Լասլո Կովաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Լասլո Կովաչ
Ծնվել էմայիսի 14, 1933(1933-05-14)[1][2][3]
ԾննդավայրCece, Sárbogárd District, Ֆեյեր, Հունգարիա
Մահացել էհուլիսի 22, 2007(2007-07-22)[4][1][2][3] (74 տարեկանում)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտացումլուսանկարիչ, կինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ
IMDbID ID 0004088

Լասլո Կովաչ (հունգ.՝ Kovács László}, մայիսի 14, 1933(1933-05-14)[1][2][3], Cece, Sárbogárd District, Ֆեյեր, Հունգարիա - հուլիսի 22, 2007(2007-07-22)[4][1][2][3], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հունգարական ծագումով ամերիկացի կինոգործիչ, ով 1970-ական թվականներին զգալի ներդրում ունի Ամերիկյան նոր ալիքի զարգացման գործում: Եղել է Ամերիկյան կինեմատոգրաֆների ընկերության ակտիվ անդամ, ինչպես նաև կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասլո Կովաչը ծնվել է Հունգարիայի Սեցե գյուղում Ջուլիանա և Իմրե Կովաչների ընտանիքում[5]: 1952-1956 թվականներին սովորել է Բուդապեշտի դրամատիկ արվեստի և կինեմատոգրաֆիայի ինստիտուտում[6]: Ընկերոջ՝ Վիլմոշ Ժիգմոնտի հետ միասին դպրոցից վերցրած Arriflex խցիկով 35 մմ սև ու սպիտակ ժապավենով գաղտնի նկարահանել են 1956 թվականի Հունգարական հեղափոխության զարգացումները[6][7]: Նույն տարվա նոյեմբերին մաքսանենգ ճանապարհով ֆիլմը մշակելու համար տեղափոխել են Ավստրիա, 1957 թվականին ժամանել են ԱՄՆ՝ վաճառելու տեսանյութը[6][7]: 1961 թվականին ֆիլմը հեռարձակվել է CBS ցանցով, որը Ուոլտեր Կրոնկիթը ներկայացրել է որպես վավերագրական ֆիլմ:

Կովաչը որոշում է հաստատվել ԱՄՆ-ում և 1963 թվականին դառնում է հպատակագրված (naturalized) քաղաքացի: Կատարել է տարբեր աշխատանքներ, այդ թվում պատրաստել է թխկենու հյութ, ապահովագրական ընկերությունում տպել միկորֆիլմերի փաստաթղթեր նախքան Վիլմոշ Ժիգմոնտի հետ զրոյական և ցածր բյուջեով ֆիլմեր նկարելը, այդ թվում՝ «Աներևակայելի տարօրինակ արարծներ, որոնք դադարելով ապրել, դառնում են խառը զոմբիներ» ֆիլմը[8]:

Կովաչը նկարահանվել է ավելի քան 70 կինոֆիլմեր, այդ թվում 6 ֆիլմեր ռեժիսոր Պիտեր Բոգդանովվիչի համար[9]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովաչը շուրջ 23 տարի ամուսնացած է եղել Օդրիի հետ: Ունեցել են երկու դուստր՝ Ջուլիանան և Նադիան և մեկ թոռնիկ՝ Միան: Կովաչը մահացել է 2007 թվականին Կալիֆոռնիայի Բևեռլի Հիլզի իր տանը՝ քնած ժամանակ[9]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին եղել է Մոսկվայի 19-րդ միջազգային կինոփառատոնի անդամ[10]:

Արժանացել է Camerimage-ի (1998), WorldFest-ի (1999), Ամերիկյան կինեմատոգրաֆների ընկերության (2002) կյանքի ձեռքբերումների մրցանակների: 1999 թվականին արժանացել է Հավայիի միջազգային կինոփառատոն մրցանակի, 2001 թվականին՝ Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակի:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ամերիկյան կինեմատոգրաֆների ընկերությունը լավագույն ուսանող կինոգործիիչների մրցանակն անվանել է Լասլո Կովաչի անունով[11]:

