Կապրիե (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապրիե
Տեսակկղզի
Երկիր Խորվաթիա
Վարչատարածքային միավորՇիբենիկ Կնին
Մակերես7,12 կմ²
Անվանված էԿապար (բույս)
Քարտեզ
Քարտեզ

Կապրիե (խորվ.՝ Kaprije, իտալ.՝ Capri di Dalmazia), կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում։ Շիբենիկի կղզեխմբի կղզիներից մեկն է, ընկած է Շիբենիկ քաղաքից դեպի հարավ-արևմուտք, Զմայան և Կական կղզիների միջև։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապրիե կղզու արբանյակային պատկերը

Կղզու մակերեսը կազմում է 7,12 կմ²[1], իսկ ջրափնյա գծի երկարությունը 25,21 կմ է[1]։

Կղզում կան բազմաթիվ բլուրներ, ձորեր, մշտադալար ծառեր և անտառներ[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու կլիման միջերկրածովյան է, ամռանը չոր է և շոգ։ Կղզում արևի միջին տևողությունը կազմում է 2600 ժամ։ Տարվա մեջ միջինը արևոտ լինում է ամեն երրորդ օրը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ և 15-րդ դարերում կղզին պատկանել է Շիբենիկ անվանի ընտանիքին[2]։ 16-17-րդ դարերում օսմանյան նվաճման ընթացքում կղզում բնակվել են հոնկոնգ փախստականները[2]։ Այդ ժամանակ կղզում կառուցվել է Սուրբ Պետրոս եկեղեցին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին կղզում ապրում էր 143 մարդ[4]։ Կղզու վրա գտնվում է համանուն բնակավայրը[5]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապրիե կղզու տնտեսության հիմքը կազմում են գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և զբոսաշրջությունը[6]։ Կղզում աճեցվում է խաղող և ձիթապտուղ[6]։

Կղզում ավտոմոբիլային հաղորդակցությունը բացակայում է[5][7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Duplančić Leder, T.; Ujević, T.; Čala, M. (2004): Duljine obalne crte i površine otoka na hrvatskom dijelu Jadranskog mora određene s topografskih karata mjerila 1:25 000, Geoadria, Vol. 9, No. 1, 5-32». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Kaprije on infoadriatic.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  3. От облаков свободно не менее 80 % неба.
  4. «Statistical yearbook for 2006 of Central bureau of statistics of Republic of Croatia» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  5. 5,0 5,1 «Mediterraneo apartements». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  6. 6,0 6,1 «First Croatian online peljar». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  7. «Kaprije on travel.hr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  8. «Villa Kaprije». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապրիե (կղզի)» հոդվածին։