Կարլ Չեռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Չեռնի
Carl Czerny.jpeg
Կարլ Չեռնի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն գերմ.՝ Carl Czerny
Ծնվել է փետրվարի 21, 1791({{padleft:1791|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] կամ փետրվարի 20, 1791({{padleft:1791|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1]
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3]
Երկիր Flag of Austria.svg Ավստրիա
Մահացել է հուլիսի 15, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][4] (66 տարեկանում)
Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտություն տեսաբան և երաժշտության ուսուցիչ
Գործիքներ դաշնամուր

Կարլ (Կարել) Չեռնի (գերմ.՝ Carl Czerny, փետրվարի 21, 1791({{padleft:1791|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:21|2|0}})[1][2] կամ փետրվարի 20, 1791({{padleft:1791|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:20|2|0}})[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[3] - հուլիսի 15, 1857({{padleft:1857|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2][4], Վիեննա, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր։ Ազգությամբ չեխ է[5]։

Սովորել է հոր՝ Վենցել Չեռնիի, 1801-1803 թվականներին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի մոտ[5]։

19-րդ դարի 1-ին կեսի վիեննական դաշնամուրային դպրոցի հիմնադիրն է։ Աշակերտներից են՝ Ֆերենց Լիստը, Թեոդոր Լեշետիցկին, Պ․ Դյոլերը, Թեոդոր Կուլլակը։ Հեղինակ է 1000-ից ավելի գործերի (սիմֆոնիկ, կամերային-գործիքային, եկեղեցական և այլն)։ Ժառանգության հիմնական մասը դաշնամուրային երկերն են (այդ թվում՝ այլ կոմպոզիտորների գործերի խմբագրումներ և վերադաշնակումներ)։ Մանկավարժական պրակտիկայում օգտագործվում են նրա էտյուդները։ Չեռնիի կոմպոզիտորական և դաշնամուրային սկզբունքները կապված են կլասիցիզմի և ռոմանտիկ ուղղությանը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Չեռնին ծնվել է Վիեննայում և մկրտվել Սուրբ Լեոպոլդի եկեղեցում[6]։ Ծնողներն ունեին չեխական ծագում։ Ծնողները Կարլի հետ չեխերեն էին խոսում։ Չեռնիի ընտանիքը երաժշտական ընտանիք էր․ պապը ջութակահար էր Նիմբուրկում՝ Պրահայի մոտ, հայրը՝ Վենզելը, հոբոյահար, երգեհոնահար և դաշնակահար էր[7]։ Երբ Չեռնին 6 ամսական էր, հայրը աշխատանքի ընդունվեց Լեհաստանի կալվածքներից մեկում որպես դաշնամուրի ուսուցիչ, ընտանիքը տեղափոխվեց Լեհաստան, որտեղ բնակություն հաստատեց մինչև Վիեննա վերադառնալը՝ 1795 թվականը[8]։

Տաղանդաշատ Չեռնին սկսեց դաշնամուր նվագել 3 տարեկանում, իսկ երաժշտություն գրել՝ 7-ում։ Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, որը նրան սովորեցնում էր հիմնականում Բախ, Հայդն և Մոցարտ։ Չեռնին ծնողների տանն սկսեց դաշնամուրի մենահամերգներ ունենալ։ Առաջին հանրային կատարումը 1800 թվականին էր, երբ նվագեց Մոցարտի Piano Concerto No. 24 կոնցերտը[9]։

Բեթհովենի աշակերտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականին չեխ կոմպոզիտոր և ջութակահար Վենզել Կրամպհոլցը Լյուդվիգ վան Բեթհովենի տանը կազմակերպեց Չեռնիի լսումները։ Բեթհովենը Չեռնիին խնդրեց կատարել իր Piano Sonata No. 8-ը և Ադելաիդան։ Բեթհովենը տպավորվեց 10-ամյա տղայով և իրեն աշակերտ վերցրեց[10]։ Չեռնին աշակերտեց Բեթհովենին մինչև 1804 թվականը[11]։

Չեռնիի ինքնակենսագրությունը և նամակները բազում կարևոր տեղեկություններ են հաղորդում տվյալ ժամանակաշրջանում Բեթհովենի մասին։ Չեռնին առաջինն էր, ով հաղորդեց Բեթհովենի խլության մասին․ տարիներ առաջ, մինչ այդ փաստի հանրային դառնալը[12]։

