կվնասի՝ թե՛ տարանցիկ (թրանզիտ) եկամտի նվազեցման պատճառով, և թե՛ իր դերը որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային միջանցքի կորցնելով։

Ալիևը փողոցային ժարգոնով է խոսել Պուտինի և Մեդվեդևի միջև հարաբերությունների մասին, ասելով թե նրանց թիմերի միջև ուժեղ առճակատման նշաններ կան, սակայն դեռ անձնապես նրանց միջև չկա, ավելացնելով՝ «մենք մի ասացվածք ունենք Ադրբեջանում, երկու գլուխ չեն կարող մեկ ղազանի մեջ խաշվել», որը փողոցային ժարգոնում նշանակում է երկու ղեկավարները ցանկանում են վիճել[5][6]։

Քարտուղար Ռոբերտ Գեյթսի Անկարայի հանդիպումից Էրդողանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 26-ի այս հեռագրում հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական պրոտոկոլները տարածաշրջանի համար նշանաձողային են համարվում, սակայն նշվում է, որ ո՛չ Հայաստանը և ո՛չ Թուրքիան վավերացման համար քայլեր չեն վերցրել. Թուրքիայի կառավարությունը պնդում է թե հայկական զորքերի հեռացումը «ԼՂ-ի շրջապատող նահանգներից» նախապայման է, սակայն նշման մեջ գրվում է, որ այս նախապայմանը համաձայնության մի մասը չէր, և ԱՄՆ-ն այս դիրքը չի սատարում։ Նաև նշվում է, որ ապագա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ծանրակշռորեն կախված են լինելու ԱՄՆ-ի Հայոց Ցեղասպանության ընդունման հարցին (հեռագրում արտահայտությունը չակերտներով է նշվում), քանզի ԱՄՆ-ի ճանաչումը Թուրքիայում քաղաքական հրդեհային փոթորիկ է առաջացնելու և ավերիչ ազդեցություն է ունենալու քաղաքական, ռազմական և առևտրային փոխհարաբերությունների վրա[7]։

Պակիստանի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից ԱՄՆ-ն գաղտնի կերպով աշխատել է Պակիստանի մի հետազոտական ռեակտորից հեռացնել բարձր հարստացած ուրան։ 2009 թվականին դեսպան Անն Վ. Փաթերսոնն զեկուցել է, որ Պակիստանը հրաժարվել է ամերիկյան տեխնիկական մասնագետների հետ այց կազմակերպել, իսկ Պակիստանի պաշտոնյան հայտնել է. «եթե տեղական լրատվամիջոցները մի բառ լսեն վառելիքի հեռացման մասին, նրանց դա կներկայացնեն որպես «Միացյալ Նահանգները տանում է Պակիստանի միջուկային զենքերը»»[8]։

Աֆղանստանի կառավարության կոռուպցիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին, Աֆղանստանի վարչապետն այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ, որտեղ և թմրանյութների դեմ պայքարի վարչության հետ աշխատող տեղական իշխանությունները նրա մոտ 52 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ դրամ են հայտնաբերել։ Իսկ ԱՄՆ-ի Կաբուլի դեսպանատնից ուղարկված հեռագրում նշվում է, թե դրամը «զգալի գումար» է, որը պաշտոնյա Ահմեդ Զիա Մասուդը «ի վերջո թույլ է տրվել պահի առանց դրա ծագման կամ նպատակակետի բացահայտումը» (Մասուդը հերքում է Աֆղանստանից որևէ դրամ դուրս տանելը)։

Մեկ այլ հեռագրում աֆղան նախագահ Համիդ Քարզայի կես եղբայր Ահմեդ Վալի Քարզայը, ով Նահանգային խորհրդի դեկավար է, որպես «կոռուպտ» և «թմրանյութերի թրաֆիկինգով զբաղվող» է նկարագրվել[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. A Superpower's View of the World
  2. ՎիքիԼիքսի դեսպանատնային հեռագրերը՝ հիմնական տվյալները քաշել և տեսնել ինչպես է մասերը բաժանվում (անգլերեն)
  3. «Հայաստանին ուղղված նամակը ՎիքիԼիքսում - 08STATE134490». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Հայաստանին ուղղված նամակը Դը Գարդիանում
  5. Բիլ Բըրնսի հեռագիրը ՎիքիԼիքսում - 10BAKU134
  6. Բիլ Բըրնսի հեռագիրը Դը Գարդիանում
  7. Անկարայի այցի հեռագիրը ՎիքիԼիքսում - 10ANKARA126
  8. 8,0 8,1 Ծորած հեռագրերը հում հայացք է առաջարկում ԱՄՆ-ի դիվանագիտության (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]