Jump to content

Վոյնիչի ձեռագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոյնիչի ձեռագիր
անգլ.՝ Voynich manuscript
Հեղինականհայտ
Անվանվել էՄիխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչ
Տեսակձեռագրերի նկարազարդում
Բնօրինակ լեզուVoynichese?
Ստեղծման տարեթիվ15-րդ դար[1][2]
Էջեր272
Հրատարակման տարեթիվանհայտ
OCLC1088207234
Թվային տարբերակcollections.library.yale.edu/catalog/2002046
 Voynich manuscript Վիքիպահեստում

Վոյնիչի ձեռագիր (անգլ.՝ Voynich Manuscript), անծանոթ հեղինակի, անծանոթ լեզվով, մոտ 600 տարի առաջ գրված խորհրդավոր գիրքը։

Ըստ ռադիոածխածնային վերլուծության հաստատվել է, որ ձեռագիրը ստեղծվել է 1404–ից 1438 թվականների արանքում։ Ձեռագրում քաղաքի միայն մեկ ռեալիստական պատկեր կա, որտեղ պատկերված է ծիծեռնակի պոչ հիշեցնող ատամներով ամրոցի պատ։ 15-րդ դարի սկզբին նմանատիպ կառույցներ կային միայն Իտալիայում[3]։

Վոյնիչի ձեռագիրը փորձել են վերծանել բազմաթիվ անգամ, բայց մինչ այժմ ապարդյուն[4]։ Միակ կարևոր եզրակացությունը, որին հանգել են մասնագետները այն է, որ գիրքը գրված է արհեստական լեզվով, որը հստակ տրամաբանական կառուցվածք ունի[5]։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքն անվանված է Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի՝ հայտնի գրող Էթել Լիլիան Վոյնիչի ամուսնու անվամբ, որը այս գիրքը ձեռք է բերել 1912 թվականին։ Այժմ գիրքը գտնվում է Յել համալսարանի Բեյմեկի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում։

Գիրքը ունի 240 բարակ մագաղաթյա թերթ։ Շապիկին ոչ մի գրվածք կամ նկար չկա։ Թերթերի չափսը 15×23սմ է, գրքի հաստությունը մոտ 3սմ է։ Էջերի համարակալումը (որը հավանաբար կատարվել է գիրքը գրվելուց շատ հետո) ցույց է տալիս, որ մոտ երեսուն էջ բացակայում է։ Գիրքը գրված է ձախից աջ, առկա են մոտ 170.000 նշաններ։ Համարակալած էջերի քանակը 272 է։ Գիրքը գրված է փետուրով և նրանով էլ կատարված են նկարները։ Նկարները կոպտորեն ներկված են։ Հավանաբար ներկել են գիրքը գրելուց բավականին ուշ։

Բաժինը, որը պատկերում է բույսեր

Ձևավորումը և բաժինները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացառությամբ գրքի վերջին բաժնի, բոլոր էջերը նկարազարդված են։ Դատելով նկարներից գիրքը մի քանի բաժիններ ունի, որոնք իրարից տարբերվում են ոճով և բովանդակությամբ։

  • Բուսաբանական
  • Աստղագիտական
  • Կենսաբանական
  • Տիեզերագիտական
  • Դեղագործական
  • Դեղատոմսեր

Վերծանման փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար տարիներ գաղտնագրություն ուսումնասիրողները փորձել են վերծանել տեքստը, սակայն ապարդյուն։ Գրքի ապակոդավորմամբ զգաղվել է նաև հայտնի գաղտնագրող Նյուբոլդը, ով հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գաղտնագրերի վերծանումով։ Նա շուրջ յոթ տարի փորձել է վերծանել «Վոյնիչի ձեռագիրը»։ Ըստ նրա վերծանման բանալին վերջին նախադասությունն է, որը, ըստ Նյուբոլդի վարկածի, հետևյալն է «Դու տվեցիր ինձ բազմաթիվ դռներ»։ Այս նախադասությունը գրված է մյուս նշաններից տարբեր նշաններով, ինչն էլ թույլ է տալիս կարծել, որ նրա հիմքում է ընկած մյուս նշանների բացահայտումը։ Գիրքը հասանելի է բոլորին. այն ամբողջությամբ տեղադրված է համացանցում, որն էլ հնարավորություն է տալիս բոլորին իրենց ուժերը փորձել աշխարհի ամենաառեղծվածային գրքի ընթերցանության համար[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20150404164910/http://uanews.org/story/ua-experts-determine-age-book-nobody-can-read
  2. https://phys.org/news/2011-02-experts-age.html
  3. Ըստ «Վոյնիչի կոդը, Աշխարհի խորհրդավոր ձեռագրերը։» հեռուստահաղորդման
  4. «Վոյնիչի ձեռագրի մասին www.diary.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. Անդրեյ Եգորով, Միխայիլ Գերշտեյն, «Վոյնիչի ձեռագիր»՝ Արդյոք կվերծանվի՞ աշխարհի ամենախորհրդավոր գիրքը։
  6. Աշխարհի միակ չկարդացված ու կախարդական գիրքը՝ «Վոյնիչի ձեռագիրը»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյնիչի ձեռագիր» հոդվածին։