2008 թվականին նկարահանված «Ենթագրերի կարիք չկա. Լասլո և Ժիգմոնտ» վավերագրական ֆիլմը ուսումնասիրւմ է Լասլոյի և Ժիգմոնտի 50-ամյա բարեկամությանը և կինոարվեստում նրանց թողած հետքը: Ըստ կինոքննադատ Լեոնարդ Մալտինի՝ առանց Կովաչի և նրա երիտասարդ գործընկներների 1960-ականների վերջում և 1970-ականների սկզբում Ամերիկյան Նոր ալիքը չէր կարող զարգանալ նման ձևով[12]:

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 - «Արագ համբուրիր ինձ»/Kiss Me Quick!
  • 1964 - National Geographic Specials (հեռուստասերիալ)
  • 1966 - «Ֆաննի Հիլի տխրահռչակ դուստրը»/The Notorious Daughter of Fanny Hill
  • 1966 - «Մեղրի բույր, ծովի ծիծեռնակ»/A Smell of Honey, a Swallow of Brine
  • 1967 - «Դագգեր անունով մարդը»/A Man Called Dagger
  • 1967 - «Դժոխքի անիվներով հրեշտակները»/ Hells Angels on Wheels
  • 1968 - «Պսիխ աութ»/Psych-Out
  • 1968 - «Մոնդո Մոդ»/Mondo Mod
  • 1968 - «Նշանակետ»/Targets
  • 1968 - «Կահավորված սենյակ մեկ անձի համար»/Single Room Furnished
  • 1968 - «Վայրի յոթ»/The Savage Seven
  • 1969 - «Անհոգ ձիավոր»/Easy Rider
  • 1969 - «Արյուն դրակուլայի ամրոցում»/Blood of Dracula’s Castle
  • 1969 - «Ցուրտ օրը այգում»/That Cold Day in the Park
  • 1969 - «Լոս Անջելես: Որտեղ է այն»/Los Angeles: Where It's At
  • 1969 - «Մեկ օր տղաների հետ»/A Day with the Boys (կարճամետրաժ)
  • 1970 - «Դժոխքի արյունոտ հրեշտակները»/Hell’s Bloody Devils
  • 1970 - «Ուղիղ»/Getting Straight
  • 1970 - «Իմ կյանքը իմն է»/ Five Easy Pieces
  • 1970 - «Լիլա»/Lila
  • 1970 - «Ալեքսը հրաշքների աշխարհում»/Alex in Wonderland
  • 1970 - «Խռովարարները»/The Rebel Rousers
  • 1971 - «Երիտասարդ բորսային միջնորդի ամուսնությունը»/The Marriage of a Young Stockbroker
  • 1971 - «Վերջին ֆիլմ»/The Last Movie
  • 1971 - «Ներկայացնում է Ջոն Ֆորդը»/Directed by John Ford
  • 1972 - «Գրպանի փողեր»/ Pocket Money
  • 1972 - «ԻՆչպե՞ս են գործերը, դոկ»/What’s Up, Doc?
  • 1972 - «Պարտեզների թագավորը»/The King of Marvin Gardens
  • 1973 - Սթիլյարդ բլյուզ/ Steelyard Blues
  • 1973 - «Վախի արտացոլանք»/A Reflection of Fear
  • 1973 - «Կամազուրկը»/Slither
  • 1973 - «Սրամիտ խարդախները»/Paper Moon
  • 1974 - Հեքլբերի Ֆին/Huckleberry Finn
  • 1974 - Հանուն Պիտերի/For Pete’s Sake
  • 1974 - Ֆրիբին և Բինը/Freebie and the Bean
  • 1975 - Վերջապես՝ սեր/At Long Last Love
  • 1975 - «Օճառահեղուկ»/Shampoo
  • 1976 - Ծովային տղան/Baby Blue Marine
  • 1976 - «Հարին ու Ուոլտերը գնում են Նյու Յորք»/Harry and Walter Go to New York
  • 1976 - «Տեսիլքների վաճառականներ»/Nickelodeon
  • 1977 - Նյու Յորք, Նյու Յորք/New York, New York
  • 1978 - F.I.S.T
  • 1978 - Դրախտային ճեմուղի/Paradise Alley
  • 1979 - Butch and Sundance: The Early Days
  • 1979 - The Runner Stumbles
  • 1980 - «Սրտի թրթիռ»/Heart Beat
  • 1980 - Inside Moves
  • 1981 - The Legend of the Lone Ranger
  • 1982 - Ֆրենսիս/Frances
  • 1982 - «Խաղալիքը»/The Toy
  • 1983 - Crackers
  • 1984 - Ghost Busters
  • 1985 - «Դիմակ»/Mask
  • 1986 - Legal Eagles
  • 1987 - Grizzly II: The Concert
  • 1988 - «Փոքրիկ Նիկիտան»/Little Nikita
  • 1989 - «Մի բան ասա»/Say Anything…
  • 1991 - Shattered
  • 1992 - Radio Flyer
  • 1994 - Cyndi Lauper: 12 Deadly Cyns... and Then Some
  • 1994 - The Next Karate Kid
  • 1994 - The Scout
  • 1995 - Free Willy 2: The Adventure Home
  • 1995 - Copycat
  • 1996 - Multiplicity
  • 1997 - «Լավագույն ընկերոջս հարսանիքը»/My Best Friend’s Wedding
  • 1998 - [Jack Frost
  • 2000 - Ljuset håller mig sällskap
  • 2000 - «Վերադարձիր ինձ մոտ»/Return to Me
  • 2000 - Miss Congeniality
  • 2002 - Two Weeks Notice
  • 2007 - Torn from the Flag: A Film by Klaudia Kovacs

