Լուիս Մորգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Լուիս Մորգան
LewisMorgan
Lewishenrymorgan.jpg
Ծնվել է նոյեմբերի 21, 1818({{padleft:1818|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:21|2|0}})[1]
Նյու Յորք
Մահացել է դեկտեմբերի 17, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (63 տարեկանում)
Ռոչեստեր[2]
Գերեզման Մաունթ Հոուփ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն մարդաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, սոցիոլոգ և փաստաբան
Պաշտոն(ներ) Նյո Յորք նահանգի սենատի անդամ
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Յունիոն քոլեջ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[3]
Lewis H. Morgan Վիքիպահեստում


Լուիս Մորգան Հենրի (Lewis-Henri Morgan, նոյեմբերի 21, 1818[1], Նյու Յորք - դեկտեմբերի 17, 1881[1], Ռոչեստեր[2]), ամերիկյան ազգագրագետ և հնագետ, նախնադարյան հասարակության պատմաբան, հասարակական առաջադեմ գործիչ։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1875)։ Կրթությամբ՝ իրավաբան։

Վաղ հասակից հետաքրքրվել է հնդկացի-իրոկեզների կենցաղով։ 1840 թվականին հիմնել է հնդկացիներին ուսումնասիրող և օգնող ընկերություն։ 1874 թվականին որդեգրվել է իրոկեզյան սենեկա ցեղի կողմից։ Մորգանի առաջին խոշոր աշխատությունը՝ «Իրոկեզների լիգան» (1851), ցարդ մնում է որպես այդ ցեղերի վերաբերյալ կարևոր ուսումնասիրություն։ Հետագա աշխատություններում, որոնցից հիմնականն է «Հնադարյան հասարակությունը․․․» (1877, ռուս, թրգմ․, 2 հրտ․, 1934), Մորգանը պաշտպանել և զարգացրել է մարդկության առաջընթացի և պատմական ուղու միասնության գաղափարները։ Նրա ուսմունքում կենտրոնական տեղ է գրավել տոհմի՝ որպես նախնադարյան հասարակության պատմական-ընդհանրական գլխավոր բջջի մասին դրույթը։ Դրան են կապված սեփականության հանրային ձևերից մասնավորին և ընտանիքի ու ամուսնության՝ խմբական ձևերից անհատականի զարգացման վերաբերյալ դրույթները։ Լուիս Մորգանը մշակել է նաև նախնադարյան պատմության գիտական պարբերացումը, այն բաժանելով վայրենության և բարբարոսության դարաշրջանների, իսկ դրանցից յուրաքանչյուրը՝ երեք ենթադարաշրջանների։ Մորգանի հայեցակետերի շուրջ մինչև այժմ էլ պայքար է գնում ազգագրական գիտության առաջադեմ և հետադեմ հոսանքների միջև։ Ժամանակակից ազգագրության և հնագիտության տվյաւները ցույց են տալիս, որ Մորգանի մի շարք մասնավոր դրույթներ ճշգրտման կարիք ունեն, բայց նախնադարյան հասարակության վերաբերյալ նրա ուսմունքը, որը շարունակում է զարգացնել մարքսիստական գիտությունը, պահպանում է իր նշանակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. 2,0 2,1 2,2 Морган Льюис Генри, Морган Льюис Генри // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb12282365b Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 48 CC-BY-SA-icon-80x15.png