Գուամի ճակատամարտ (1944)
Գուամի ճակատամարտ անգլ.՝ Battle of Guam | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ Խաղաղօվկիանոսյան պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
ԱՄՆ | Ճապոնական կայսրություն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Ռոյ Սթենլի Գեյգեր | Տակեսի Տակաշիմա Հիդեյոշի Օբաթա | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
36 000 | 18 500 | ||||||
Կորուստներ | |||||||
3 000 | 18 000 |
Գուամի երկրորդ ճակատամարտ (հուլիսի 21-օգոստոսի 10), ամերիկյան զորքերի կողմից Գուամի (Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին) հետ գրավումը ճապոնական բանակից: Տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` Խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուամը զբաղեցնում է 341.18 քառակուսի կիլոմետր տարածք և հանդիսանում է Մարիանյան կղզիների ամենամեծ կղզին[1][2]: Այն եղել է ԱՄՆ-ի ենթակայության տակ 1898 թվականից ի վեր, երբ ԱՄՆ զորքերը գրավել էին այն իսպանական զորքերից: 1941 թվականի դեկտեմբերի 10-ին ճապոնական զորքերը ԱՄՆ-ից գրավեցին Գուամը, որը հանդիսանում էր Պերլ Հարբորի վրա հարձակման շարունակությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակցային տերությունների պատասխան գործողությունները երկար սպասեցնել չտվեցին: «Ֆորագեր» գործողությունը նախատեսում էր իրականացնել նախապատրաստական ռմբակոծություններ առաջին հերթին Մարշալյան կղզիներում տեղակայված ավիակիր նավից, ապա նաև այլ ուղղություններից[2]: Սաիփանը, Տինիան և Գուամը ճապոնական ռազմական հրամանատարության կողմից ընտրվել էին որպես թիրախներ, քանի որ նշված կղզիների տեղաբաշխվածությունը թույլ էր տալիս դրանք դարձնել ռազմական կարևոր հենակետեր և զարգացնել հաջողությունը դեպի Ֆիլիպիններ և Թայվան[2]: Սաիփանի ներխուժումը ծրագրված էր իրականցնել 1944 թվականի հունիսի 15-ին, իսկ Գուամում զորքեր իջեցնելը հունիսի 18-ին: Սկզբնական ժամանակացույցը բավականին լավատեսական էր: Սակայն դաշնակցային ուժերը ստիպված էին փոխել մարտավարությունը, քանի որ ճապոնական զորքերի համառ դիմադրությունը անկարելի դարձրեց կղզու գրավումը և ստիպեց սպասել մոտ մեկ ամիս[2]: ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ռմբակոծությունները տևեցին 1944 թվականի հունիսի 11-13-ը` ներառելով 216 ռմբակոծիչներ: Նման մեծամասշտաբ հարձակման արդյունքում շուրջ 12 ճապոնական նավեր խորտակվեցին: Հունիսի 27-ին ամերիկյան ռազմանավերը` կործանիչների աջակցությամբ սկսեցին նոր գրոհ կղզու ուղղությամբ[2]:
Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուամը, շրջապատված լինելով անմատչելի ժայռերով և ծանծաղուտներով, իսկական մարտահրավեր և պատուհաս է ցանկացած հարձակվողի համար[2]: Ամերիկյան ստորջրյա նախապատրաստական թիմը ծանծաղուտի խոչընդոտները վերացրեց հուլիսի 14-17-ն ընկած ժամանակահատվածում: Չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին` ամերիկյան զորքերն ափ դուրս եկան Օրոթե թերակղզու երկու կողմերում` Գուամի արևմտյան մասում, պլանավորելով ազատագրել Ափրա Հարբորը[2]: ԱՄՆ ռազմածովային Երրորդ ստորաբաժանումը մոտեցվեց Օրոթե թեարկղզու հյուսիսային հատվածին, իսկ Առաջին ռազմածովային ստորաբաժանումը հարավային հատվածին[2]: Ափհանումը ուղեկցվում էր թեժ մարտերով և բազմաթիվ կորուստներով, բայց ի վերջո հաջողությամբ պսակվեց: Սակայն սա միայն սկիզբն էր. ճապոնական ուժերը հատկապես գիշերները դիմում էին հակահարձակումների հակառակորդին կորուստներ պատճառելու և ուժերը ջլատելու համար: Բայց այս հակահարձակումները չհանգեցրեցին ցանկալի արդյունքերի[3]: Ամերիկյան բանակի 77-րդ հետևակային դիվիզիային ավելի բարդ ճակատագիր էր վիճակված ափհանման համար հուլիսի 23-24-ին[2]: Ունենալով դեսանտային մեքենաների սուր կարիք` զինվորերը ափ իջեցվեցին ոչ թե ծանծաղուտում, այլ հենց ցամաքում, և արդյունքում հայտնվեցին անմիջապես ճապոնական ուժերի գնդակոծման տակ[4]: Նոր ուժերի ուղարկումը դեպի Գուամ գնալով ավելի էր դժվարանում. դեսանտային նավերը չէին կարողանում մոտենալ ափերին ծածաղուտների պատճառով, իսկ դեսանտային մեքենաներ չկային: Ամերիկյան Առաջին ռազմական բրիգադը հուլիսի 25-ին շրջափակման էր ենթարկվել Օրոնթե թերակղզում, և օղակը գնալով նեղանում էր: Նույն գիշերը ճապոնական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Տակաշին նախատեսել էր համանամն գործողություն իրականցնել նաև Երրորդ դիվիզիայի նկատմամբ, որը գտնվում