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ray Zone, New Wave King, The Cinematography of Laszlo Kovacs, ASC (2002), ASC Holding Corp., ISBN 0-935578-19-6
  • Masters of Light - Conversations with cinematographers (1984) Schaefer, S & Salvato, L., ISBN 0-520-05336-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133210456 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.hollywoodreporter.com/hr/content_display/features/people/deaths/e3i26dfe10292c4995e6698dbfeae13d32d
  5. «Laszlo Kovacs Biography (1933?-)»։ Filmreference.com։ Վերցված է 2013-06-11 
  6. 6,0 6,1 6,2 Bob Fisher, "Laszlo Kovacs, ASC... It’s a Wonderful Life", ICG Magazine, International Cinemaographers Guils, December 1998
  7. 7,0 7,1 Schaefer Dennis, Larry Salvato (1986)։ «Vilmos Zsigmond»։ Masters of Light: Conversations with Contemporary Cinematographers։ University of California Press։ էջ 311։ ISBN 978-0-520-05336-6 
  8. Ray Zone, New Wave King: The Cinematography of Laszlo Kovacs, ASC, ASC Holding Corp (2002), pp9-11, ISBN 0-935578-19-6
  9. 9,0 9,1 Dennis Mclellan (2007-07-24)։ «Laszlo Kovacs, 74; cinematographer shot key New Hollywood films such as `Easy Rider’»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է 2009-01-25  (չաշխատող հղում)
  10. «19th Moscow International Film Festival (1995)»։ MIFF։ Վերցված է 2013-03-16 
  11. "ASC Dedicates 2008 Heritage Award to Kovacs", The American Society of Cinematographers Magazine, September 20, 2007, retrieved 2009-02-27
  12. "Documentary About Kovacs And Zsigmond To Premiere At Cannes", The American Society of Cinematographers Magazine, May 8, 2008, retrieved 2009-02-27

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]