Jump to content

Խտըրպեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խդրբեկից)
Գյուղ
Խտըրպեկ
Խտըրպեկ
Վարչական տարածքԿիլիկիա
ԵրկրամասՊելյանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն753 մարդ (2023)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3 և TRS?
Խտըրպեկ (Աշխարհ)##
Խտըրպեկ (Աշխարհ)

Խտըրպեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տարածված է բերրի և ջրառատ վայրում։ 1913 թվականին ուներ 195 տուն (1150 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մետաքսագործությամբ։ Մշակում էին նարինջ, ձիթապտուղ։ Արտահանում էին մետաքսաթել, փայտե շերեփ-գդալներ, աղամաններ։ Գյուղում կար երկու եկեղեցի՝ կից վարժարաններով։

Խդրբեկը 1915 թվականին Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին մասնակցած յոթ գյուղերից մեկն էր։ 1924 թվականին, երբ կազմակերպվեց Մուսա լեռան գյուղախումբը, Խդրբեկը դարձավ նրա վարչական կենտրոնը, որտեղ նստում էր գավառապետը (ազգությամբ՝ հայ)։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ Ֆրանսիան Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, Խդրբեկի հայ բնակիչները գաղթեցին Սիրիա, ապա՝ Լիբանան, որտեղից նրանց զգալի մասը 1946-1947 թվականների մեծ հայրենադարձության ժամանակ ներգաղթեց Խորհրդային Հայաստան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 44