Խաղ (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղ
ռուս.՝ Игра
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ռոգոժկին
ՊրոդյուսերԱլեքսեյ Ուչիտել
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ռոգոժկին
ԴերակատարներՅուրի Ստեպանով, Յուրի Իցկով, Դանիիլ Ստրախով և Նատալյա Սուրկովա
ԿինոընկերությունԱռաջին ալիք
Տևողություն90 րոպե[1]

«Խաղ» (ռուս.՝ «Игра», «Ազգային ֆուտբոլի առանձնահատկությունները», «Особенности национального футбола»)), 2008 թվականի ռուսական սպորտային կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Ռոգոժկինը։ Թողարկվել է 2008 թվականի մայիսի 29-ին։ Գլխավոր դերերը խաղացել են Յուրի Ստեպանովը, Կիրիլ Պիրոգովը, Ալեքսեյ Բուլդակովը և Արթուր Վախան։

Ֆիլմի կարգախոսն է. «Ցանկանո՞ւմ եք տեսնել, թե ինչպես է Ռուսաստանի հավաքականը հաղթում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում» (ռուս.՝ «Хотите увидеть, как сборная России выигрывает Чемпионат мира по футболу?»):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը ստանում է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։

2018 թվական։ Ռուսաստանի հավաքականը սենսացիոն կերպով դուրս է գալիս եզրափակիչ և պատրաստվում է Ռումինիայի հավաքականի հետ եզրափակիչ հանդիպմանը։ Ֆիլմում հատվածներ են հեռարձակվում Քենիայի և Ուրուգվայի դեմ ընկերական հանդիպումներից և աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից։ Ռուսաստանի հավաքականի մարզաբազայում աշխատում են տարբեր մարդիկ՝ մարզիչներ, բժիշկներ, ադմինիստրատորներ, պահակ և նույնիսկ հավաքարարներ։ Հենց նրանցից և հենց հավաքականից է կախված լինելու եզրափակիչ խաղի արդյունքը։ Նրանք բոլորն անմնացորդ նվիրված են ֆուտբոլին։

Բազայում տարօրինակ, երբեմն էլ զավեշտալի իրադարձություններ են տեղի ունենում։ Քառորդ եզրափակչի խաղում հետագա պայքարից դուրս է մնում ազգային հավաքականի լավագույն հարձակվող Սերգեյ Վորոնինը, ինչը լուրջ հարված է հասցնում թիմին։ Ինչ-որ մեկը ցանկանում է շահ ստանալ տեղի ունեցող իրադարձություններից, ինչ-որ մեկն էլ ուզում է օգնել։ Գլխավոր հերոսները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Եվ ահա սկսվում է եզրափակիչ խաղը։ Բոլոր նայում են էկրաններին։ Ռուսները պետք է կարողանան դիմակայել փորձություններին և հաղթել՝ անկախ որևէ խոչընդոտից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Յուրի Ստեպանով Միխայիլ Դմիտրիևիչ Զվոնով Ռուսաստանի հավաքականի ավագ ադմինիստրատոր Միխայիլ Դմիտրիևիչ Զվոնով
Արտյոմ Վոլոբուև Նիկոլայ Սերգեևիչ Կասատկին Ռուսաստանի հավաքականի ավագ ադմինիստրատորի օգնական Նիկոլայ Սերգեևիչ Կասատկին
Լյուբով Լվովա Մաշա հավաքարար-բանասեր Մաշա
Կիրիլ Պիրոգով Օլեգ Պավլովիչ Կուզմին Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Պավլովիչ Կուզմին
Նատալյա Սուրկովա Վերա Պավլովնա Վերա Պավլովնա
Ալեքսեյ Բուլդակով Էռնեստ Կարլովիչ Բերգ Ռուսաստանի հավաքականի մարզաբազայի պահակ Էռնեստ Կարլովիչ Բերգ
Արթուր Վախա Վիկտոր Պետրովիչ Ռուսաստանի հավաքականի մերսող Վիկտոր Պետրովիչ
Իգոր Ստարիլով Վանյա Վանյա
Դանիիլ Ստրախով Ազիս ձեռներեց Ազիս
Ալեքսանդր Լիմարև Ալեքսանդր Ցիբինսկի Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Ցիբինսկի
Վիկտոր Բաբիչ Ռուսաստանի հավաքականի մարզիչ
Դմիտրի Պալամարչուկ Սերգեյ Վորոնին Ռուսաստանի հավաքականի հարձակվող Սերգեյ Վորոնին
Ալեքսանդր Զագոսկին Սապրոնով Ռուսաստանի հավաքականի ավագ (№ 13) Սապրոնով
Ֆեոդոր Գորբունով Կլիմենկո Ռուսաստանի հավաքականի խաղացող (№ 18) Կլիմենկո
Ռուսլան Սմիռնով Վասյա ճանապարհային ոստիկանության տեսուչ Վասյա
Պավել Շուվաև բայքեր
Յուրի Իցկով Սերգեյ Դանիլովիչ բանակցող Սերգեյ Դանիլովիչ
Միխայիլ Կռիլով Գուս ՕՄՈՆ դասակի հրամանատար, կապիտան Գուս
Անդրեյ Կավերին Նիկոլաև օմոնական «Լոկոմոտիվ» մարզադաշտում Նիկոլաև
Վլադիմիր Ստերժակով շտապօգնության բժիշկ «Լոկոմոտիվ» մարզադաշտի մոտ
Ալյոնա Ֆոնինա երկրպագուհի «Լոկոմոտիվ» մարզադաշտում
Վադիմ Պոմերանցև Ռուսաստանի հավաքականի մարզաբազայի պահպանության պետ
Դարյա Ռոդիմովա Նիկոլայ Կասատկինի նախկին ընկերուհին
Իգոր Սամոյլով բարմեն
Ժարգալ Սանջիև սամուրայ № 1
Պակ Հեք Սու Սամուրայ № 2
Յուրի Սազոնով ֆուտբոլիստի քանդակ № 1
Անտոն Եսկին ֆուտբոլիստի քանդակ № 2
Անդրեյ Աբրամով Անրի Գոլե ՖԻՖԱ-ի նախագահ Անրի Գոլե
Վլադիմիր Ստոլյարով ֆուտբոլային մեկնաբան

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչն ու եզրափակիչը նկարահանվել են Չերկիզովի «Լոկոմոտիվ» ստադիոնում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականի խաղացողեր Բերեզուցկի եղբայրները 2006-2008 մրցաշրջանի մարզաշապիկով, որով ֆիլմում հանդես են գալիս Ռուսաստանի հավաքականի խաղացողները 2018 թվականի աշխարհի առաջնությունում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]