էր ավելի հյուսիս[2] : Հաջորդ օրը գեներալ Օբաթան հաղորդեց. «մեր զորքերը ձախողվեցին ցանկալի նպատակներին հասնելու գործում»[2] : Հուլիսի 28-ին գեներալ-լեյտենանտ Տակեշի Տակաշինան զոհվեց, և ընդհանուր հրամանատարությունը ստանձնեց գեներեալ Օբաթան[2] : Արդեն հուլիսի 28-ին երկու հենակետերն էլ վերցվել էին ամերիկյան հսկողության ներքո, և մինչև հուլիսի 29-ը ամերիկյան զորքերը վերահսկում էին ողջ թերակղզին[2] : Ճապոնացիների հակահարձակումներն ամերիկյան հենակետերի վրա ի վերջո ուժասպառ արեցին վերջիններիս: Օգոստոսի սկզբին ճապոնացիներն ունեցան զենքի և պարենի խիստ կարիք: Արդյունքում գեներալ Օբաթան իր զորքերը դուրս բերեց Գուամի հարավային շրջաններից` նպատակ ունենալով կղզու կեռնային հատվածներում շարունակել դիամդրությունը[2] : Ամերիկյան ուժերը, զարգացնելով հաջողությունը, նույն օրը ազատագրեցին նաև Ագանան[2] : Իսկ Տիյանը ազատագրվեց օգոստոսի 1-ին[2] : Ջունգլիներում մարտնչելը, իհարկե, չափազանց բարդ էր ամերիկյան զորքերի համար: Բայց նրանք աննկուն էին և Բարրիգադա լեռան շրջանում օգոստոսի 2-4-ը ընթացած թեժ մարտերի արդյունքում ճապոնական պաշտպանական գիծը փլուզվեց[2] : Ճապոնական մյուս կարևոր հենակետը` Սանտա Ռոզա լեռը ազատագրվեց օգոստոսի 8-ին[2] : Օգոստոսի 10-ին ճապոնական կազմակերպված դիմադրությունը վերջնականապես քանդվեց[2] : Հաջորդ օրը` Ճապոնիային հղած իր հրաժեշտի խոսքից հետո գեներալ Օբաթան ինքնասպանություն գործեց իր շտաբում[2] :
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուամի ճակատամարտից հետ որոշ ճապոնացի զինվորներ ապաստան գտան ջունգլիներում[2] : 1945 թվականի դեկտեմբերի 8-ին երեք ամերիկյան ծովայիններ դարանակալվել և սպանվել էին նրանց կողմից: 1972 թվականի հունվարի 24-ին ճապոնական բանակի սերժանտ Յոկոյին հայտնաբերվեց ջունգլիներում որսորդների կողմից: Նա ապրել էր քարայրում շուրջ 28 տարի:
Գուամի ազատագրման գործողությունից հետո այնտեղ տեղակայվեցին դաշնակցիների ռազմական բազաները` այդտեղից բուն ճապոնական տարածքների վրա հարձակում իրականացնելու նպատակով[2] :
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Guam's Geography at ns.gov.gu»։ ns.gov.gu։ Վերցված է 2016-05-02
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Rottman, G. (2004)։ Guam 1941 & 1944: Loss and Reconquest։ Oxford: Osprey Publishing։ ISBN 9781841768113
- ↑ Gailey (1988), pp.90–112.
- ↑ Video: Allies Study Post-War Security Etc. (1944)։ Universal Newsreel։ 1944։ Վերցված է 21 February 2012
Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anderson Charles R.։ Western Pacific։ U.S. Army Campaigns of World War II։ United States Army Center of Military History։ CMH Pub 72-29
- Gailey Harry (1988)։ The Liberation of Guam 21 July – 10 August։ Novato, California, U.S.A.: Presidio Press։ ISBN 0-89141-651-X
- Guam: Operations of the 77th Division։ American Forces in Action series։ United States Army Center of Military History։ 1990 [1946]։ CMH Pub 100-5
- Hatashin Omi (2009)։ Private Yokoi's War and Life on Guam, 1944–72: The Story of the Japanese Imperial Army's Longest WWII Survivor in the Field and Later Life։ Honolulu: University of Hawaii Press։ ISBN 1-905246-69-2
- Manchester, W., 1980, Goodbye, Darkness: A Memoir of the Pacific War, Boston: Little, Brown, and Co., 978-0-316-54501-3, pp 278–302
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Battle for the Mariana Islands ՅուԹյուբում
- "The Marianas and the Great Turkey Shoot", World War II Database.
- Lodge, Major O.R. USMC Historical Monograph: The Recapture of Guam, Historical Branch, United States Marine Corps, 1954.
- O'Brien, Cyril J. Liberation: Marines in the Recapture of Guam, Marines in World War II Commemorative Series, Marine Corps Historical Center, United States Marine Corps, 1994.
- Dyer George Carroll (1956)։ «The Amphibians Came to Conquer: The Story of Admiral Richmond Kelly Turner»։ United States Government Printing Office։ Արխիվացված օրիգինալից մայիսի 21, 2011-ին։ Վերցված է մայիսի 5, 2011
- Keene R.R.։ «Wake up and die, Marine!»։ Leatherneck Magazine
- Photos from the Liberation of Guam The Real Revo
- Կաղապար:Internet Archive film clip
- Pacific War Museum National Park Service site