Կաղապար:Այսօր/հունվարի 23
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հունվարի 23

- 1368 թ. – Չժոի Յուանչժանը հիմնեց չինական Մին դինաստիան:
- 1556 թ. – Չինաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով մահացավ մոտ 830 000 մարդ, այն պատմության ամենաշատ զոհերով երկրաշարժն է:
- 1783 թ. – ծնվել է Ստենդալը, ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ռեալիստական վեպի հիմնադիրներից մեկը (մահ. 1842 թ.):
- 1831 թ. – Բելգիան ընդունեց իր պետական դրոշը:
- 1897 թ. – ծնվել է Արաբ Շամիլովը, հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ստեղծագործել է քրդերեն և հայերեն (մահ. 1978 թ.):
- 1903 թ. – ծնվել է Իվան Գալամյանը, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.):
- 1963 թ. – ծնվել է Ժոզե Մոուրինյոն, պորտուգալացի ճանաչված ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ:
- 1996 թ. – սկսեց հեռարձակվել ԱՐ հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը:
- 2001 թ. – Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 հոգի ինքնահրկիզում կատարեցին:
- 2012 թ. – Ֆրանսիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը հերքելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծ ընդունեց: