Կարլո Ցեկկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարլո Ցեկկի
Zecchi Carlo.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Carlo Zecchi
Ծնվել էհուլիսի 8, 1903(1903-07-08)[1][2]
Հռոմ, Իտալիա[3]
ԵրկիրFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 31, 1984(1984-08-31)[2] (81 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիա[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա
Carlo Zecchi Վիքիպահեստում

Կարլո Ցեկկի (հուլիսի 8, 1903(1903-07-08)[1][2], Հռոմ, Իտալիա[3] - օգոստոսի 31, 1984(1984-08-31)[2], Զալցբուրգ, Ավստրիա[4]), իտալացի դաշնակահար և դիրիժոր։ Սովորել է Հռոմի կոնսերվատորիայում Ֆ․ Բայարդիի (դաշնամուր), 1923 թվականից կատարելագործվել Բեռլինում՝ Ֆ․ Բուզոնիի և Ա․ Շնաբելի մոտ։ Որպես դաշնակահար հանդես է եկել 1920 թվականից, ճանաչման արժանացել վիրտուոզ, ազատ և նրբագեղ նվագի շնորհիվ։ Հյուրախաղերով եղել է տարբեր երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում (1928 թվականից)։ 1941 թվականից հանդես է եկել հիմնականում որպես դիրիժոր։ Կարլո Ցեկկիի դաշնամուրային պիեսների, խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի հեղինակ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 Цекки Карло // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #130803634 // Gemeinsame Normdatei — 2012—2016.