Բեթհովենը 1806 թվականին Չեռնիին ընտրեց որպես իր Piano concerto no. 1 կոնցերտի առաջին կատարող և 1812 թվականի փետրվարին՝ 21 տարեկան հասակում, Չեռնին Վիեննայում առաջին անգամ կատարեց Բեթհովենի Piano Concerto No. 5, «Emperor»-ը։ Չեռնին գրել է, որ իր երաժշտական հիշողությունն իրեն թույլ էր տալիս 1804-1805 թվականներին անգիր կատարել Բեթհովենի բոլոր աշխատանքներն առանց բացառության, նա նվագում էր արքայազն Կարլ Լիխնովսկու պալատում շաբաթական 1-2 անգամ[13]։ Չեռնին իր ամբողջ կյանքի ընթացքում կապ պահպանեց Բեթհովենի հետ, ինչպես նաև դաշնամուրի դասեր էր տալիս Բեթհովենի թոռանը՝ Կարլին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118677667 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Черни Карл // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 SNAC
  5. 5,0 5,1 5,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 9 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1983, էջ 5 — 720 էջ։
  6. Czerny (1956), p. 302.
  7. Czerny (1956), pp. 302-5.
  8. Czerny (1956). p. 303
  9. Mitchell (1980)
  10. Thayer (1991) pp. 226–228.
  11. Thayer (1991) p. 368.
  12. cited in Thayer (1991), p. 227.
  13. Mitchell (1990), p. 139
  14. Thayer (1991), p. 679.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Botstein, Leon (2004). "Beethoven's Pupil", American Symphony Orchestra programme note, accessed 23 September 2014.
  • Czerny, Carl, tr. Ernest Sanders (1956). "Recollections from my Life" (1842), in "The Musical Quarterly", July 1956, Vol. XLII, No. 3, pp. 302–317.
  • Kuerti, Anton (1997). "Carl Czerny: In the Shadow of Beethoven", in Queen's Quarterly, September 1997,Vol. 104, No. 3. Accessed 23 September 2014.
  • Loesser, Arthur (1990). Men, Women and Pianos: A Social history. New York: Dover Publications. 9780486265438
  • Mitchell, Alíce L. (1980). "Czerny, Carl" in The New Grove Dictionary of Music and Musicians, ed. Stanley Sadie, vol. 5, pp. 138–141. London: MacMillan. 0333231112
  • Rowland, David (ed.) (1998). The Cambridge Companion to the Piano. Cambridge: Cambridge University Press. 978-0-521-47986-8
  • Thayer, Alexander Wheelock, rev.and ed. Elliot Forbes (1991). Thayer's Life of Beethoven (2 vols). Princeton: Princeton University Press. 9780691027173.
  • Walker, Alan (1988). Franz Liszt: The Virtuoso Years 1811-1847. London: Faber. 9780571152780.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айзенштадт С. А., Учитель музыки. Жизнь и творчество Карла Черни, М., Композитор, 2010, 215 с.
  • История мировой музыки։ жанры, стили, напавления / [Сост. А. и С. Минаковы], М., Эксмо, 2010, с. 177—178.
  • Ройзман Л., К. Черни и его редакция клавирных сочинений Баха, М., Советская музыка, 1940, 40.
  • Терентьева H., Карл Черни и его этюды, Л., 1978.
  • Steger H., Beiträge zu C. Czernys Leben und Schaffen (со списком сочинений), Mьnch., 1925 (Diss.).
  • Hasenцhrl F., К. Czernys solistische Klavierwerke, W., 1927 (Diss.).
  • Giocondo Fino D., Carlo Czerny un grande pedagogo del pianoforte, Il Monumento, 1927, v. 2
  • Haas R., Carl Czerny, Musica, 1957, Jahrg. 11, H. 7-8.
  • Maс Ardle D. W., Beethoven and the Czernys, Monthly musical record, 1958, v. 88, No 988
  • Gardavskэ C., Liszt und seine tschechischen Lehrer, Studia musicologica Academiae Scientiarum Hungaricae, 1963, t. 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]