Կառլոս Ռուիս Սաֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլոս Ռուիս Սաֆոն
իսպ.՝ Carlos Ruiz Zafón
Carlos Ruiz Zafón - 002.jpg
Ծնվել է սեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1][2][3][4] (54 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Կատալոնիա
Մասնագիտություն Գրող, կոմպոզիտոր
Լեզու իսպաներեն[5] և կատալաներեն[5]
Ազգություն Կատալոնացի
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ստեղծագործական շրջան 1993 - մինչ օրս
Ժանրեր վեպ
Ուշագրավ աշխատանքներ «Քամու ստվերը» (La sombra del viento) (2001)
Պարգևներ Humo's Gouden Bladwijzer Crimezone Thriller Awards Q6084442? և Q6085147?
Կայք carlosruizzafon.com
Carlos Ruiz Zafón Վիքիպահեստում

Կառլոս Ռուիս Սաֆոն (իսպ.՝ Carlos Ruiz Zafón, սեպտեմբերի 25, 1964(1964-09-25)[1][2][3][4], Բարսելոնա, Իսպանիա[1]), իսպանացի (կատալոնացի) գրող և կոմպոզիտոր։

Վաղ շրջանի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Ռուիս Սաֆոնն իր գրական գործունեությունն սկսել է պատանիների համար նախատեսված արկածային-միստիկ վեպեր գրելով.«Մշուշի արքայազնը» (El príncipe de la niebla), «Կեսգիշերի ապարանքը» (El palacio de la medianoche), «Սեպտեմբերյան կրակներ» (Las luces de septiembre)։ Հետագայում հեղինակը վերոնշյալ այս երեք վեպերն ամփոփել է «Մշուշի եռագրություն» վերտառության ներքո։ Պատանիների համար է գրված նաև նրա «Մարինա» (Marina) վեպը։

Հասուն շրջանի ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին լույս է տեսնում հեղինակի «Քամու ստվերը» (La sombra del viento) վեպը, որը Սաֆոնին բերում է համաշխարհային ճանաչում։ Գիրքը կարճ ժամանակամիջոցում թարգմանվում է շուրջ 30 լեզուներով և հրատարակվում 40 երկրներում ավելի քան 10 միլիոն օրինակով։ Սաֆոնի հաջորդ վեպը՝ «Հրեշտակի խաղը» (El juego del ángel) (2008) նույնպես մեծ խանդավառությամբ է ընդունվում ընթերցողների կողմից։ Իսկ հեղինակի վերջին վեպը՝ «Երկնքի բանտարկյալը» (El prisionero del cielo) (2011) դառնում է Լատինական Ամերիկայում ամենապահանջարկ ունեցող գիրքը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Doria S. e.a. The Barcelona of Carlos Ruiz Zafón։ a guide. — Barcelona։ Planeta, 2008.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128777613 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]