Լուիջի Սերաֆինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիջի Սերաֆինի
Ծնվել էօգոստոսի 4, 1949(1949-08-04)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունճարտարապետ, նկարազարդող և գրող
 Luigi Serafini Վիքիպահեստում

Լուիջի Սերաֆինի (օգոստոսի 4, 1949(1949-08-04)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի նկարիչ, ճարտարապետ և արդյունաբերական դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերաֆինին լայնորեն հայտնի է դարձել որպես «Կոդեքս Սերաֆինիանուսի» ստեղծող, մի գրքի, որը լույս է տեսել 1981 թվականին։ «Կոդեքս Սերաֆինիանուս» գիրքը ստեղծելու համար Սերաֆինին ոգեշնչվել է Վոյնիչի ձեռագրից։ 360 էջանոց «Կոդեքս Սերաֆինիանուսը» համարվում է երևակայական աշխարհի հանրագիտարան, որը գրված է «անհայտ լեզվով» և պարունակում է սյուռեալիստական, վառ պատկերազարդումներ։ Գիրքը գրավել է փիլիսոփա Ռոլան Բարտի ուշադրությունը, 1984 թվականին դրա մասին էսսե է գրել Իտալո Կալվինոն։

2009 թվականին մայիսի 11-ին Օքսֆորդի համալսարանի Գրքասերերի ընկերության ժողովի նիստում Սերաֆինին պնդել է, որ Կոդեքսի ցանկում որևէ թաքնված իմաստ չկա, այն ասեմիկ է և գրելաձևն ավելի շատ նման է անգիտակցական գրի։ Նա ցանկացել է, որ իր այբուբենը ընթերցողին փոխանցի այն նույն զգացողությունը, որն զգում է կարդալ չիմացող երեխան, որը նայում է գրքին, որում գրվածն ինչպես ինքը գիտի, հասկանալի է մեծահասակների համար։

1984 թվականին Սերաֆինին ստեղծել է էլ ավելի հազվագյուտ գիրք՝ Pulcinellopedia (piccola) (ռուսերեն տառադարձությունով հայտնի որպես Полишинелепедия), իտալական կատակերգության հերոս Պուլչինելլայի մասին մատիտանկարներով։

1980-ական թվականներին աշխատել է որպես ճարտարապետ և դիզայներ Միլանում։ Սերաֆինիի արվեստի գործերը առանձնանում են մետալեզվությամբ (օրինակ՝ Սանթա և Սուսփիրալ բազկաթոռները, Artemide դիզայներական ընկերության համար նախագծված լապտերներն ու հայելիները)։

Luna Pac

Աշխատել է Լա Սկալայում Ֆրեդերիկ Էշթոնի բեմադրած «The Jazz Calender» բալետի համար նախատեսված դեկորացիաների, լուսավորության և զգեստների վրա, ինչպես նաև Piccolo Teatro di Milano-ի համար։ Համագործակցել է իտալական հեռուստատեսության հետ՝ հեռուստաալիքների համար լոգոտիպեր ստեղծելով։ Ստեղծել է Ֆեդերիկո Ֆելլինիի վերջին՝ «Լուսնի ձայնը» ֆիլմի նախնական դեկորացիաները։ Որպես հյուր նկարիչ աշխատել է Բանֆ կենտրոնում (Ալբերտա նահանգ, Կանադա)։

Ումբրիայում բացել է խեցեգործական լաբորատորիա։ Պարբերաբար ցուցադրվում է իտալական խոշոր պատկերասրահներում (Fondazione Mudima di Milano, XIII Quadriennale, ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ)2003 թվականին Նեապոլի «Mater Dei » մետրոյի կայարանում տեղադրվել են Սերաֆինիի պոլիխրոմային բրոնզե «Carpe Diem» արձանն ու խորաքանդակները։

2007 թվականի մայիսին Միլանի ժամանակակից արվեստի տաղավարում, որի համասեփականատերը նաև Սերաֆինին է, անցկացվել է Luna Pac «օնտոլոգիական ցուցահանդեսը»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Սերաֆինի» հոդվածին։