Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 30, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր), Մեծ Հայքի տասներորդ նահանգ (աշխարհ), գտնվում էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. Ծարը, Փառիսոսը, Տիգրանակերտը։ շարունակել...