Դավիթ Խզմալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Խզմալյան
Ծնվել է նոյեմբերի 22, 1909(1909-11-22)
Ծննդավայր Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է օգոստոսի 21, 2001(2001-08-21) (91 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Ազգություն հայ
Գիտական աստիճան պրոֆեսոր (1967) և տեխնիկական գիտությունների դոկտոր (1965)

Դավիթ Մելիքսեթի Խզմալյան (նոյեմբերի 9 (նոյեմբերի 22), 1909, Ալեքսանդրապոլ - օգոստոսի 21, 2001, Մոսկվա), հայ խորհրդային էներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստիտուտը (19361939 - 1993 թթ.-ին աշխատել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում։ Զբաղվել է էներգետիկական վառելիքների այրման պրոցեսների տեսության և բարդ հոսքերի գազադինամիկայի հարցերով։ Խզմալյանի ստեղծած հնոցային սարքավորումների համակարգերը լայնորեն կիրառվել են ԽՍՀՄ-ի ջերմաէլեկտրակայաններում և շոգեգեներատորաշինական գործարաններում։ Խզմալյանը փոշեկերպ վառելիքի այրման և հնոցային պրոցեսների տեսության դպրոցի հիմնադիրներից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png