Դեսմոնդ Դոս
Դեսմոնդ Դոս անգլ.՝ Desmond Doss | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1919[1] |
Ծննդավայր | Լինչբերգ, Վիրջինիա |
Մահացել է | մարտի 23, 2006[2][1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Piedmont, Ալաբամա |
Գերեզման | Chattanooga National Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի[3] |
Մասնագիտություն | combat medic, conscientious objector, զինվոր և խաղաղապահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | desmonddoss.org |
![]() |
Դեսմոնդ Թոմաս Դոս (անգլ. Desmond Thomas Doss, փետրվարի 7, 1919[1], Լինչբերգ, Վիրջինիա - մարտի 23, 2006[2][1], Piedmont, Ալաբամա)[4], Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, այն երեք զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողներից առաջինը, ով ստացել է «Պատվո Մեդալ» բարձրագույն ռազմական պարգևը։ Հերոսական գործողությունների ժամանակ, որոնց համար պարգևատրվել է, ԱՄՆ-ի բանակի կապրալ էր, ով գործուղվել է 77-րդ հետևակային դիվիզիայի 307-րդ գնդի բժշկական ջոկատ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսմոնդ Դոսը ծնվել է 1919 թվականի փետրվարի 7-ին Լինչբերգում, ատաղձագործ Ուիլյամ Թոմաս Դոսի (1893-1989)[5] և կոշիկի գործարանի աշխատող Բերտ Էդվարդ Օլիվեր Դոսի (1899-1983)[6] ընտանքում[7][8][9]։ Դաստիարակվել է յոթերորդ օրվա ադվենտիստների սկզբունքներին համապատասխան և եկեղեցում սարկավագ է եղել, ինչպես նաև վեգան էր[10]։ Նա մեծացել է Վիրջինիա նահանգի Լինչբուրջ քաղաքի Fairview Heights շրջանում, իր ավագ քրոջ՝ Օդրիի և կրտսեր եղբոր՝ Հարոլդի հետ։ Մինչ յոթերորդ դասարան Դոսը հաճախել է «Park Avenue Seventh-day Adventist Church» դպրոց, որից հետո աշխատանք է գտել «Lynchburg Lumber Company» ընկերությունում, որպեսզի աջակցի իր ընտանիքին Մեծ ճգնաժամի ընթացքում։
Հավատի ազդեցության տակ գիտակցաբար հրաժարվել է զենք կրելուց և, մասնավորապես, այն մարդկանց դեմ օգտագործելուց։ Նրան առաջարկել են հրաժարվել զինվորական ծառայությունից, սակայն նա հրաժարվել է, քանի որ, չնայած դեմ էր պատերազմին և սպանությանը, սակայն ցանկանում էր ծառայել երկրին այնքան, որքան իր հավատը իրեն թույլ էր տալիս։ Արդյունքում, ռազմական ղեկավարությանը դիմելուց հետո, նրան նշանակում են 77-րդ հետևակային դիվիզիայի 307-րդ գնդի հրաձգային ջոկատի սանիտար։
Հրաժարվելով զենք կրելուց, Դոսը, իր ծառայակիցների կողմից, հաճախ ծաղրուծանակի և հարձակումների էր ենթարկվում և ծառայողական պարտքը չկատարելու մեջ էր մեղադրվում։ Սակայն նրա նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվում է 1944 թվականի հուլիսի առաջին մարտերին, որում իր ստորաբաժանումը ստիպված էր մասնակցել։ Նա Հակսո լեռնաշղթայում 75 վիրավորվածների անվտագ վայր է տեղափոխում։ Լեյտեի մարտերի, Ֆիլիպինների ազատագրման և Օկինավայի մարտերի համար պարգևատրվել է «Բրոնզե աստղ» մրցանակով[11] և «Պատվո Մեդալ» բարձրագույն ռազմական պարգևով։
Մշակությում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոսի կյանքի իրադարձությունների հիման վրա նկարահանվել է «Խղճի թելադրանքով» (անգլ. Hacksaw Ridge) ֆիլմը[12], որի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 6-ին[13]։ Դեսմոնդի դերը կատարել է Էնդրյու Գարֆիլդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20070625174251/http://news.mywebpal.com/news_tool_v2.cfm?show=localnews&pnpID=722&NewsID=706189&CategoryID=3388&on=0
- ↑ https://web.archive.org/web/20010811054402/http://www.military.com/Content/MoreContent/1%2C12044%2CMLdoss%2C00.html
- ↑ Bernstein, Adam (2006 թ․ մարտի 26). «Lauded Conscientious Objector Desmond T. Doss Sr» (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «William Thomas Doss». geni_family_tree. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Bertha Edward Doss». geni_family_tree. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Desmond T. Doss». web.archive.org. 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «The True Story of Hacksaw Ridge and Desmond Doss: the Medal of Honor Winner Who Never Fired a Shot». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Schkloven, Emma. «Desmond Doss, an American hero». NewsAdvance.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Military.com Content». web.archive.org. 2001 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Dictionary of Virginia Biography - Desmond Thomas Doss (7 February 1919-23 March 2006) Biography». www.lva.virginia.gov. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Jaafar, Ali; Jaafar, Ali (2014 թ․ նոյեմբերի 20). «Mel Gibson In Talks To Direct 'Hacksaw Ridge' With Andrew Garfield Starring In War Hero Pic». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ D'Alessandro, Anthony; D'Alessandro, Anthony (2016 թ․ մայիսի 5). «Mel Gibson WWII Movie 'Hacksaw Ridge' Jumps Into November Awards Season; 'The Shack' To Open In March 2017». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսմոնդ Դոս» հոդվածին։ |
|