Հրեշտակի խաղը (վեպ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրեշտակի խաղը El juego del ángel | |
---|---|
Հեղինակ | Կառլոս Ռուիս Սաֆոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | թրիլեր և միստիկական գրականություն |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Ստեղծման տարեթիվ | 2008 |
Նկարագրում է | Բարսելոնա |
Շարք | The Cemetery of Forgotten Books? |
Նախորդ | Քամու ստվերը |
Հաջորդ | Երկնքի բանտարկյալը |
Երկիր | Իսպանիա |
Հրատարակիչ | Grupo Planeta և Weidenfeld & Nicolson |
Հրատարակման տարեթիվ | ապրիլ 2008 |
OCLC | 495314156 և 221865947 |
«Հրեշտակի խաղը» իսպանացի (կատալոնացի) գրող Կառլոս Ռուիս Սաֆոնի 2008 թվականին լույս տեսած վեպն է, որն ընթերցողների կողմից արժանացել է ջերմ ընդունելության։
Վեպի սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի իրադարձությունները տեղի են ունենում 20-րդ դարի 20-ական թվականներին Բարսելոնայում։ Գլխավոր հերոսն է երիտասարդ գրող և լրագրող Դավիթ Մարթինը, որն իր ամենօրյա հացն վաստակում է դետեկտիվ ժանրին պատկանող թերթոն վեպերի հրատարակմամբ։ Երիտասարդ գրողի առաջին գրական լուրջ փորձը անհաջողության է մատնվում։ Դրանից հետո փարիզաբնակ հրատարակիչ Անդրեաս Կորելլիի կողմից առաջարկվում է Դավիթ Մարթինին օգնություն, եթե նա ստեղծի նոր կրոն։ Այս պահից սկսվում է վեպի սրընթաց և հետաքրքրաշարժ զարգացումը։ Կառլոս Ռուիս Սաֆոնն իր այս վեպում մեծ ուշադրություն է դարձնում անձի կրոնական գիտակցության և ընկալման զանազան կողմերի բացահայտմանը։ Այս առումով ըստ որոշ ուսումնասիրողների Սաֆոնի «Հրեշտակի խաղը» և Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպերի միջև կարելի է տեսնել մի շարք ընդհանրություններ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|