Սենյակային բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենյակային բույսեր

Սենյակային բույսեր, բնակարաններում և հասարակական վայրերում մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելու նպատակով աճեցվող բույսեր։ Դրանց մեծ մասն ունի արևադարձային և մերձարևադարձային ծագում, հարմարվել են լույսի պակասության, օդի ցածր հարաբեր, խոնավության, ջերմության պայմաններին։ Սենյակային բույսերը պատկանում են տարբեր ընտանիքների (բեգոնազգիներ, գնարբուկագգիներ, շուշանազգիներ, ապուզանազգիներ, արմավենիներ)։ Կան գեղեցիկ ծաղիկներով (արագախոտ, արջտակ, նազվարդ, շքանարգիզ, հասմիկ, գնարբուկ, մանուշակ, դրախտավարդ և այլն), բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով (դիֆենբախիա, փեղուկ, աճատերև, պատենենի, կուսածաղիկ, հարաբույս, վիշապածառ, ծոփոր, մրտենի, պատկառուկ, բաղեղներ և այլն ) սենյակային բույսեր։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանց մեջ կան նաև եթերայուղատու բույսեր և դեղաբույսեր (նարինջ, կիտրոն, դառը թրնջենի, մանդարին, բերգամոտ, դափնի, աճատերև, ծնեբեկ, խորդենի, հալվե և այլն)։ Հասարակական և ծառայող, սենյակներում աճեցնում են համեմատաբար քիչ պահանջկոտ, կոշտ, կաշեկերպ տերևներով (ռոդոդենդրոն, աֆրիկական կանեփ, դիֆենբախիա, վիշապածառ, ֆիկուս, պղպեղուկ և այլն) սենյակային բույսեր։ Տարածված են նաև տարբեր կակտուսներ (կռզիներ), բեգոնիաներ, պտերներ, սոխուկավոր բույսեր, տրադեսկանցիա ու սաղարթավոր և ասեղնատերև ծառատեսակներ։ Որոշ սենյակային բույսեր (օրինակ՝ դափնեվարդ, մրտավարդ, գնարբուկ, շուշան, արջնկույզ և այլն) ցանկալի չէ աճեցնել բնակարաններում՝ հատկապես ննջասենյակներում (թունավոր են)։

Սենյակային բույսերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гесдерфер М. Комнатное садоводство (рус. перевод Семенова).
  • Регель Э. Содержание и воспитание растений в комнатах.
  • Хессайон Д. Г. Всё о комнатных растениях = The House Plant Expert / Пер. с англ. — М.: Кладезь-Букс, 2008. — 256 с. — (Всё о...). — 38 000 экз. — ISBN 978-5-93395-250-3
  • Хессайон Д. Г. Всё о комнатных растениях. Книга 2 = The House Plant Expert / Пер. с англ. — М.: Кладезь-Букс, 2008. — 128 с. — (Всё о...). — 10 000 экз. — ISBN 978-5-93395-272-5
  • Ященко Г. А. Растения для жилых комнат и уход за ними. — Киев ։ Б. и., 1892. — 294, XIV с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png