Կառլ Այկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Այկան
անգլ.՝ Carl Icahn
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1936(1936-02-16)[1][2][3] (88 տարեկան)
ԾննդավայրFar Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհրեա
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Far Rockaway High School?
Մասնագիտությունբորսային միջնորդ, ֆինանսիստ, գործարար և վաճառական
ԵրեխաներBrett Icahn?
Կայքcarlicahn.com
Ստորագրություն
Изображение автографа
 Carl Icahn Վիքիպահեստում

Կառլ Ցելիան Այկան (անգլ.՝ Carl Celian Icahn[4], փետրվարի 16, 1936(1936-02-16)[1][2][3], Far Rockaway, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ֆինանսիստ և բիզնես ծրագրեր մշակող, շուկայագետ, որի կարողությունը 2014 թվականին գնահատվել է 24.5 մլրդ ԱՄՆ դոլար։ (Ըստ Ֆորբսի ցուցակի՝ 25-րդ տեղն է զբաղեցրել 2012 թվականին)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլը ծնվել է Բրուքլինում՝ հրեաների ընտանիքում[6] և մեծացել է Նյու Յորքի Բեյսուոտեր շրջանի Քուինս թաղամասում՝ (անգլ․՝ Bayswater, Queens)[7]։ Սովորելով փիլիսոփայություն՝ Կառլը բակալավրի աստիճանը ստացել է Փրինսթոնի համալսարանում (1957 թվական),անուհետև ընդունվել է Նյու Յորքի համալսարանին կից բժշկական դպրոց, որտեղից դուրս է մնացել՝ դիպլոմ չստանալով։ Այնտեղ երկու տարի սովորելուց հետո անցել է պարտադիր ծառայության, վեց ամիս ծառայել ցամաքային ուժերի ռազմաբժշկական կենտրոնում։

Այկանը 1961 թվականին Ուոլ Սթրիթ է եկել «Dreyfus & Company» ընկերության ստաժորով։ Մի քանի տարի Ուոլ սթրիթում աշխատելուց հետո բացել է սեփական բրոքերային ընկերությունը։

1980-ական թվականներին, ինչպես շատերը, Կառլը նույնպես սկիզբ է դրել իր բազմամիլիարդանոց կարողությանը ֆինանսիստ Մայքլ Միլկենի «աղբային պարտատոմսերի շուկայի» միջոցով[8]։ Այկանը համարվում է առաջիններից մեկը, որը սկսել է մասնագիտանալ գրինմեյլում՝ իրեն անվանելով ակտիվիստ և բաժնետերերի շահերի պաշտպան[9]։

1999 թվականին Այկանը իր «Icahn Family Foundation»-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար Է հատկացրել Փրինսթոնի համալսարանում (Կառլ Այկանի ալմա մատեր) գենոմիկայի նոր լաբորատորիայի հիմնադրման համար[10]։ 2004 թվականին հիմնադրել է «Icahn Capital» հեջ ֆոնդեր հիմնադրամը, 2011 թվականին փակել է այն կողմնակի ներդրողների համար և գումարը վերադարձրել իր հաճախորդներին։ 2007 թվականի գարնանը իր« American Real Estate Partners LP» ընկերության հիման վրա Կառլ Այկանը ստեղծել է «Icahn Enterprises L.P.»-ը[11]։ 2012 թվականին Այկանը մոտ 200 մլն դոլար է նվիրաբերել իր պատվին վերանվանված «Icahn School of Medicine at Mount Sinai» բժշկական դպրոցին[12][13]։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականի դեկտեմբերին Կառլ Այկանին առաջադրել է նախագահի՝ բիզնեսի կարգավորման բարեփոխումների վերաբերյալ հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնում։ Այդ պաշտոնը չի ենթադրել ձևական մասնակցություն կառավարությունում, հետևաբար Այկանը կարող է պահպանել իր բիզնեսը[14]։

2016 թվականի հունվարի 30-ին Այկանը 1 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել Այովա նահանգի Դե Մոյն քաղաքում ԱՄՆ վետերանների խմբերին։ Միջոցների հավաքմամբ զբաղվել է Դոնալդ Թրամփը[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականին Այկանը ամուսնացել է Լիբա Տրեդժելի հետ, որը բալետի պարուհի էր Չեխոսլովակիայից[16][17][18]։ Նրանք բաժանվել են 1993 թվականին, պաշտոնապես դատարանով՝ 1999 թվականին։ Այդ 6 տարիների ընթացքում Լիբան ձգտում էր անվավեր ճանաչել մինչամուսնական համաձայնագիրը, որը նա ստորագրել էր և նաև այն, որ մինչև ամուսնությունը հղի էր[19]։ Ի սկզբանե Լիբան պայքարում էր Այկանի հետ տարեկան մոտ 1,5 մլն դոլար առաջարկելու պատճառով, այն դեպքում, երբ այն ժամանակ նա արդեն միլիարդատեր էր, բայց, ի վերջո, կողմերը համաձայնության են եկել այնպիսի գումարի շուրջ[18][20]։ Նրանք ունեն երկու երեխա[16]։

1999 թվականին Այկանն ամուսնացել է իր վաղեմի օգնականուհու, նախկին բրոքեր Գեյլա Գոլդենի հետ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Carl Celian Icahn on Radaris
  5. «Carl Icahn on Forbes - #61 Forbes Billionaires, #24 Forbes 400» (անգլերեն). Forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «The Icahn Report™: About Me». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  7. Robert Slater The Titans of Takeover. — Beard Books, 1999. — С. 77—. — ISBN 978-1-893122-50-5
  8. MobileReference 100 Richest People in the World for Smartphones and Mobile Devices - Illustrated History of Their Life and Wealth. — MobileReference, 2007. — С. 171—. — ISBN 978-1-60501-123-3(չաշխատող հղում)
  9. Биография Карла Айкана на lenta.ru
  10. «Princeton - News - Icahn Family Foundation Gives $20 Million for New Genomics Laboratory». pr.princeton.edu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  11. «Карл Айкан. Биография». equity.today (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  12. «Carl Icahn». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Hartocollis, Anemona (2012 թ․ նոյեմբերի 14). «Подарок в $200 Million для Mt. Синайская Медицинская Школа». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  14. Миллиардер Карл Икан станет советником Трампа
  15. Here Are The People Who Donated $6 Million To Donald Trump’s Fundraiser For Vets | The Daily Caller
  16. 16,0 16,1 The New Yorker March 20, 2006 Issue | The New Yorker
  17. The Titans of Takeover — Robert Slater — Google Books
  18. 18,0 18,1 18,2 Bloomberg — Icahn: The Once And Future Dealmaker
  19. Law News Network — A Wall Street Icon’s Divorce War
  20. «Our Archives». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Այկան» հոդվածին։