Լումա (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լումա», գրական, քաղաքական, պատմական և հասարակական կիսամյա, երկամսյա, վերջում՝ միամսյա հանդես։ Լույս է տեսել 1896-1912 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գյուտ Աղանյանց։ Ներկայացրել է Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Վրթանես Փափազյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունները, եվրոպական և ռուս հեղինակների (Միխայիլ Լերմոնտով, Իվան Տուրգենև, Վլադիմիր Կորոլենկո, Անտոն Չեխով, Մաքսիմ Գորկի և ուրիշներ) թարգմանական գործերը։ Տպագրել է նաև ազգագրական, տեղագրական, մանկավարժական ուսումնասիրություններ, Միքայել Նալբանդյանի և Ստեփանոս Նազարյանի նամակները, հուշագրություններ, Կարլ Կաուցկու «Ֆրիդրիխ Էնգելս» (1906, №3) հոդվածը։ Մատենախոսական բաժնում հրապարակվել են Գարեգին Ենգիբարյանի, Իսահակ Հարությունյանի, Սեդրակ Մանդինյանի հոդվածները, նմուշներ քրդական բանահյուսությունից[1]։

Լումայի հրատարակության պարբերականությունը հետևյալն է.

Խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տ. Գիւտ աւագ քահանա Աղանեանց (1896-1912)[1]։

«Լումա» հանդեսի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լումա» հանդեսի մատենագիտության կառուցվածքը հետևյալն է.[3]

  • գրականություն և գրականագիտություն
  • Լեզու-բառարանագիտություն[4]
  • Պատմություն
  • Ճանապարհորդական նոթեր[5], ուղեգրություններ, տեղագրություն, աշխարհագրություն[6] և ազգագրական նյութեր[7]
  • Ժողովրդական լուսավորություն[8]
  • Մամուլ և հրապարակախոսություն
  • Իմաստասիրություն, իրավունք և սոցիոլոգիական հարցեր
  • Արվեստ
  • Բժշկություն-առողջապահություն և նյութեր գիտության  այլ բնագավառների վերաբերյալ
  • Կրոն-եկեղեցի և դավանաբանական հարցեր[9]
  • Մատենագիտական ցանկեր
  • Բարեգործություններ, կտակներ,  նվիրատվություններ և զանազան հայտարարություննեեր։

Մատենագիտությունը ունի օժանդակ ցանկեր.

  • Անձնանունների (հեղինակներ, թարգմանիչներ, ազգանուններ, որոնց մասին խոսվում է մատենագիտության նկարագրություններում)
  • Տեղանունների
  • Կաևորագույն  նյութերի վերնագրային այբբենական ցանկ
  • Լումայի բովանդակությունն ըստ ժամանակագրության

Մատենագիտությունը հրատարակվել է 1988 թվականին (Կազմող-հեղինակ ̀ Կարապետ Քացախյան, խմբագիր Արամ Ալեքսանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Լումա» գրական հանդես». Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  2. Gevorgyan, Anna (2019 թ․ հունիսի 27). «One Revolution for the Whole World: The Efforts of Ayatollah Khomeini to Unite the Muslims of the World». Analytical Bulletin. 13: 25–36. doi:10.56673/18294502-19.13-25. ISSN 1829-4502.
  3. Մատենագիտություն «Լումա» հանդեսի.
  4. Կիւլլիւճեան, Յակոբ (2021). ԳՐՈՂ, ԺԱՄԱՆԱԿԱՎՐԷՊ ՀԱՄԱՅՆՔ, ԼԵԶՈՒ. Presses de l’Inalco. էջեր 289–310. ISBN 978-2-85831-382-2.
  5. ԳՈՒԼՅԱՆ, Սոնա (2021 թ․ դեկտեմբերի 14). «ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ». Foreign Languages in Higher Education. 23 (2 (27)): 36–49. doi:10.46991/flhe/2019.23.2.036. ISSN 1829-2453.
  6. Grigoryan, V. (2022). «THE ROLE OF SCHOOL GEOGRAPHY SUBJECT IN THE CONTEXT OF STUDENT UPBRINGING/ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ». SUSh Scientific Proceedings: 231–238. doi:10.54151/27382559-2021.2b-231. ISSN 2738-2559.
  7. Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջանի նյութեր. National Academy of Sciences of the Republic of Armenia.
  8. Ղռեջան, Լուսինե (2022 թ․ հունիսի 16). «Անեծքը հայկական ժողովրդական երգերում». Գիտական աշխատություններ: 16–29. doi:10.52971/18294316-2022.25.1-16. ISSN 1829-4316.
  9. Սահակյան, Լուսինե (2021 թ․ նոյեմբերի 30). «Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ և Հայ Առաքելական եկեղեցի առնչությունների շուրջ». Historical-Philological Journal: 121–133. doi:10.52853/01350536-2021.3-121. ISSN 0135-0536.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 680