Ռեյչել Գրիֆիթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Գրիֆիթս
Ծնվել էդեկտեմբերի 18, 1968(1968-12-18)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր և ռեժիսոր
Ամուսին(ներ)Andrew Taylor?
Պարգևներ և մրցանակներ

Ռեյչել Գրիֆիթս (անգլ.՝ Rachel Anne Griffiths, դեկտեմբերի 18, 1968(1968-12-18)[1], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա), ավստրալիացի դերասանուհի և ռեժիսոր։ Նրան ճանաչում է բերել «Մյուրիելի հարասանիքը» (1994) ֆիլմում խաղացած դերը, ինչի շնորհիվ ստացել է AACTA մրցանակը՝ երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։ Գրիֆիթսը լայն ճանաչում է ստացել «Հաճախորդը միշտ մեռած է» (2001-2005) հեռուստասերիալում խաղացած Բրենդի Չենովիտ և «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում Սարի Ուոկեր դերերով (2006-2011)։

Կինոյում և հեռուստատեսությունում աշխատելը նրան բերել է բազմաթիվ պարգևներ և անվանակարգեր՝ ներառյալ 1999 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգը, 2002 թվականին շահած «Ոսկե գլոբուս» կինոմրցանակը և 2003, 2008, 2009 թվականների անվանակարգերը, նաև «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» երկու մրցանակ։ 2002, 2003, 2007 և 2008 թվականներին չորս անվանակարգ է շահել նաև «Էմմի» մրցանակաբաշխությունում։ Բացի այդ, 1994, 2006 և 2009 թվականներին շահել է «Ավստրալիայի կինոքննադատներ»-ի երեք մրցանակ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայում՝ արվեստի ուսուցչի և դպրոցական խորհրդատուի ընտանիքում[4]։ 5 տարեկանում մոր և երկու կրտսեր եղբայրների հետ տեղափոխվել է Մելբուրն։ Երբ նա 11 տարեկան էր, հայրը լքել է ընտանիքը 18-ամյա աղջկա համար[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիֆիթսը և Թոնի Կոլլետը, երբ 1994 թվականի «Մյուրիելի հարսանիքը» ֆիլմում ստացել են գլխավոր դերերը, այնքան էլ հայտնի չէին։ Ֆիլմում Գրիֆիթսի աշխատանքը քննադատների կողմից ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, ինչպես նաև նրան բերել է «Ավստրալիայի կինոքննադատների» մրցանակը։ 1997 թվականին նա նկարահանվել է «Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը» ֆիլմում։ Նույն թվականին նա գլխավոր դեր է խաղացել «Իմ որդին ֆանատիկոս է» բրիտանական ֆիլում։

Գրիֆիթսը 1998 թվականին «Օսկար» մրցանակաբաշխությունում արժանացել է անվանակարգի «Հիլարի և Ջեքի» ֆիլմում խաղացած Հիլարի դյու Փրեի դերի համար։ Մյուս խոշոր նախագիծը 2001 թվականին «Կոկաին» ֆիլմն էր, որտեղ խաղացել է Ջոնի Դեփի և Ռեյ Լիոտայի հետ։

2001 թվականին Գրիֆիթսը ստացել է HBO հեռուստաալիքի «Հաճախորդը միշտ մեռած է» սերիալի գլխավոր դերերից մեկը։ Նախագծի շնորհիվ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» երկու մրցանակի և երկու անվանակարգի՝ «Էմմի» մրցանակաբաշխությունում։

2006 թվականին ABC հեռուստաալիքի «Եղբայրներ և քույրեր» հեռուստասերիալում ստացել է Սալլի Ֆիլդի հերոսուհու աղջկա՝ Նոռա Ուոկերի դերը։ Այս դերը մեծ ճանաչում է բերում նրան ԱՄՆ-ում, նաև՝ երկուական անվանակարգ «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխություններում։

Բացի դերասանական կարիերայից, Գրիֆիթսն իրեն փորձել է նաև ռեժիսուրայում։ 2000 և 2003 թվականներին իր սցենարով նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ։ 2015 թվականին դեբյուտ է ունեցել հեռուստատեսությամբ՝ նկարահանելով «Կորուսյալները» երիտասարդական հեռուստասերիալի երեք էպիզոդ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի դեկտեմբերի 31-ին Գրիֆիթսը ամուսնացել է նկարիչ Էնդրյու Թեյլորի հետ։ Ամուսիններն ունեն երեք երեխա. մեկ որդի՝ Բանջո Պատրիկ (ծնված 2003 թվականին) և երկու աղջիկ՝ Ադելաիդա Ռոուզ (ծնված 2005 թվականին) ու Կլեմենտինա Գրեյս (ծնված 2009 թվականին)[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
1994 Մյուրիելի հարասանիքը Muriel’s Wedding Ռոնդա Էպինստել AACTA կինոմրցանակ

Երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ

1996 Այդպես են վարվում բոլորը Così Լյուսի
1996 Ջուդ Jude Արաբելլա
1996 Հեղափոխության երեխաները Children of the Revolution Աննա
1997 Իմ որդին ֆանատիկոս է My Son the Fanatic Բետինա / Սանդրա Անվանակարգ՝ բրիտանական անկախ կինոյում լավագույն կանացի դերի համար մրցանակ
1997 Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը My Best Friend’s Wedding Սամանթա Նյուհաուս
1998 Հսկաների մեջ Among Giants Ջերի
1998 Հիլարի և Ջեքի Hilary and Jackie Հիլարի դյու Պրե Անվանակարգ՝ «Օսկար» մրցանակաբաշխությունում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար մրցանակ

Անվանակարգ՝ բրիտանական անկախ կինոյում լավագույն կանացի դերի համար մրցանակ

Անվանակարգ՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար

Չիկագոյի կինոքննադատների ասոցացիայում անվանակարգ երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար

1998 Էմի Amy Տանյա Ռամուս Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ
1998 Ամուսնալուծված Ջեքը Divorcing Jack Լի Կուպեր
1999 Ես, նորից ես և կրկին ես Me Myself I Պամելա Դրուրի Անվանակարգ՝ Ավստրալիական ակադեմիայի կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության մրցանակ լավագույն կանացի դերի համար

Անվանակարգ՝ Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ լավագույն կանացի դերի համար

2001 Իսկական Աննա-Մարին Very Annie Mary Էննի Մերի Պուխ
2001-2005 Հաճախորդը միշտ մեռած է Six Feet Under Բրենդա Չենովիթ Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար (2002)
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմի համար (2003-2004)

Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակաբաշխությունում մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դերի համար (2002)

Անվանկարգ՝ Հեռուստատեսային քննադատների ասոցիացիայի մրցանակ՝ դրամայում անհատական նվաճումների համար (2002)

Անվանակարգ՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2002, 2005-2006)

2001 Կոկաին Blow Էմին Ջանգ
2001 Անգլիական սափրիչ Blow Dry Սանդրա
2002 Դաժան խոսք The Hard Word Կարոլ Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար
2002 Նորեկը The Rookie Լորի Մորիս
2005 Հրեշտակ Angel Rodriguez Նիքոլ
2006-2011 Եղբայրներ և քույրեր Brothers and Sisters Սարա Ուալկեր Անվանակարգ՝ «Էմմի» մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար (2007-2008)

Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար (2007-2008)

Անվանակարգ՝ «Ուղեկից» մրցանակ մինի-սերիալում, հեռուստասերիալում և հեռուստաֆիլմում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար (2007)

2006 Քայլ առաջ Step Up Տնօրեն Գորդան
2009 Գեղեցիկ Քեյթը Beautiful Kate Սալի Անվանակարգ՝ AACTA կինոմրցանակ լավագույն կանացի դերի համար

Ավստրալիայի կինոքննադատների մրցանակ լավագույն կանացի դերի համար

2010 Ռեյք Rake Էդի Լանգհորն 1 էպիզոդում
2011 Այրվող մարդը Burning Man Միրիամ
2012 Ջուլիան Ասանժի պատմությունը Underground: The Julian Assange Story Քրիստին Ասանժ
2013 Ճամբար Camp ՄակՔենզի Գրինֆիլդ 10 էպիզոդներում
2013 Փրկել միստր Բենքսին Saving Mr. Banks հորաքույր Էլլի
2016 Խղճի թելադրանքով Hacksaw Ridge Բերտա Դոս
2016 Օսիրիսի զավակը The Osiris Child գեներալ Լինեքս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Australian Honours Search Facility
  3. Australian Honours Search Facility
  4. Rachel Griffiths Biography (1968-)
  5. Rachel Griffiths (I) — Biography
  6. «Rachel Griffiths' Sweet Clementine». People (անգլերեն). 4 августа 2009. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյչել Գրիֆիթս» հոդվածին։