Ծատուր խան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծատուր խան
Դիմանկար
Ծնվել է1820
Մահացել է1905
ՔաղաքացիությունԻրան
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Իթըն քոլեջ
Մասնագիտությունռազմական գործիչ և դիվանագետ
 Tsatur Khan Վիքիպահեստում

Ծատուր խան (1820 - 1905), իրանահայ գեներալ, երկրի դեսպանորդը Ռուսաստանում և շահ Մոզաֆար ադ-Դին Ղաջարի խորհրդականը[1][2]։ Նա Ռուսաստանի մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի մտերիմ ընկերն էր և Դավիթխանյանների ընտանիքի անդամը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծատուր Խանը Իրանում Ռուսական կայսրության դեսպանի հետ

Ծատուր խանը իրանահայ դիվանագետ և ռազմական խորհրդական Սեթ խան Աստվածատրյանի և տիկին Զիզի խանումի որդին է, ծնվել է 1820 թվականին Թավրիզում։ Սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Քանի որ նա բարձրագույն կրթություն ուներ, իսկ հայրը եղել է պետական նշանավոր պաշտոնյա և Ղաջարիների մտերիմ ընկերը, Ծատուրը նշանակվել է Թավրիզում երիտասարդ թագաժառանգ Մոզաֆար ադ-Դին Ղաջարի խորհրդական[1]։

Ծատուր խանը կնոջ հետ բնակություն է հաստատել Թավրիզում, որտեղ կատարել է պարսկական բանակի գեներալի պարտականությունները, ինչպես նաև դիվանագիտական պարտականություններ ստանձնել որպես Իրանի գլխավոր տեղակալ՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման համար։ Այս դերում նա Նասր ալ-Դին Շահ Ղաջարի հետ այցելել է Անգլիա՝ շարունակելով իր ընտանիքի դիվանագիտության ավանդույթը[2]։

Հատկանշական է, որ Մկրտիչ Խրիմյանը խնդրել է նրա օգնությունը՝ հայ համայնքը քրդերի և թուրքերի հարձակումներից պաշտպանելու համար[3]։

Ծատուր խանը ամուսնացած էր հայ նկարիչ Հակոբ Հովնաթանյանի դստեր՝ Նինոն Հովնաթանյանի հետ[3]։ Նրանց որդին՝ Ալեքսանդր խան Սեթխանյանը (1865 - 1953), իրանահայ գեներալ էր, պարսկական կազակական բրիգադի շտաբի պետը, Իրանի կայսերական բանակի հրամանատարը[4]։

Դեսպանորդ Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչ

Կովկասի մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը մի զույգ որսորդական շներ էր նվեր ուղարկել շահ Մոզաֆար ադ-Դին Ղաջարին։ Փոխարենը արքայազնը որոշել էր վերադարձնել բարեհաճությունը՝ Ծատուր խանի գլխավորած պատվիրակության միջոցով մեծ իշխանին ուղարկելով մի զույգ շատ նրբագեղ արաբական ձի։ Իշխանը երախտապարտ էր ձիերի համար և տպավորված Ծատուր խանի վարվելակարգով։ Մեծ իշխանը հարցրել է, թե ինչպես է նա հասել դրան։ Ծատուր խանը պատմել է Քեմբրիջում իր կրթության մասին։ Իշխանի այն հարցին, թե ինչու էր Ծատուր Խանը այդքան հեռու ճանապարհորդել կրթություն ստանալու համար, քանզի հայտնի էր, որ իրանական ազնվականության շատ անդամներ կրթություն են ստացել Ռուսաստանում[5], Ծատուր խանը պատասխանել է, որ դա այն պատճառով էր, որ իր հայրը՝ Սեթ խան Աստվածատրյանը, ծառայել է որպես դեսպան Անգլիայում։ Մեծ իշխանը հայտարարել է, որ կների Ծատուր խանին՝ պայմանով, որ Ծատուրը խոստանա իրեն, որ իր երեխաներին Ռուսաստան կուղարկի կրթություն ստանալու՝ իշխանի հաշվին։ Ծատուր խանը համաձայնել է՝ այդպիսով սկսելով իր բարեկամությունը մեծ իշխանի հետ և ավելի սերտ հարաբերությունները Ռուսաստանի հետ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Navasargian, Alice. «Tsatur Khan» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 Yaghoubian, David (July 8, 2014). Ethnicity, Identity, and the Development of Nationalism in Iran (English). Syracuse University Press.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 Navasargian, Alice. «The Immortals» (PDF).
  4. Navasargian, Alice (2012). The Immortals.
  5. Foundation, Encyclopaedia Iranica. «Welcome to Encyclopaedia Iranica». iranicaonline.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.