Jump to content

Թոմաս Լոուրենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լոուրենս Թոմասից)
Թոմաս Լոուրենս
անգլ.՝ Thomas Lawrence
Ծնվել էապրիլի 13, 1769(1769-04-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էհունվարի 7, 1830(1830-01-07)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա[4]
Մասնագիտություննկարիչ և դիմանկարիչ
Ոճռոմանտիզմ
Ժանրդիմապատկեր[4]
Թեմաներդիմանկար[4]
Ուշագրավ աշխատանքներUnknown sitter?
ԱշակերտներGeorge Fennell Robson? և Richard Evans?[6]
Ներշնչվել էՋոշուա Ռեյնոլդս[4]
Պարգևներ
Պաշտոնպալատական նկարիչ և PRA?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[4] և Գեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրThomas Lawrence?
 Thomas Lawrence Վիքիպահեստում

Սեր Թոմաս Լոուրենս (անգլ.՝ Thomas Lawrence, ապրիլի 13, 1769(1769-04-13)[1][2][3][…], Բրիստոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5] - հունվարի 7, 1830(1830-01-07)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի նկարիչ, հայտնի է որպես Ռեգենտության դարաշրջանի նորաձևության դիմանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Լոուրենսը ծնվել է 1769 թվականի ապրիլի 13-ին Բրիստոլ քաղաքում։ Լոուրենսի հայրը փոքր հյուրանոց է ունեցել, բայց շուտով սնանկացել է։ Ստացվել է այնպես, որ նրանց ընտանիքը պահելու համար ֆինանսական միջոցների միակ աղբյուրը Թոմաս Լոուրենսի գծագրողի տաղանդն է եղել։ 1782 թվականին Լոուրենսը բնակություն է հաստատել առողջարանային Բաթ քաղաքում, որտեղ երիտասարդ նկարիչը մատիտի դիմանկարներով լավ գումար էր վաստակում։

1787 թվականին Լոուրենսը մեկնել է Լոնդոն, որտեղ Ռեյնոլդսի կողմից ջերմ ընդունելության է արժանացել և ընդունվել Գեղարվեստի թագավորական ակադեմիա՝ որպես ուսանող։ 1791 թվականին ընտրվել է որպես ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ լիարժեք ակադեմիկոս։

1815 թվականին Լոուրենսը ասպետի կոչում է ստացել։

1818-1820 թվականներին Լոուրենսը գտնվել է Եվրոպայում։ Վիեննայում, Հռոմում և Աախենում (որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում միջազգային համագումարը) նկարել է տարբեր հայտնի մարդկանց։ Վերադառնալով Լոնդոն՝ նա ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի նախագահ։

Սեր Թոմաս Լոուրենսը մահացել է 1830 թվականի հունվարի 7-ին Լոնդոն քաղաքում։

Նկարչի աշակերտներից է եղել Թեոդոր ֆոն Հոլստը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Լոուրենս» հոդվածին։