Կարագեորգիև շնիցել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կարագեորգիև շնիցել
Карађорђева шницла
Karađorđeva šnicla with ajvar.jpg
Սերբական խոհանոց
Ծագում
ԵնթատեսակՇնիցել, pork dish և veal dish
Առաջացման երկիրՍերբիա Սերբիա
ՀեղինակՄիչա Ստայանովիչ
Ստեղծման տարեթիվ1959 թվական
Բաղադրամասեր
Հիմնականհորթի կամ խոզի միս,սերուցք,պաքսիմատ,աղ,պղպեղ
Հնարավորերշիկ,բեկոն

Կարագեորգիև շնիցել (սերբ.՝ Карађорђева шницла), սերբական ուտեստ, որի անվանումն առաջացել է սերբ արքայազն Կարագեորգիի անունից։ Այս ուտեստը պատրաստվում է հորթի կամ խոզի մսից, որը լցոնված է սերուցքով։ Ռուլետաձև փաթաթված կտորները կարելի է տապակել կամ եփել ջեռոցում։ Մատուցվում է տապակած կարտոֆիլի և սոուսի հետ։

Այս ուտեստն իր արտաքին տեսքի համար երբեմն անվանում են «Աղջկական երազ»[1]։ Կարագեորգիև շնիցելն առաջին անգամ 1959 թվականին պատրաստվել է սերբ խոհարար Միչա Ստոյանովիչի կողմից, երբ նա Խորհրդային Միությունից եկած հյուրերի համար հավի մսից պետք է կիևյան կոտլետներ պատրաստեր, բայց քանի որ հավի միս չկար, ստիպված էր կերակուրը պատրաստել հորթի մսից։ Արդյունքում նա պատրաստեց շնիցել, որը զարդարեց կիտրոնի կտորներով այնպես, որ նմանվեց Կարագեորգիի շքանշանի աստղին, այստեղից էլ ուտեստն ստացավ իր անվանումը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Devojački san(սերբ.)
  2. Dejanović Velimir (2004-06-11)։ «Одликовао шницлу „Карађорђеву“»։ Politika։ էջ 25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]