Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Լավագույն ընկերջ հարսանիքը
անգլ.՝ My Best Friend's Wedding
Իմ լավագույն ընկերոջ հարսանիքը.jpg
Սա քո կյանքի սերը գտնելու մասին է։ Եվ այն մասին է, թե ինչ անել դրանից հետո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվականդեկտեմբերի 4, 1997[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊ. Ջ. Հոգան
ՊրոդյուսերՋերի Ցուկեր և Ռոնալդ Բես
Սցենարի հեղինակՌոնալդ Բես
ԴերակատարներՋուլիա Ռոբերտս[2][3][4][…], Դերմոտ Մալրունի[2][3][4][…], Քեմերոն Դիազ[2][3][4][…], Ռուպերտ Էվերեթ[2][4][5][…], Ֆիլիպ Բոսկո[2][4][6], Մ. Էմմետ Ուոլշ[4], Ռեյչել Գրիֆիթս[2][4][6], Քերի Փրեստոն[2][4][6], Susan Sullivan?[2][4][6], Քրիստոֆեր Մաստերսոն[4][6], Փոլ Ջամատի[2][4], Հարրի Շիրեր[7], Չելսի Ռոս[7], Ջոզեֆ Սիկորա[7], Բրի Թերներ[7], Anh Duong?[7], Ռոուզ Աբդու[7] և Renata Scott?[7]
ՕպերատորԼասլո Կովաչ
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՉիկագո
ԿինոընկերությունՋերի Ցուկեր, Սոնի Փիքչերս Էնթերթայմենթ և TriStar Pictures
Տևողություն105 րոպե
Բյուջե38 000 000 $
Շահույթ299 288 605 $[8]

Լավագույն ընկերոջ հարսանիքը (անգլ.՝ My Best Friend's Wedding), Պոլ Հոգանի կոմեդիան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս համալսարանում Ջուլիաննան և Մայքլը պայմանավորվել էին, որ կամուսնանան իրար հետ, եթե մինչև 28 տարեկան դառնալը չգտնեն զուգընկերներ։ 9 տարի անց Մայքլը ամուսնանում է ուրիշի հետ, իսկ հարսնաքույրը Ջուլիաննան է, ով շուտով հասկանում է, որ սիրում է Մայքլին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջուլիա Ռոբերտս-Ջուլիան Փոթթեր
  • Դերմոտ Մալրունի- Մայքլ Օ’ Նիլ
  • Քեմերոն Դիաս-Քիմբերլի Ուոլլես
  • Ռուպերտ Էվերետտ- Ջորջ Դոունզ
  • Էմմետ Ուոլշ- Ջո Օ’ Նիլ
  • Ռեյչել Գրիֆֆիտս- Սամանտա Նյուհաուզ
  • Քերրի Փրեսթոն-Մենդի Նյուհաուզ
  • Քրիստոֆեր Մաստերսոն- Սկոթթի Օ’ Նիլ

Մասնակցությամբ՝

  • Ռեյսի Ալեքսանդր
  • Ջեննիֆեր Գարեթ
  • Քելլի Շիրին
  • Բրի Թըրներ
  • Քեսսի Քրիզի-դիզայներ

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շնչում ես քամին, ինչպես պուտավոր եղջերուն․․․» Ռուպերտ Էվերետի բերանից հնչող երգը Ջուլիաննա Միտչելի «Ուրիշ երկիր» երգից հատված է, որը 1981 թվականին Վեստ Էնդեում փառք բերեց Էվերետտին։
  • Դերմոտ Մալրունի և Քեմերոն Դիասի թեկնածությունը ֆիլմի մասնակցության համար առաջադրվել է անձամբ Ջուլիա Ռոբերտսի կողմից։
  • Նախապես որոշվել էր ֆիլմն ավարտել Ջուլիանի և Մայքլի միավորմամբ, բայց տեսագրման մի քանի անհաջող փորձերից հետո ռեժիսորը որոշեց փոխել վերջաբանը։
  • Ֆիլմում Ռուպերտ Էվերետի անձնավորած կերպարի անունը Ջորջ է, իսկ սցենարի բնօրինակում՝ Դիգգեր։
  • Ֆիլմի այն տեսարանը, երբ բոլորը հավաքվում են մեծ սենյակում և հետևում, թե ինչպես է Քիմը նետում ծաղկեփունջը, նկարահանվել է Կունեո թանգարանում։ Նկարահանող խումբը հատակից հավաքել էր հսկայական գորգը և այնպես թաքցրել, որ թանգարանի աշխատակիցներին ամիսներ պահանջվեցին այն գտնելու համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]