Լուիզա Դիոգո
| Լուիզա Դիոգո | |
| Կուսակցություն՝ | Ֆրելիմո[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Eduardo Mondlane University? (1983) և Լոնդոնի համալսարանի Արևելագիտության և աֆրիկյան հետազոտությունների դպրոց (1992) |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և նախարար |
| Ծննդյան օր | ապրիլի 11, 1958 |
| Ծննդավայր | Tete Province, Մոզամբիկ |
| Վախճանի օր | հունվարի 16, 2026[2] (67 տարեկան) |
| Վախճանի վայր | Պորտուգալիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Պարգևներ | |
Լուիզա Դիաս Դիոգո (պորտ.՝ Luísa Dias Diogo, ապրիլի 11, 1958, Tete Province, Մոզամբիկ - հունվարի 16, 2026[2], Պորտուգալիա[2]), 2004 թվականի փետրվարից մինչև 2010 թվականի հունվարը Մոզամբիկի վարչապետ։ Նա փոխարինել է Պասկոալ Մոկումբիին, որը երկրի վարչապետն էր նախկին ինը տարիների ընթացքում։ Մինչ վարչապետ ընտրվելը՝ եղել է Ֆինանսական պլանավորման նախարար, որի պաշտոնում մնացել է մինչև 2005 թվականի փետրվարը[5]։ Նա Մոզամբիկի առաջին կին վարչապետն էր։ Դիոգոն ներկայացնում էր Մոզամբիկի լիբերալ կուսակցությունը, որը կառավարում էր երկիրը 1975 թվականի անկախացումից ի վեր[6]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիոգոն սովորել է Մապուտույի Էդուարդո Մոնդլանի համալսարանում։ Բակալավրի աստիճան ստացել է 1983 թվականին։ 1992 փվականի Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան հետազոտությունների դպրոցում ֆինանսական տնտեսագիտության ոլորտում ստացել է իր մագիստրոսի աստիճանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականից Դիոգոն աշխատել է Մոզամբիկի Ֆինանսների նախարարությունում (այդ ժամանակ նա դեռ քոլեջի ուսանողուհի էր)։ 1986 թվականին դարձել է վարչության պետ, իսկ 1989 թվականի ազգային բյուջեի տնօրեն։ Որպես Մոզամբիկի ծրագրերի պետական պաշտոնյա՝ նա աշխատել է Համաշխարհային բանկում[7]։ 1994 թվականին որպես Ֆինանսների նախարար միացել է Մոզամբիկի լիբերալ կուսակցությանը, որը գլխավորում էր Մոզամբիկի նախագահ Ժոակիմ Չիսանոն։
2003 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Դիոգոյին նշանակել էր ՄԱԿ-ի Մասնավոր հատվածի և զարգացման հանձնաժողովի անդամ, որը համանախագահում էին Կանադայի վարչապետ Փոլ Մարտինը և Մեքսիկայի նախագահ Էռնեստո Զեդիլոն[8]։
Վարչապետ, 2004-2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններում առաջ անցնելով Պասկոալ Մոկումբիից՝ Դիոգոն 2004 թվականի փետրվարին նշանակվել է վարչապետի պաշտոնում։ Ֆինանսների նախարարի պաշտոնը լքել է միայն 2005 թվականին[9]։
2005 թվականի սեպտեմբերին Դիոգոն Բրիտանիայի Աշխատանքային կուսակցություն կոնֆերանսի ժամանակ եղել է հյուր-խոսնակ։
2006 թվականին Անանը Դիոգոյին նշանակել է ՄԱԿ-ի Համակարգային համախմբման հարցերով բարձրագույն հանձնաժողովի համանախագահի պաշտոնում։ Հանձնաժողովը ստեղծվել էր ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող է ՄԱԿ-ի համակարգը ամբողջ աշխարհում աշխատել ավելի համերաշխ և արդյունավետ՝ զարգացման, մարդասիրական օգնության և շրջակա միջավայրի ոլորտներում[10]։ Նա նաև եղել է Աֆրիկայի Արդյունավետ զարգացման համագործակցության հանձնաժողովի անդամ, որը ստեղծվել է Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից, և հանդիպումներ է անցկացրել 2008 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին[11]։
Երբ որոշ գյուղացիներ չէի ուզում հրաժարվել իրենց անասուններից 2007 թվականի Մոզամբիկի ջրհեղեղի պատճառով, Դիոգոն կարգադրել էր, որպեսզի քաղաքացիներին բռնի տարհանեն դեպի Զամբեզիի հովտի ցածր տեղամասեր[12]։
Իր պաշտոնավարման ընթացքում Դիոգոն հորդորել է Աֆրիկայի առողջապահության նախարարներին ամբողջ աշխարհամասում անվճար տրամադրել վերարտադրողական և սեռական առողջության ծառայություններ։ Այս ծառայությունները կարող են կրճատել նորածինների մահացությունը երկու երրորդով, կրճատել մայրական մահացությունը երեք քառորդով, կանխարգելել ՁԻԱՀ-ի տարածումը և նպաստել գենդերային հավասարությանն ու կանանց հզորացմանը։ ՄԱԿ-ի կողմից սահմանված թիրախն այս նպատակների հասնելն է մինչև 2015 թվականը[13]։
Դիոգոն նաև կենտրոնացել է գենդերային հավասարության և կանանց հզորացման վրա և ստեղծել էր վերջերս գործարկված «Կին նախարարների և խորհրդարանականների ցանցը» (MUNIPA)։ Ցանցը նպատակ ունի ամրապնդել փաստաբանական և լոբիստական գործունեությունը, որպեսզի քաղաքականությունն ու օրենսդրությունը դրական ընդունեն գենդերային համավասրությունն ու կանանց հզորացմանն ուղղված քայլերը։ Տղամարդկանց և կանանց միջև հավասարության խթանումը Մոզամբիկյան կառավարության կենտրոնական խնդիրն է, որը որդեգրել է գործիքներ՝ բոլոր մակարդակներում կանանց հզորացմանը նպաստելու համար [կառավարությունում][14]։
