Jump to content

Լուկաշ Կրպալեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաշ Կրպալեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Krpi[1]
Մասնագիտացում՝ձյուդոիստ և ըմբիշ
Երկիր՝ Չեխիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 15, 1990(1990-11-15)[2][3] (33 տարեկան)
Ծննդավայր՝Jihlava, Հարավմորավյան երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
1,97 մետր
Քաշ՝105 կիլոգրամ

Լուկաշ Կրպալեկ(չեխ․՝ Lukáš Krpálek, նոյեմբերի 15, 1990(1990-11-15)[2][3], Jihlava, Հարավմորավյան երկրամաս, Չեխիայի Հանրապետություն, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), չեխ ձյուդոիստ, օլիմպիական երկակի չեմպիոն (2016, 2020), աշխարհի երկակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Կազանում 2013 թվականին կայացած ամառային Ունիվերսիադայի երկակի չեմպիոն։ Չեխական ձյուդոյի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը և ձյուդոյի օլիմպիական մրցանակի երկրորդ դափնեկիրը Չեխիայի պատմության մեջ (մինչ այդ Վլադիմիր Կոտսմանը կարողացել էր Չեխոսլովակիայի առաջին բրոնզե մեդալը վերցնել 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում)։ Ընհանուր առմամբ կարիերայի ընթացքում 21 անգամ հաղթել է խոշոր մրցաշարերում․ նրա հավաքածուում կա 2 օլիմպիական ոսկե մեդալ, աշխարհի առաջնությունների 2 ոսկի, Եվրոպայի առաջնությունների 3 ոսկի, Ունիվերսիադայի 2 ոսկի, ինչպես նաև երկու անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ» սերիայի մրցաշարերում, 3 անգամ՝ «Գրան պրի» մրցաշարերում և 7 անգամ՝ Աշխարհի գավաթում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականին Յիհլավայում։ Լուկաշ Կրպալեկն ասել է, որ ինքն ի սկզբանե ցանկացել է զբաղվել կարատեով, սակայն նրա հորեղբայրը, որը նրան բերել էր այդ մարզաձևի համար պարապմունքի, պատահաբար շփոթել էր խմբակները[5]։  Անձնական մարզիչ Պետր Լացինան է[6][7]։

  • 2006 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր կադետների շարքում (մինչև 16 տարեկան)։
  • 2008 թվականին դարձել է Եվրոպայի[8] և աշխարհի[9] երիտասարդական առաջնությունների չեմպիոն (մինչև 20 տարեկան)։
  • 2009 թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն[10] և Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր[11]։
  • 2011 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[12]։
  • 2012 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն (մինչև 23 տարեկան)[13] և զբաղեցրել 7-րդ տեղը Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում[14]։
  • 2013 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[15] և նվաճել աշխարհի առաջնության բրոնզե մեդալը[16]։ Նա նաև երկու ոսկե մեդալ է նվաճել Կազանի Ունիվերսիադայում, այդ թվում՝ բացարձակ քաշային կարգում[17][18][19]։
  • 2014 թվականին դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[20][21][22]։
  • 2015 թվականին Եվրոպական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[23]։
  • 2016 թվականին դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 100 կգ քաշային կարգում՝ հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Էլմար Գասիմովին[24]։ Պարգևատրման արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցել իր մահացած ընկերոջը՝ ձյուդոիստ Ալեքսանդր Յուրկիին[25][26][27]։
  • 2017 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հանդես գալով 100 կգ-ից ավելի ծանր քաշային կարգում[28]։
  • 2018 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն[29]։

2019 թվականի նախաօլիմպիական աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Տոկիոյում, նվաճել է ոսկե մեդալ՝ չեմպիոնական տիտղոսի համար պայքարում հաղթելով ճապոնացի մրցակցին՝ Հիսայոշի Հարասավային[30]։

2021 թվականի ապրիլին Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Կրպալեկը նվաճել է բրոնզե մեդալ 100 կգ-ից ավելի քաշային կարգում[31]։

2021 թվականի հուլիսի 30-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով չեմպիոն 100 կգ-ից ավելի քաշային կարգում[32]։ Եզրափակիչում Կրպալեկը հաղթել է վրացի ձյուդոիստ Գուրամ Տուշիշվիլիին։

Լուկաշ Կրպալեկը երկու անգամ ճանաչվել է Չեխիայի տարվա լավագույն մարզիկ (2016 և 2019 թվականներին)[33]։

Բացի միջազգային հաջողություններից, Կրպալեկը Չեխիայի 6-ակի չեմպիոն է՝ 2008, 2009, 2010 թվականներին՝ մինչև 100 կգ քաշային կարգում և 2011, 2012, 2013 թվականներին՝ 100 կգ-ից բարձր կարգում։ Ընդհանուր առմամբ, 7 անգամ մասնակցել է Չեխիայի ազգային առաջնությանը՝ 6 հաղթանակ (2008-2013) և արծաթե մեդալ՝ 2007 թվականին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավագ եղբայրը՝ Միխալը, նույնպես ձյուդոիստ է[34]։

2015 թվականին Կրպալեկն ամուսնացել է Եվա Կադերկովայի հետ[35]։ 2016 թվականին ծնվել է նրանց որդին՝ Անտոնինը[36][37], իսկ 2018 թվականին դուստրը՝ Մարինան[38]։

