Լորենս Իգլբերգեր
| Լորենս Իգլբերգեր | |
| Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | University of Wisconsin–Stevens Point? և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և արտաքին գործերի նախարար |
| Դավանանք | լյութերականություն |
| Ծննդյան օր | օգոստոսի 1, 1930[1][2] |
| Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ |
| Վախճանի օր | հունիսի 4, 2011[3][1][2] (80 տարեկան) |
| Վախճանի վայր | Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ |
| Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[4] |
| Քաղաքացիություն | |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Լորենս Սիդնի Իգլբերգեր (անգլ.՝ Lawrence Sidney Eagleburger, օգոստոսի 1, 1930[1][2], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ - հունիսի 4, 2011[3][1][2], Շառլոթսվիլ, Վիրջինիա, ԱՄՆ[5]), ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ, որը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը նախագահ Ջորջ Բուշ ավագի վարչակազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ստեվանս Փոինթի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանում (բակալավրիատ, մագիստրատուրա)։ 1957 թվականին ընդունվել Է ԱՄՆ դիվանագիտական ծառայություն, որտեղ աշխատել է տարբեր պաշտոններում։ 1957-1959 թվականներին աշխատել է Հոնդուրասում՝ ԱՄՆ դեսպանատանը։ 1961-1965 թվականներին եղել է Բելգրադի ամերիկյան դեսպանատան աշխատակից։ 1969-1971 թվականներին աշխատել է Ռիչարդ Նիքսոնի վարչակազմում՝ որպես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Հենրի Քիսինջերի օգնական։ Այնուհետև զբաղեցրել Է Բրյուսելում ՆԱՏՕ-ին առընթեր ԱՄՆ առաքելության խորհրդականի պաշտոնը։ 1971-1973 թվականներին եղել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ, 1973 թվականին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ, 1973-1977 թվականներին՝ պետքարտուղարի օգնական։ Նիքսոնի հրաժարականից հետո նա կարճ ժամանակով թողել է քաղաքացիական ծառայությունը, բայց շուտով Ջիմի Քարթերը Հարավսլավիայում նշանակվել է դեսպան։ Այդ պաշտոնում եղել է 1977-1980 թվականներին։ Ավելի ուշ Ռոնալդ Ռեյգանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով կրտսեր տեղակալ (երրորդ ամենաբարձր պաշտոնը պետքարտուղարությունում), այդ պաշտոնը զբաղեցրել է մի քանի տարի։ 1989 թվականին Բուշը նրան նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ (երկրորդ ամենաբարձր պաշտոնը)։ Նա նաև Հարավսլավիայի գլխավոր նախագահական խորհրդականն է եղել։ 1989 թվականին Բուշը նրան նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ (երկրորդ ամենաբարձր պաշտոնը)։ Նա նաև Հարավսլավիայի նախագահի գլխավոր խորհրդականն էր։ 1989-1992 թվականներին Հարավսլավիայի գծով նախագահի խորհրդական աշխատելու ընթացքում նա համարվում էր սերբերի կողմնակից։ 1992 թվականի օգոստոսի 23-ին պետքարտուղար Ջեյմս Բեյքերը հրաժարական է տվել՝ ղեկավարելու Բուշի վերընտրման արշավը, իսկ Իգլբերգերը ստանձնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, որը նա զբաղեցրել է մինչև 1993 թվականի հունվարի 20-ը։
2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրել է նամակ, որով կոչ է արվել ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106 բանաձևը[6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 3 4 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 http://www.nytimes.com/2011/06/05/us/politics/05eagleburger.html?ref=deathsobituaries
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ Bernard Gwertzman Lawrence Eagleburger, Crises Diplomat, Dies at 80(անգլ.) // The New York Times. — 4 июня 2011. Архивировано из первоисточника 30 հունվարի 2018.
- ↑ «Letter from the Former Secretaries of State». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «United Nations Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities». www.armenian-genocide.org. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ International Association of Genocide Scholars Արխիվացված 2009-03-14 Wayback Machine, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте Государственного департамента США
- Письмо министра иностранных дел А.Козырева ГОССЕКРЕТАРЮ США Л.ИГЛБЕРГЕРУ (СНВ-2)(չաշխատող հղում)
- Беседа Алиева с Иглбергером
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Օգոստոսի 1 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 4 մահեր
- 2011 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Արլինգտոնի ազգային գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ դեսպաններ
- ԱՄՆ-ի պետքարտուղարներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի դիվանագետներ
- Արտաքին գործերի նախարարներ
- Թոքաբորբից մահացածներ