Կյանքը քաղաքականությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Դիոգոյին նշանակել էր Գլոբալ կայունության բարձրագույն հանձնաժողովում, որը համանախագահում էին Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը և Հարավային Աֆրիկայի նախագահ Յակոբ Զուման։ 2012 թվականին Դիոգոն դարձել է Մոզամբիկի Barclays բանկի նախագահողը[15]։
2014 թվականի ընտրությունների ժամանակ Դիոգոն զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ զիջելով Ֆիլիպե Նյուսիին[16]։ Այդ ժամանակ նրան աջակցում էին Չիսանոյի ղեկավարած կուսակցական խմբակցությունը[17]։
2016 թվականին Դիոգոն Էրիկ Սոլհեյմի կողմից նշանակվել էր Զարգացման աջակցության կոմիտեի նախագահի պաշտոնին` Մերի Ռոբինսոնի ղեկավարությամբ Ապագայի Զարգացման աջակցության հանձնաժողովի բարձրագույն հանձնաժողովում ծառայելու համար[18]։
Բացի այդ, Դիոգոն զբաղեցնում է մի շարք պատվավոր պաշտոններ, այդ թվում․
- Աֆրիկայի միության հիմնադրամ, խորհրդի անդամ[7]
- Brenthurst հիմնադրամ, Խորհրդատվական խորհրդի անդամ[7]
- Club de Madrid, անդամ
- Համաշխարհային կին առաջնորդների խորհուրդ, անդամ
- Լիսաբոնի Նովա դե համալսարանի Խորհրդատվական խորհրդի անդամ[19]
Փծունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Նյու Յորք Թայմսի հոդվածում իռլանդացի երաժիշտ և ակտիվիստ Բոնոն նկարագրել է Դիոգոյին՝ «Էլեն Ջոնսոն-Սերլիֆի, Գրասա Մաշելի, Նգոզի Օկոնջո-Իվեալայի կամ Գրացա Մաշելի առյուծային էներգիան» ասելով[20]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Boletim da República (порт.) — Maputo: Imprensa Nacional de Moçambique, 2005.
- 1 2 3 4 Morreu Luísa Diogo, primeira mulher a ocupar cargo de primeira-ministra em Moçambique (порт.) — 2026.
- ↑ Boletim da República (порт.) — Maputo: Imprensa Nacional de Moçambique.
- ↑ Luisa Diogo — Time.com, 2004.
- ↑ Mateus Chale, "Guebuza names cabinet to fight poverty", Reuters (IOL), 4 February 2005.
- ↑ Skard, Torild (2014), "Luisa Diogo", in Women of Power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0.
- 1 2 3 Members of the Council: Luísa Diogo African Union Foundation.
- ↑ Felicity Barringer (27 July 2003), "U.N. Will Back Entrepreneurs In Bid to Lift Poor Nations", The New York Times.
- ↑ "Germany's Angela Merkel Joins Select Group of Female Leaders", Wall Street Journal, 23 November 2005.
- ↑ High-level panel on UN System-wide Coherence – panel composition United Nations.
- ↑ Commission on Effective Development Cooperation with Africa Folketing.
- ↑ Michael Wines (13 February 2007), "More than 68,000 Displaced by Mozambique Floods", The New York Times.
- ↑ "Mozambique; Diogo Calls for Free Reproductive Health Services", AllAfrica, 21 September 2006.
- ↑ "Mozambique; Network of Women Ministers And Parliamentarians." Africa News 6 May 2007 29 April 2008 <http://www.lexisnexis.com/us/lnacademic/results/docview/docview.do?docLinkInd=true&risb=21_T3639212382&format=GNBFI&sort=RELEVANCE&startDocNo=1&resultsUrlKey=29_T3639212388&cisb=22_T3639212387&treeMax=true&treeWidth=0&csi=8320&docNo=14>.
- ↑ Members of the Council: Luísa Diogo, African Union Foundation.
- ↑ Andrew England (15 June 2014), "Mozambique investors worry about stability as elections loom", Financial Times.
- ↑ Tom Bowker, Mike Cohen and William Felimao (14 October 2014), Nyusi Set to Rule Gas-Rich Mozambique Under Guebuza’s Shadow Bloomberg News.
- ↑ High Level Panel on the Future of the Development Assistance Committee Development Assistance Committee.
- ↑ Conselho Consultivo NOVAFRICA of the Universidade Nova de Lisboa.
- ↑ Bono (18 April 2010), "Africa Reboots", The New York Times.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լուիզա Դիոգո կատեգորիայում։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Blazing a trail for Africa's women BBC
- "Luisa Diogo Biography", Encyclopedia of World Biography.
| Քաղաքական պաշտոններ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ Պասկոալ Մոկումբի |
Մոզամբիկի վարչապետների ցանկ 2004–2010 |
Հաջորդող: Աիրես Ալի |
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Հունվարի 16 մահեր
- 2026 մահեր
- Պորտուգալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Կառավարության կին ղեկավարներ
- Ադրիկայի կին կառավարիչներ
- Մոզամբիկցի տնտեսագետներ
- Մոզամբիկի վարչապետներ
- Կին վարչապետներ
- Համաշխարհային բանկի մարդիկ
- Մոզամբիկցի պաշտոնյաները ՄԱԿ-ում
- Ֆինանսների նախարարներ