Կարամելային պուդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարամելային պուդինգ
Crème caramel
Կարամելային պուդինգի բաղադրիչները
Իսպանական խոհանոց, Պորտուգալական խոհանոց
Տեսակարագ սնունդ
ԵնթատեսակՔաստարդ, bánh? և պուդինգ
Առաջացման երկիր Ֆրանսիա
Բաղադրամասեր
Հիմնականձու, կաթ, շաքարավազ, կարամել
 Crème caramel Վիքիպահեստում

Կարամելային պուդինգ (ֆր.՝ crème caramel կամ flan au caramel) կամ Ֆլան (իսպ.՝ flan)[1], աղանդեր, որը պատրաստվում է ձվից, շաքարավազից, կաթից և այլ բաղադրամասերից և ծածկվում կարամելով[2]։ Սովորաբար զուգորդվում է Իսպանիայի հետ[3][4][5]։ Այն Իսպանիայում և Պորտուգալիայում յուրօրինակ աղանդեր է հանդիսանում[6]։

Բրիտանացի խոհարարական պատմաբան Ալան Դեվիդսոնը (1924—2003) գրել է.

20-րդ դարի երկրորդ կեսին կարամելային պուդինգը եվրոպական ռեստորանների աղանդերների մենյուում մեծ տեղ էր զբաղեցնում։ Երևի այն պատճառով, որ ռեստորաններին հարմար էր նախապես այն պատրաստել մեծ քանակությամբ և պահել այքան, մինչև անհրաժեշտ լիներ[7][8]

21-րդ դարում Բրիտանիայում կարամելային պուդինգի հանրաճանչությունը անկում ապրեց։ Ֆելիստե Կլոուկը բրիտանական Guardian ամսագրի իր հոդվածում գրել է. «Երբ հիշեցնում ես կարամելային պուդինգի մասին, մարդկանց աչքերի առջև կարծես մշուշոտվում է։ Թվում է, թե 1989 թվականից սկսած ոչ ոք ոչ մի անգամ չի կերել այն, սակայն ժամանակը չի մոռացրել նրանց խանդավառությունը այս փափուկ եթերային ֆրանսիական կլասիկայի հանդեպ»։

Կրեմի ամրությունը կախված է օգտագործվող ձվի սպիտակուցների քանակից։ Կարամելային պուդինգը թխվում է ջեռոցում կայուն ջերմաստիճանի պայմաններում։

Կարամելը, որով ծածկվում է պուդինգը, սովորաբար օգտագործվում է սովորականը, այսինքն քիչ քանակությամբ ջրում մինչև մուգ ոսկեգույնի հասնող հալեցրած շաքարը։

Ծանոթագրություն. Անգլիայում և Ֆրանսիայում «ֆլան» են անվանում երկու տարբեր ուտեստներ` կարամելային պուդինգն ու սովորական մրգերով, կրեմով կամ պանրով բիսկվիթը (նայել «Flan» անգլերեն բաժնում)։ Իսպանիայում և Պորտուգալիայում «ֆլանը» ունի մեկ նշանակություն` միայն կարամելային պուդինգ[6][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «flan». Diccionario Inglés-Español. WordReference.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Crème caramel». Collins English Dictionary - Complete & Unabridged 2012 Digital Edition (на сайте Dictionary.com). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Gil Marks (2010 թ․ նոյեմբերի 17). Encyclopedia of Jewish Food. Houghton Mifflin Harcourt. էջեր 400–. ISBN 0-544-18631-1.
  4. Darra Goldstein; Sidney Mintz; Eric Rath; Michael Krondl, Laura Mason, Geraldine Quinzio, Ursula Heinzelmann (2015 թ․ ապրիլի 14). The Oxford Companion to Sugar and Sweets. Oxford University Press. էջեր 257–. ISBN 978-0-19-931339-6.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Европейская шкатулка. ОЛМА Медиа Групп. 2006. էջեր 153–. ISBN 978-5-7654-4721-5.
  6. 6,0 6,1 Alan Davidson (2014 թ․ օգոստոսի 21). The Oxford Companion to Food. OUP Oxford. էջեր 312–. ISBN 978-0-19-104072-6.
  7. Alan Davidson (2014 թ․ օգոստոսի 21). The Oxford Companion to Food. OUP Oxford. էջեր 230–. ISBN 978-0-19-104072-6.
  8. «crème caramel : The Oxford Companion to Food - oi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Flan - definition of flan by The Free Dictionary». Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]