Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խ. Լ. Ռոդրիգես Սապատերոից)



Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո
José Luis Rodríguez Zapatero
Իսպանիայի Վարչապետ
Ստանձնեց պաշտոնը՝ապրիլի 17, 2004
Լքեց պաշտոնը՝Դեկտեմբերի 21, 2011
Կուսակցություն՝Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Ծննդյան օր՝ օգոստոսի 6, 1960(1960-08-06)[1][2][3][…] (63 տարեկան) կամ օգոստոսի 4, 1960(1960-08-04)[4][5] (63 տարեկան)
Ծննդավայր՝Վալյադոլիդ, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[6]
Ամուսին ՝Sonsoles Espinosa Díaz?
Երեխաներ՝Լաուրա
Ալբա
Պարգևներ՝
Изображение автографа

Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո (իսպ.՝ José Luis Rodríguez Zapatero, օգոստոսի 4, 1960, Վալյադոլիդ), Իսպանիայի վարչապետ (2004-ի մարտի 14-ից- մինչև 2011-ի դեկտեմբերի 21-ը)։ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջին քարտուղար։

Իր կառավարման ընթացքում հիմնական գործառնույթներից էին իսպանական զորքերի Իրաքից դուրս բերումը, ինչը արդյունք էր ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի հետ երկար բանակցությունները և Աֆղանստանում իսպանական զորքերի քանակի մեծացումը, միասեռականների ամուսնությունների օրինականացումը, ԷՏԱ բասկյան շարժման հետ խաղաղության հաստատումը և մի շարք ինքնավար համայնքներում բարեփոխումների իրականացումը, մասնավորապես Կատալոնիայի նոր կարգավիճակի հաստատումը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապատերոն ծնվել է Վալյադոլիդում, Խուան Ռոդրիգես Գարսիայի (ծնված 1928), իրավաբան և Մարիա դե լա Պուրիֆիկացիոն Սապատերոյի (Վալյադոլիդ, 1927 – Մադրիդ, 30 հոկտեմբեր 2000) ընտանիքում։ Նա մեծացել է Լեոնում, նրա ընտանիքը արմատներով այստեղից էր[12]։

Նրա հորական պապը՝ Խուան Ռոդրիգես Լոզանոն եղել է Հանրապետության կապիտան և սպանվել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի բանակի կողմից, քանի որ նա հրաժարվել էր կռվել Ֆրանկոյի կողմից[13]։ Նրա պապուն դավադրաբար հանձնել են ֆաշիստներին մինչև Սապատերոյի ծնվելը[14]։

Ուսում և դասավանդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սապատերոն սովորել է իրավագիտություն Լեոնի համալսարանում` ավարտելով այն 1982 թվականին։

ԱՍվարտելուց հետո Սապատերոն դասավանդել է Լեոնի համալսարանում մինչև 1986 թվականը (համատեղությամբ քիչ ժամեր ունենալով նա դասավանդել է մինչև 1991 թվականը)։

Ռոդրիգեսը 1981 թվականին Լեոնում հանդիպել է Սոնսալես Էսպինոսային։ Նրանք ամուսնացել են 1990 թվականի հունվարի 27-ին, ունեն երկու դուստր` Լաուրա և Ալբա։

Ունենալով տարկետում որպես ուսանող այնուհետև որպես գիտաշխատող Սապատերոն չի ծառայել բանակում։ Որպես Խորհրդարանի անդամ նա վերջնականապես ազատվեց ծառայությունից[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. https://www.munzinger.de/search/go/document.jsp?id=00000023452
  5. https://www.congreso.es/web/guest/busqueda-de-diputados?p_p_id=diputadomodule&p_p_lifecycle=0&p_p_state=normal&p_p_mode=view&_diputadomodule_mostrarFicha=true&codParlamentario=238&idLegislatura=IX&mostrarAgenda=false
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #124110932 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Real Decreto 2096/2011, de 30 de diciembre, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a don José Luis Rodríguez Zapatero (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 315. — P. 147487. — ISSN 0212-033X
  8. http://www.rree.gob.pe/elministerio/Documents/ORDEN%20DEL%20SOL.pdf
  9. Ordens Honoríficas Portuguesas
  10. https://info.wafa.ps/ar_page.aspx?id=4647
  11. https://www.dbalears.cat/cultura/cultura/2008/11/06/8131/premi-a-la-promocio-de-la-cultura-entre-els-joves.html
  12. Madrigal, Óscar Campillo (2004 թ․ ապրիլ). Zapatero. Presidente a la Primera [Zapatero. First President] (Spanish) (1st ed. updated. ed.). Spain: La Esfera de los Libros. էջ 30. ISBN 84-9734-193-7. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Center for International Relations and Development Studies Արխիվացված 2009-03-21 Wayback Machine(text in Spanish)
  14. Zapatero. Presidente a la Primera. 1st ed. updated. (La Esfera de los Libros, Spain, April 2004). ISBN 84-9734-193-7. p. 54
  15. Madrigal, Óscar Campillo (2004 թ․ ապրիլ). Zapatero. Presidente a la Primera [Zapatero. First President] (Spanish) (1st ed. updated. ed.). Spain: La Esfera de los Libros. էջ 82. ISBN 84-9734-193-7. {{cite book}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերո» հոդվածին։