Կատի Մարտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կատի Մարտոն
2009AuthorPhotoofKatiMarton.jpg
Ծնվել էապրիլի 3, 1949(1949-04-03)[1] (70 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիա[2]
Մասնագիտությունլրագրող և գրող
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունFaculty of Arts of Paris, Ջորջ Վաշինգտոն համալսարան, Bethesda-Chevy Chase High School և Wells College
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
ՊարգևներOfficer's Cross of the Hungarian Order of Merit
ԱմուսինRichard Holbrooke և Peter Jennings
Kati Marton Վիքիպահեստում

Կատի Մարտոն (հունգ.՝ Marton Kati, ապրիլի 3, 1949(1949-04-03)[1], Բուդապեշտ, Հունգարիա[2][3]), հունգարացի-ամերիկացի հեղինակ, լրագրող: Եղել է ABC News-ի և Ազգային հանրային ռադիոյի արտասահմանյան թղթակից, Կանանց միջազգային առողջապահական կոալիցիայի նախկին նախագահ, Ժուռնալիստների պաշտպանության կոմիտեի և այլ մարմինների, այդ թվում՝ Փրկության միջազգային կոմիտեի, Human Rights Watch-ի, Նոր Ամերիկա հիմնադրամի տնօրեն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտոնը ծնվել է Հունգարիայում[4][5][6], United Press International-ի լրագրող Իլոնա Մարտոնի և Ասսոշեյթեդ պրեսի մրցանակակիր լրագրող Էնդրե Մարտոնի ընտանիքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծնողները վերապրել են Հոլոքոստը, սակայն երբեք չեն խոսել այդ մասին: ԱՄՆ-ի համար կեղծ լրատվական մեղադրանքի պատճառով նրանք երկու տարի բանտարկվել են, և Կատին ու նրա ավագ քույրը մնացել են օտարների հոգածության տակ: Մեծանալով որպես կաթոլիկ եկեղեցու հետևորդ՝ ավելի ուշ նա պատահաբար իմացել է, որ իր տատիկ-պապիկները եղել են հրեա և սպանվել են Օսվենցիմի ճամբարում[7]: Ի թիվս բազում պարգևների, որոնք նրա ծնողներն ստացել են Հունգարիայի 1956 թվականի հեղափոխության մասին նյութեր հրապարակելու համար, հիշատակման է արժանի նաև Ջորջ Պոլկի անվան մրցանակը: Հունգարիայից փախչելով՝ ընտանիքը հաստատվել է Մերիլենդի Մոնտգոմերի շրջանի Չևի Չեյզ վայրում: Մարտոնը հաճախել է տեղի ավագ դպրոցը, այնուհետև սովորել է Սորբոնի համալսարանում և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Institut d'Études Politiques): Հունգարիայում մեծանալով՝ նա ունեցել է ֆրանսիացի դայակ և խոսում էր և՛ հունգարերեն, և՛ ֆրանսերեն, այնուհետև, երբ ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ, սովորեց նաև ամերիկյան անգլերեն: Ջորջ Վաշինգտոն համալսարանից ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտոնն ամուսնացել է երեք անգամ: Նրա առաջին ամուսինը՝ Կառոլ Վեցելը, Ֆինլանդիայից պաշտոնաթող միջազգային ներդրումների բանկիր էր: Երկրորդ ամուսինը ABC News-ի հաղորդավար Պետեր Ջենինգսն էր: Նախքան 1993 թվականին ամուսնալուծվելը նրանք ունեցել են 2 երեխա:

Երրորդ ամուսինը եղել է դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքը 1995 թվականից մինչև մահ՝ 2010 թվականի դեկտեմբեր: Նրանք միասին բազմիցս ճամփորդել են ամուսնու դիվանագիտական առաքելությունների ժամանակ դեպի նախկին Հարավսլավիա և Միջին Արևելք[8][9]: Իրենց սիրո պատմությունն ու ամուսնու մահից հետո իր ապրումները նա նկարագրել է 2012 թվականի «Paris: A Love Story» («Փարիզ. սիրային պատմություն») հուշագրությունում[10]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողական աշխատանքի համար Մարտոնն ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում 2001 թվականին մրցանակ Հրեա կանաց ազգային խորհրդի կողմից, 2002 թվականին Matrix մրցանակ՝ Կանայք, ովքեր փոխում են աշխարհը գործունեության համար, Ջորջ Փոսթեր Պրիբոդիի մրցանակ (Ֆիլադելֆիա, 1973), Հունգարիայի Հանրապետության Պատվո խաչի շքանշան: Մարտոնի «Enemies of the People: My Family's Journey to America» ինքնակենսագրականը 2009 թվականին հայտնվել է «Ազգային գրքի քննդատության մրցանակի» կիսաեզրափակչում[11]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1037412028 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. %7Cid-Gale Document Number: GALE%7CH1000112975 «Kati Marton» (fee, via Fairfax County Public Library)։ Contemporary Authors Online։ Detroit: Gale։ 2011։ Վերցված է 2011-09-30  Gale Biography In Context.
  4. Marton Kati (October 23, 2006)։ «The Shadow of a Smile»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է December 14, 2010 
  5. Bumiller Elisabeth (July 23, 1998)։ «PUBLIC LIVES; Mr. Secretary, Perhaps, and Ms. Ambassador»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է December 14, 2010 
  6. Furst Alan (October 30, 2009)։ «The Dossier»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է December 14, 2010 
  7. The Daily Beast: "In Syria, Europe & Boston, the Past Is Never Finished" by Kati Marton May 11, 2013 |Raised Catholic by my mother and father, I didn’t learn until adulthood that my maternal grandparents were in one of Adolf Eichmann’s early transports from the Hungarian countryside to Auschwitz. My parents, converted Jews, tried to shield me from the murderous hate they had experienced in Budapest; they had told me my grandparents had perished under the Allies’ bombs
  8. McFadden Robert D. (December 13, 2010)։ «RICHARD C. HOLBROOKE, 1941-2010 : Strong American Voice in Diplomacy and Crisis»։ New York Times։ Վերցված է 2012-08-28 
  9. «Richard C. Holbrooke»։ NNDB։ Վերցված է 2009-01-22 
  10. NPR Weekend Edition Saturday։ August 18, 2012 http://www.npr.org/2012/08/18/158996276/kati-marton-recalling-paris-with-love-and-longing։ Վերցված է 2012-08-18 
  11. «National Book Critics Circle Announces Finalists»։ NBCC Board of Directors։ January 23, 2010։ Վերցված է 2011-01-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]