Կալանխոե (աճատերև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալանխոե
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Kalanchoideae
Ցեղ Կալանխոե (Kalanchoe)
Adans., 1763

Կալանխոե [1][2] (լատին․՝ Kalánchoë) թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքի սուկուլենտային բույսերի տեսակ։ Հայտնի է ավելի քան երկու հարյուր տեսակ, որոնք աճում են Արևադարձային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայի արևադարձային գոտիներում։ Աճատերևազգիների (Bryophyllum Salisb.) ընտանիքի տարատեսակներից մի քանիսը հաճախ դասվում են կալոնխոեի տեսակին։ Որոշ տեսակներ հայտնի սենյակային բույսեր են։

Տեսակի անվանումն ունի չինական ծագում։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանխոեի ծաղկաբույլ (Kalanchoe pinnata)

Մերկ կամ ծածկույթ ունեցող սուկուլենտային բույսերն ունեն մի քանի սանտիմետրից մինչև 3-4 մետր բարձրություն, որոնց մեջ կան էպիֆիթներ և լիանաներ։ Շատ տեսակների տերևների և ծաղկաբույլերի եզրերին ձևավորվում են բողբոջներ, որոնցից նոր բույսեր են զարգանում։ Նախկինում այդ տեսակները համակցված էին Bryophyllum տեսակի մեջ, որը ներկայումս համարվում է կալանխոեի տեսակի 3 ենթատեսակներից մեկը։

Տերևները ձևով բազմազան են, սովորաբար գտնվում են դեմ դիմաց, երբեմն՝ երեքական, հազվադեպ՝ հերթական, հաճախ՝ ցողունին միացող տերևակոթով, հյութալի, պարզ, ամբողջական եզրով կամ զիգզագաձև, թիակաձև փետրակտրվածքով կամ փետրաբաժանումով առանձնացած։

Ծաղկաբույլը հովանոց է՝ հիմնականում եռակազմ, կեղծ անձրևանոցի տեսքով։ Շատ հաճախ ծաղկաբույլը ծածկվում է աստիճանաբար նվազող տերևներով։

Ծաղիկները քառանդամ են, ուղղաձիգ կամ խոնարհված, բավականին խոշոր, սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, կանաչավուն, դեղին, կարմրավուն կամ կարմիր։ Թերթիկները կարող են միասին աճելով խողովակ կազմել։ Կալանխոեի խողովակաձև ծաղիկները, որոնք հիշեցնում են զանգակներ, փոշոտվում են թռչունների կողմից[1]։ Ութ առէջը գտնվում է երկու շրջանակների մեջ՝ տարբեր չափերով սերտաճելով խողովակին։

Պտուղը՝ բազմասերմ տուփիկ։

Բազմանում են սերմերով, շիվերով և տերևների եզրերի բողբոջներով[3]։

Հիվանդություններ և վնասատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդերը կարող են վնասել կալանխոեն․ այդ հիվանդությունը կարելի է ճանաչել բույսի ցողունների և տերևների վրայի սպիտակ գնդերով։ Վնասատուին հեռացնում են ալկոհոլի մեջ թրջած բամբակով[4]։

Ավելորդ խոնավությունը փտեցնում է կալանխոեն։ Վնասված տերևները պետք է հեռացվեն՝ հիվանդությունը կանխելու համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն տեսակները բաժանվում են երկու տարատեսակի ՝ Bryophyllum և Kalanchoe:

Առավել հայտնի տեսակներն են․

  • Կալանխոե Բլոսֆելդա (լատ. ՝ Kalanchoe blossfeldiana), որի հայրենիքը Մադագասկարն է, մինչև 30 սմ բարձրությամբ, նոսր տերևներով, մերկ ցողունով բույս է։ Տերևները ձվաձև են, եզրերը՝ զիգզագաձև, կանաչ՝ կարմիր եզրերով։ Ծաղիկները ունեն մինչև 1 սմ տրամագիծ, կարմիր, վարդագույն, դեղին կամ նարնջագույն են՝ վերևում հավաքված ծաղկաբույլով։
  • Կալանխոե Դեգրեմոնա (լատ. ՝ Kalanchoe daigremontiana), որի հայրենիքը նույնպես Մադագասկարն է, հասնում է մինչև 50 սմ բարձրության։ Տերևներն ունեն մինչև 20սմ երկարություն, նեղ ձվաձև են կամ նեղ եռանկյունաձև, մսալի են, մոխրականաչավուն, ներքևում` մանուշակագույն բծերով, երբեմն ծալված են կենտրոնական ջիղի կողքին։ Եզրերը ատամնաձև են, որոնց միջև ձևավորվում են սաղմնային բողբոջներ, որոնցից մայր բույսի վրա զարգանում են նոր մատղաշ բույսեր՝ իրենց արմատներով։ Ընկնելով հողի վրա՝ նրանց արմատներն անմիջապես ամրանում են։

Եվրոպական մշակույթում հայտնի է 1925 թվականից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վինոգրադովա, 1981
  2. Բիալտ, 2008
  3. Ջերմոցային բույսեր։ Բաշխման աղյուսակ։ Բ․Ն․ Գոլովկին – «Գիտություն», 1991. — 256 էջ
  4. «Կալանխոե, հիվանդություններ և վնասատուներ»


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ․ Մ․ Վինոգրադովա։ Թանձրատերևուկների ընտանիք // Բույսերի կյանքը, հ․ 6 / գլխ․ խմբ․ Ա․ Լ․ Թախթաջյան
  • Կալանխոե։ Վ․ Վ․ Բիալտ // Ռուսական մեծ հանրագիտարան, 2008. հ․ 35, / գլխ․ խմբ․ Յու․ Ս․ Օսիպով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]