Կարմրախածի սագ
| Կարմրախածի սագ | |
Կարմրախածի սագ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
| Ընտանիք | Բադեր |
| Ցեղ | Branta |
| Տեսակ | Կարմրախածի սագ (B. Կարմրախածի) |
| Միջազգային անվանում | |
| Branta Կարմրախածի սագ | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Կարմրախածի սագ (լատին․՝ Branta ruficollis), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղեցնում է տունդրայի և անտառատունդրայի խիստ սահմանափակ տարածք Յամալ թերակղզուց մինչև Թայմիր։ Ձմռանը հանդիպում է Հարավային Կովկասում, Կասպից ծովի ափերին, Իրանում, Միջագետքում։ Հայաստանում գրանցված է ընդամենը երկու անգամ՝ Սևանա լճի ավազանում և Արմաշի ձկնաբուծական լճակներում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրման շրջանում հանդիպում է տունդրայի և անտառատունդրայի առավել չոր ու բարձրադիր, ջրին մոտ տարածքներում, ձմռանը` ջրամբարներին մոտ գտնվող տափաստաններում, մշակովի դաշտերում, լճերում։
Բնադրում են գետերի խոտաբույսերով և թփուտներով պատված թեք ափերին՝ 4-5 զույգերից կազմված գաղութներով։ Ձվերը 3-6 հատ են, կաթնագույն, կանաչակապտավուն երանգով, 63-69 մմ։ Թխսումը տևում է 24-26 օր։ Երբեմն նույն բնում կարող են բնադրել մի քանի էգ, և դրանցում կուտակվում է մինչև 50 ձու, որոնցից դուրս եկած ձագերը խնամվում են երկու ծնողների կողմից[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ, պատահական չվահյուր տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Վտանգնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։
Թվաքանակը և դրա փոփոխության միտումները բացակայում են։
Վտանգման հիմնական գործոնները հայտնի չեն։
Անհրաժեշտ է կազմակերպել թվաքանակի հաշվառումներ ողջ տարվա ընթացքում։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սագ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախածի սագ» հոդվածին։ |
| ||||||