Ալեքսեյ Բուլդակով
| Ալեքսեյ Բուլդակով | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | մարտի 26, 1951[1] |
| Ծննդավայր՝ | Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանի թիվ՝ | ապրիլի 3, 2019[2] (68 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Ուլան Բատոր, Մոնղոլիա |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ, կոնֆերանսիե և հեռուստատեսային դերասան |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0119867 |
Ալեքսեյ Բուլդակով (ռուս.՝ Алексе́й Ива́нович Булдако́в, մարտի 26, 1951[1], Կլյուչևսկի շրջան, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 3, 2019[2], Ուլան Բատոր, Մոնղոլիա), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Իվանովիչ Բուլդակովը ծնվել է 1951 թվականի մարտի 26-ին Ալթայի երկրամասի Կլյուչևսկի շրջանի Մակարովկա գյուղում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվեց Պավլոդար։ Զբաղվել է բռնցքամարտով և դասական ըմբշամարտով[4]։ Ավարտել է Ա. Չեխովի անվան Պավլոդարի դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան (1969)։ Աշխատել է Պավլոդարի տրակտորի գործարանում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1976 թվականը աշխատել է Պավլոդարի, Տոմսկի, Ռյազանի թատրոններում։ Մինչև 1982 թվականը՝ Կարագանդայի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
1985-1993 թվականներին եղել է Բելառուսֆիլմ կինոստուդիայի թատրոն-ստուդիայի դերասան։
Կինոյում դեբյուտը տեղի է ունեցել 1982 թվականին՝ «Կրակի միջով» ռազմական դրամայում։ Մինչև1995 թվականը եղել է հիմնականում երկրորդ պլանի դերասան, բայց գեներալ Իվոլգինի (նախատիպը՝ գեներալ Ալեքսանդր Լեբեդ) դերը Ազգային որսի առանձնահատկությունները ֆիլմում նրան դարձրել է ժողովրդական աստղ։
Ընդհանուր առմամբ Ալեքսեյ Իվանովիչի ստեղծագործական կենսագրության մեջ ավելի քան 150 դեր կա կինոյում։
Ճանաչում և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նիկա» մրցանակ՝ «Դերասան» անվանակարգում 1995 թվական
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1999 թվականի հունվարի 26)՝ արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար[5]։
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2009 թվականի ապրիլի 5)՝ արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար[3]։
- Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալությունը (2011 թվականի մարտի 6) հայրենական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[6]։
- Մոսկվայի մարզի Կրասնոզնամենսկի շրջանի քաղաքային շրջանի պատվավոր քաղաքացի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #128926872 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Умер актер Алексей Булдаков (ռուս.)
- 1 2 Почётное звание присвоено указом Президента России Д. Медведева 5 апреля 2009 года Արխիվացված 2013-04-17 archive.today
- ↑ Алексей Иванович Булдаков / Aleksey Buldakov
- ↑ Указ Президента Российской Федерации от 26 января 1999 года № 135 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 6 марта 2011 года № 128-рп «О поощрении»
- ↑ «Ушел из жизни Алексей Иванович Булдаков». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Բուլդակով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մարտի 26 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրիլի 3 մահեր
- 2019 մահեր
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- Ռուս երգիչներ
- Ռուս կինոդերասաններ
- Ռուս հնչյունավորողներ
- Ռուսաստանի հեռուստատեսության դերասաններ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