Դավիթ Խզմալյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Խզմալյան Դավիթից)
Դավիթ Խզմալյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9 (22), 1909[1][2] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | օգոստոսի 21, 2001[2] (91 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | էներգետիկ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1936)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Դավիթ Մելիքսեթի Խզմալյան (նոյեմբերի 9 (22), 1909[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 21, 2001[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (1936)։ 1939 - 1993 թվականներին աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում։ Զբաղվել է էներգետիկական վառելիքների այրման պրոցեսների տեսության և բարդ հոսքերի գազադինամիկայի հարցերով։ Խզմալյանի ստեղծած հնոցային սարքավորումների համակարգերը լայնորեն կիրառվել են ԽՍՀՄ-ի ջերմաէլեկտրակայաններում և շոգեգեներատորաշինական գործարաններում։ Խզմալյանը փոշեկերպ վառելիքի այրման և հնոցային պրոցեսների տեսության դպրոցի հիմնադիրներից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 516.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 50)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Խզմալյան» հոդվածին։ |