Լոթե Լենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Լոթե Լենյա
Lotte Lenya.jpg
Ծնվել էհոկտեմբերի 18, 1898(1898-10-18)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էնոյեմբերի 27, 1981(1981-11-27)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություներգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, monologist և դերասանուհի
Ժանրերմյուզիքլ
Ամուսին(ներ)Կուրտ Վայլ[5], Կուրտ Վայլ[6], George Davis?, անհայտ և անհայտ
kwf.org/lotte-lenya/discography2

Լոթե Լենյա (անգլ.՝ Lotte Lenya, հոկտեմբերի 18, 1898(1898-10-18)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 27, 1981(1981-11-27)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրո-ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին «Ռուսաստանից սիրով» (1963) ֆիլմի ռուս չարագործի՝ Ռոզա Քլեբի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառոլինա Վիլհելմինա Շարլոտա Բլամաուերը (գերմ.՝ Karoline Wilhelmine Charlotte Blamauer) ծնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ կաթոլիկական ընտանիքում։ 1914 թվականին նա հեռացել է Ավստրիայից և տեղափոխվել Ցյուրիխ, որտեղ ստացել է դերասանական վարպետության դասեր։ Այնտեղ էլ նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի և դրա հիման վրա վերցրել Լոթե Լենյա անունը։ 1921 թվականին դերասանուհին հաստատվել է Բեռլինում, բեռլինյան թատրոնում հանդես է եկել մի քանի փոքր դերերով, սակայն հաջողությունն այցելել է նրան միայն 1928 թվականին, երբ կատարել է Ջենիի դերը՝ Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»-ի առաջին ներկայացման ժամանակ։ 1931 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է «Երեք գրոշանոց օպերա» (1931) ֆիլմում՝ կատարելով նույն դերը։ Լոթե Լենյան նույնպես գրել է մի քանի երաժշտություն «Weils» ստուդիայում։

1926 թվականին Լոթե Լենյան ամուսնացել է կոմպոզիտոր Կուրտ Վայլի հետ։ Գերմանիայի նացիստական իշխանություն տեղափոխվելուց հետո ամուսինները ստիպված էին արտագաղթել։ 1933 թվականի մարտին նրան հեռացան Գերմանիայից և հաստատվեցին Փարիզում։ 1935 թվականին Լոթե Լենյան ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1935 թվականին կրկին օրինականացրել էին ամուսնությունը, իսկ 1941 թվականին գնել էին իրենց սեփական տունը՝ Նյու-Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում։ Լոթե Լենյան ապրել է ամուսնու հետ մինչև նրա մահը, իսկ դրանից հետո ամուսնացել է ևս երեք անգամ՝ երկու անգամ դարձել է այրի, իսկ երրորդ անգամ բաժանվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դերասանուհին շարունակել է բեմ դուրս գալ, մասնակցել է տարբեր ռադիոբեմադրությունների, ինչպես նաև շարունակել է ձայնագրել նոր երգեր։ Շուտով կայացել է բրոդվեյյան (Բրոդվեյ, Նյու-Յորք) բեմելը։ 1956 թվականին Լոթե Լենյան դարձել է «Թոնի»-ի մրցանակակիր՝ «Երեք գրոշանոց օպերա» ներկայացման մեջ Ջենիի դերը կատարելու համար։

Դերասանուհուն մեծ ճանաչում են բերել 1960-ական թվականներին բրիտանական ֆիլմերում իր կատարած դերերը։ 1961 թվականին նա կատարել է դքսուհի Մագդայի դերը «Տիկին Սթոունի հռոմեական գարունը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում եղել են Վիվիեն Լին և Ուորեն Բիթին։ Այս ֆիլմում խաղալու համար արժանացել է «Օսկար» մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և Ոսկե գլոբուս մրցանակին։ 1963 թվականին Լենյան կատարել է չարագործ Ռոզա Քլեբի դերը Ջեյմս Բոնդի մասին երկրորդ՝ «Ռուսաստանից սիրով» ֆիլմում, ինչը բերել է մեծ ճանաչում։ 1966 թվականին կատարել է Շնայդերի դերը «Կաբարե» մյուզիքլում, ինչի համար արժանացել է «Թոնի» մրցանակին։

Լոթե Լենյան մահացել է քաղցկեղից՝ 1982 թվականի նոյեմբերի 27-ին՝ 84 տարեկան հասակում։ Թաղվել է առաջին ամուսնու՝ Կուրտ Վայլի մոտ։

2007 թվականին Բրոդվեյում բեմադրվել է «Սիրային երաժշտություն» մյուզիքլը՝ հիմնված Լենյայի և Վայլի պատմության վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոթե Լենյա.jpg
  • 1931 — «Երեք գրոշանոց օպերա» — Ջենի
  • 1961 — «Տիկին Սթոունի հռոմեական գարունը» — Կոմսուհի
  • 1963 — «Ռուսաստանից սիրով»Ռոզա Քլեբ
  • 1969 — «Ժամադրություն» — Էմմա Վալադեր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թոնի» 1956 — «Մյուզիքլի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Երեք գրոշանոց օպերա»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]