Jump to content

Խղճի թելադրանքով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խղճի թելադրանքով
անգլ.՝ Hacksaw Ridge
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ, Օկինավայի ճակատամարտ և Խիղճ
Թվականսեպտեմբերի 4, 2016, հունվարի 26, 2017[1], դեկտեմբերի 15, 2016[2], նոյեմբերի 3, 2016[3] և նոյեմբերի 4, 2016[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄել Գիբսոն[4]
ՊրոդյուսերՓոլ Քարի
Սցենարի հեղինակԷնդրյու Նայթ և Robert Schenkkan?
ԴերակատարներԷնդրյու Գարֆիլդ, Վինս Վոն, Սեմ Ուորթինգտոն, Լյուկ Բրեյսի, Հյուգո Ուիվինգ, Ռայան Քոր, Թերեզա Փալմեր, Ռիչարդ Փիրոս, Ռեյչել Գրիֆիթս, Ռիչարդ Ռոքսբուրգ[5], Նաթանիել Բուզոլիչ[5], Ֆիրաս Դիրանի[5], Ջեյմս ՄակՔեյ[5], Մայքլ Շիսբի, Լյուկ Փեգլեր, Բեն Մինգեյ, Դամիեն Թոմլինսոն, Մեթյու Նեյբլ, Բեն Օ'Թուլ և Մայլո Գիբսոն
ՕպերատորՍայմոն Դագան
ԵրաժշտությունՋոն Դեբնի և Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս
ՄոնտաժՋոն Գիլբերթ
Պատմվածքի վայրՃապոնիա
Նկարահանման վայրDisney Studios Australia[6], Սիդնեյ[6] և Centennial Park Cemetery?[6]
ԿինոընկերությունSummit Entertainment
Տևողություն131 րոպե
Բյուջե40 000 000 $[7]
Շահույթ180 563 636 $[7] և 67 209 615 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Hacksaw Ridge Վիքիպահեստում

«Խղճի թելադրանքով» (անգլ.՝ Hacksaw Ridge), ռեժիսոր Մել Գիբսոնի իրական դեպքերի վրա հիմնված զինվորական դրաման։ Էկրան է բարձրացել 2016 թվականին։ Մել Գիբսոնի 5-րդ ռեժիսորական աշխատանքն է։ Նկարահանումների սկիզբը հայտարարված էր 2014 թվականի նոյեմբերը։ ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2016 թվի նոյեմբերի 4-ին, Հայաստանում ՝ 2016 թվի նոյեմբերի 17-ին։

Ֆիլմի օրիգինալ անվանումը՝ Hacksaw Ridge նշանակում է «Մետաղասղոցի ձևով ակոս»։ Սա մականուն է (Մաեդա լեռնային զառիվայրի), որը ֆիլմի գլխավոր հերոսի սխրագործությունների տեղանքն է։

Ֆիլմը առաջադրվել է 3 «Ոսկե Գլոբուս», 6 «Օսկար» և 5 BAFTA:

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա և ներկայացնում է, թե ինչպես է նա փորձում ծառայել իր հայրենիքին՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։ Սա պատմություն է քաջության, հոգևոր ուժի ու մարդկային արժանապատվության մասին՝ նույնիսկ պատերազմի ամենադաժան պայմաններում։[8]

Նկարի հիմքում զինվորական Դեսմոնդ Դոսի կյանքի իրական պատմությունն է, պատերազմի հերոսի ու առաջին խղճի թելադրանքով մերժողի, ով ստացել է բարձր զինվորական Ամերիկյան Պատվո Պարգև։ Իր կրոնական համոզմունքներով, Յոթերորդ օրվա ադվետիստական եկեղեցու անդամ և սարկավագ, նա չի համաձայնվում զենք կրել ու սպանել հակառակորդին, ինչի համար որոշվում է նրան ուղարկել սան-մասնաշենք։ Դառնալով բժիշկ, Դոսսը էվակուացնում է կրակի գծից վիրավորներին, չվախենալով զոհվել։ Նա նույնպես վիրավորվում է նռնակի կտորից, ավելի ուշ սնայպերական փամփուշտից, երբ փրկում էր առաջին գծի զինվորներին։ Օկինավայի ճակատամարտի ժամանակ փրկում է 75 մարդու։ Մի քանի լուրջ վնասվածքներ ստանալով, Դոսսը նորից ու նորից քայլում է մահին ընդառաջ, փնտրելով նրանց, ովքեր օգնության կարիք ունեն։

  • Էնդրյու Գարֆիլդ` Դեսմոնդ Դոս
  • Դարսի Բրայս` Մանուկ Դեսմոնդ Դոս
  • Վինս Վոն` սերժանտ Հաուել
  • Սեմ Ուորտինգտոն` Կապիտան Գլովեր
  • Թերեզա Պալմեր` Դորոտի Շուտ
  • Լյուկ Բրեյսի ` Սմիթթի
  • Հյուգո Ուիվինգ ` Թոմ Դոսս
  • Ռայան Կորր` լեյտենանտ Մեվիլ
  • Ռիչարդ Փայրոս` Ռենդալ Ֆուլլեր
  • Ռեյչել Գրաֆիս` Բերտա Դոսս
  • Ռիչարդ Ռոկսբուրգ` գնդապետ Ստելցեր
  • Լյուկ Պեգլեր` Միլթ «Հոլլիվուդ» Զեյն
  • Բեն Մինգի` Գրիզ Նոլլան
  • Ֆիրաս Դիրանի` Վիտո Րինելլի
  • Նիկո Կորտես` Վալ Կիրզինսկի
  • Մայքլ Շիսբի ` Տեքս Լյուիս
  • Գորան Քլեյթ` Էնդի Ուոքեր
  • Ջեյկոբ Ուորներ` Ջեյմս Փիննիք
  • Հարրի Գրինֆուդ` Հենրի Բրաուն
  • Դեմիեն Թոմլինսոն` Ռալֆ Մորգան
  • Բեն Օ՛Թուլլ` կրտսեր հրամանատար Ջեսսոպ
  • Բենեդկտ Հարդի` կապիտան Դենիելս
  • Ռոբերտ Մորգան` գնդապետ Սենգսթոն
  • Օրի Փֆեֆեր` Իրվ Շեքթեր
  • Մայլո Գիփսոն` Լաքի Ֆորդ
  • Նաթանիել Բուզոլիչ` Հարոլդ Դոսս
  • Ջոն Բացիոլլաս` շարքային Շուլենբերգ
  • Ջոն Քենոն` կրտսեր հրամանատարր Քենոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. http://www.filmaffinity.com/es/film550924.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt2119532/locations?ref_=tt_dt_dt
  7. 7,0 7,1 7,2 Box Office Mojo — 1999.
  8. Najafov, Eldar (2024). Understanding ChatGPT. Berkeley, CA: Apress. էջեր 17–47. ISBN 979-8-8688-0311-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խղճի թելադրանքով» հոդվածին։