Լուկաշ Կրպպալեկը մոտոցիկլետների կոլեկցիոներ է և ձկնորս[39][40]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Judista Krpálek rozšířil zlatou sbírku. Ovládl Grand Prix v Cancúnu». iDNES.cz. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Petr Kadeřábek and Jana Trpišovská (12 August 2016) Tvrdá příprava i štěstí v osobním životě. Takový byl Olympijský rok Lukáše Krpálka | Olympijský rok. Rozhlas.cz. Retrieved 15 October 2016.
  6. «Petr LACINA / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Trenérem roku je Petr Lacina, kouč judistického šampiona Krpálka | Aktuálně.cz». Aktuálně.cz - Víte, co se právě děje (չեխերեն). 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  8. «Úsměvný omyl odstartoval dráhu mladíka, jenž teď sbírá medaile». iDNES.cz (չեխերեն). 2008 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Judista Krpálek se po suverénním výkonu stal juniorským mistrem světa». iDNES.cz (չեխերեն). 2008 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Nebudu vyhrávat, abych nemusel před novináře, tvrdí judistický mistr světa». iDNES.cz (չեխերեն). 2009 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  11. Seznam.cz. «Judista Krpálek na ME juniorů neobhájil zlato a skončil druhý». www.sport.cz (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  12. «MS v judu: Krpálek senzačně vybojoval BRONZ!». sport.tn.nova.cz (չեխերեն). 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Judista Krpálek v Praze suverénně získal titul mistra Evropy do 23 let». iDNES.cz (չեխերեն). 2012 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Na olympiádě skončil poslední český judista. Medaili nemá ani Krpálek». iDNES.cz (չեխերեն). 2012 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  15. ČTK (2013 թ․ ապրիլի 27). «Zlatá Budapešť: Judista Krpálek má další zářez, je mistrem Evropy». Deník.cz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  16. «» Judo: Krpálek obhájil bronz na MS» (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Чешский дзюдоист Лукаш Крпалек завоевал "золото" Универсиады в абсолютной весовой категории». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Чешский дзюдоист Крпалек стал победителем Универсиады в абсолютной весовой категории». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  19. «Чех Крпалек и кубинка Ортиз Бокур – чемпионы Универсиады по дзюдо в абсолютном весе; Александра Бабинцева – пятая». www.allsportinfo.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Чемпионат мира в Челябинске». Коммерсантъ (ռուսերեն). 2014 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Krpálek vybojoval pro české judo historické zlato». ČT sport - Česká televize (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  22. «Krpálek je opět mistrem Evropy. Z českých judistů obhájil vůbec poprvé». iDNES.cz (չեխերեն). 2014 թ․ ապրիլի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  23. «Krpálek získal v Baku stříbro, ostatní čeští judisté neuspěli». ČT sport - Česká televize (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  24. «Чех Лукаш Крпалек выиграл золото в весе до 100 кг». Eurosport (ռուսերեն). 2016 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  25. Zlatý Krpálek! Český judista slaví na olympiádě historický triumf – iDNES.cz. Mladá fronta DNES.cz (11 August 2016). Retrieved 15 October 2016.
  26. Zlatý ipon! Krpálek si podmanil tatami, je prvním českým vítězem v Riu. Sport.cz (11 August 2016). Retrieved 15 October 2016.
  27. Judistická pohádka v Riu! Krpálek povalil Gasimova a je olympijským šampionem – Aktuálně.cz. Sport.aktualne.cz (11 August 2016). Retrieved 15 October 2016.
  28. «Bronzový Krpálek: Vážím si každé medaile, je to pro mě obrovský úspěch». ČT sport - Česká televize (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  29. Seznam.cz. «Bravo! Judista Krpálek je potřetí evropským šampiónem». www.sport.cz (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  30. «Чех Крпалек и японка Соне победили на чемпионате мира по дзюдо». РИА НОВОСТИ Спорт (ռուսերեն). 20190831T1543. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  31. «Judista Krpálek získal na ME bronz | ČeskéNoviny.cz». www.ceskenoviny.cz (չեխերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  32. «Чешский дзюдоист Крпалек во второй раз подряд стал олимпийским чемпионом». sport-express.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 30. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  33. «Druhá výhra: Lukáš Krpálek je Sportovcem roku 2019 | Sportovec roku» (չեխերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  34. «Michal KRPALEK / IJF.org». www.ijf.org. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  35. «Velká svatba v Bechyni. Ženil se mistr světa v judu Lukáš Krpálek». Deník.cz (չեխերեն). 2015 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  36. ČTK (2016 թ․ հուլիսի 4). «Judista Krpálek pojede na OH jako čerstvý otec, narodil se mu syn». Deník.cz. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  37. Judista Krpálek se před odletem na Evropské hry oženil – iDNES.cz. Mladá fronta DNES. Retrieved 15 October 2016.
  38. «Judista Krpálek podruhé otcem. Po synovi má dceru, s manželkou se pochválili». VIPSport.cz. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  39. Jiří Jakoubek (19 October 2013) Soupeře nepouští, ryby ano. Judista Krpálek umí lovit nejen medaile – iDNES.cz. Mladá fronta DNES. Retrieved 15 October 2016.
  40. Petr Kadeřábek and Jana Trpišovská (29 July 2016) Rybaření je pro mě obrovský relax, říká Lukáš Krpálek | Olympijský rok. Rozhlas.cz. Retrieved 15 October 2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաշ Կրպալեկ» հոդվածին։