Լյուդվիգ Ռեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Ռեն
գերմ.՝ Ludwig Renn
Ludwig Renn.jpg
Ծնվել էապրիլի 22, 1889(1889-04-22)[1][2][3][4][5]
ԾննդավայրԴրեզդեն, Գերմանական կայսրություն[6]
Վախճանվել էհուլիսի 21, 1979(1979-07-21)[1][2][3][4][5] (90 տարեկանում)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[6]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և էսպերանտիստ
Լեզուէսպերանտո և գերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of East Germany.svg Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան, Վիեննայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Ուշագրավ աշխատանքներWar?
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն
ՊարգևներԿառլ Մարքսի շքանշան ԳԴՀ ազգային մրցանակ և «Ժողովրդների բարեկամության աստղ» շքանշան
Ludwig Renn Վիքիպահեստում

Լյուդվիգ Ռեն (գերմ.՝ Ludwig Renn, ի ծնե՝ Առնոլդ Ֆրիդրիխ Ֆիթ ֆոն Դոլսենաու (Arnold Friedrich Vieth von Golßenau), ապրիլի 22, 1889(1889-04-22)[1][2][3][4][5], Դրեզդեն, Գերմանական կայսրություն[6] - հուլիսի 21, 1979(1979-07-21)[1][2][3][4][5], Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[6]), գերմանացի գրող։ Գերմանիայի կոմունիստական կուսակցության անդամ (1928 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1932 թվականը՝ «Պրոլետարական-հեղափոխական գրողների միության» քարտուղար։ Արվեստի գերմանական ակադեմիայի (Բեռլին) անդամ (1952Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918), հետագայում՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մասնակից։ 1933-1935 թվականներին կալանավորված է եղել ֆաշիստական բանտերում։ 1939 թվականին տարագրվել է Մեքսիկա, որտեղ շարունակել է հակաֆաշիստական պայքարը։ 1947 թվականին վերադարձել է հայրենիք։ Ռենի ստեղծագործությունը տոգորված է հումանիզմի գաղափարներով, ֆաշիզմի և համաշխարհային պատերազմների հանդեպ ատելությամբ։ «Պատերազմ» (1928) և «Պատերազմից հետո» (1930) սոցիալքննադատական և ինքնակենսագրական վեպերում քննադատել է միլիտարիզմը։ «Ազնվականության մայրամուտը» (1944) վեպում քննադատել է գերմանական սպայական կաստան։ Մանկապատանեկան մի շարք գրքերի հեղինակ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքի հերոս (1964),
  • ԳԴՀ ազգային մրցանակ (1955, 1961),
  • Հ․ Մանի անվանական մրցանակ (1962

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png