Լյուդվիգ Շտումպֆեգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդվիգ Շտումպֆեգեր
գերմ.՝ Ludwig Stumpfegger
հուլիսի 11, 1910(1910-07-11) - մայիսի 2, 1945(1945-05-02) (34 տարեկանում)
ԾննդավայրՄյունխեն, Գերմանական կայսրություն
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունՆացիստական Գերմանիա
ԶորատեսակWaffen-SS?
ԿոչումObersturmbannführer?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԵրկաթե խաչ

Լյուդվիգ Շտումպֆեգեր (գերմ.՝ Ludwig Stumpfegger; հուլիսի 11, 1910(1910-07-11), Մյունխեն, Գերմանական կայսրություն - մայիսի 2, 1945(1945-05-02), Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի վիրաբույժ, ՍՍ-ի օբերշտուրմբանֆյուրեր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի մայիսի 1-ից Մյունխենում սկսել է ուսումնասիրել բժշկություն: 1933 թվականի հունիսի 2-ից սկսել է ելույթ ունենալ ՍՍ-ում (անձնական համարը՝ 83 668): 1935 թվականի մայիսի 1-ին դարձել է ՆՍԳԲԿ-ի անդամ (տոմս № 3 616 119): 1936 թվականից աշխատել է որպես Կառլ Գեբհարդտի օգնակական, լիխենյան առողջարանում (կառուցված էր տուբերկուլոզով հիվանդների համար, 1933 թվականին այն հիմնականում օգտագործվում էր ծանր և սպորտային վնաստածքների բուժման համար); նույն տարում այնտեղ բժշկական ծառայություն էին մատուցում Բեռլինում անցկացված ամառային Օլիմպիական խաղերի և Գարմիշ-Պարտենկիրհենի ձմեռային Օլիմպիական խաղերի մարզիկներին: 1937 թվականի օգոստոսի 11-ին Լյուդվիգը ստացավ բժշկի աստիճան:

1939 թվականից հհենլիխենյան առողջարանը դարձավ ՍՍ-ի մի մսը և վերածվեց հոսպիտալի: 1939 թվականի նոյեմբերից մինչև 1940 թվականի ապրիլը Շտումպֆեգերը ծառայում էր «ՍՍ-ի ուժեղացման զորքերում» (գերմ.՝ SS-Verfügungstruppe) և բեռլինյան ՍՍ հոսպիտալի վիրաբուժական մասնաշենքի գլխավոր բժիշկն էր: 1940 թվականի մարտի 21-ին այն կրկին հանձնվեց Լիխենին և նա նշանակվեց Գեբհարդըի համհարզը[1]: Հետո Գեբհարդըը նրան ներկայացրել է Հայնրիխ Հիմլեր-ին և 1941 թվականի աեպտեմբերից Լյուդվիգը գլխավորում է ՍՍ-ի վիրաբուժական խումբը:

Մասնակցել է Գեբհարդտի, Ֆրից Ֆիշերի և Գերտա Օբերհոյզերի ղեղկավարությամբ Ռավենսբրյուկում անցկացվող փոխպավստման փորձերին: Շտումպֆեգերը անձամբ է անցկացրել ոսկորների և մկանների փոխպատվաստումը: 1943 թվականի ապրիլի 20-ին նշանակվեց ՍՍ զորքերի օբերշտուրմբանֆյուրեր: 1944 թվականի հոկտեմբերի 9-ին Գիմլերի առաջարկով ուղարկվեց Ադոլֆ Հիտլերի «Գայլերի որջ» շտաբը, որը գտնվում էր Ռաստենբուրգում: 1945 թվականի սկզբից միշտ գտնվել է ֆյուրերբունկերում: Ըստ չհաստատված պնդումների, նա հենց Մագդա Գեբելսի խնդրանքով ցիանական թթվով թունավորել է նրա երեխաներին:

1945 թվականի ապրիլի 30-ի օրվա երկրորդ կեսին, այն ժամանակ երբ ռայխկանցելերիայի այգում Եվա Բրաունի և Ադոլֆ Հիտլերի դիակների վրա լցված էր բենզին և կիզված էին, Շտումպֆեգերը Յոզեֆ Գեբելսի, Մարտին Բորմանի, Հիտլերի սենեկասպասավոր Հայնց Լինգեի, անձնական վարորդ Էրիխ Կեմպկայի, համհարզ Օտտո Գյունշեյի և ֆյուրերի այլ թիկնապահների և ընկերների հետ էր:

Մայիսի 2-ին Լյուդվիգը ինքնասպան եղավ՝ ընդունելով ցիանական կալիումի սրվակիկ: Մինչ այդ նա բունկերի այլ բնակիչների հետ փորձեցին թափանցել Բեռլինի շրջափակված կենտրոնը, բայց հետո նա Բորմանի հետ բաժանվեց խմբից: Նրանք ուժասպառ և բարոյալքված էին, ինչի արդյունքում նրանք գործեցին ինքնասպանություն Լերտերի կայարանում: 1972 թվականի դեկտեմբերի 7-8-ին ստորերկրյա փոստային մետաղամալուխ անցկացնելու ժամանակ, նրանք գտան երկու կմախք: Երկար ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ դրանք Լյուդվիգի և Բորմանի կմախքներն են: Կմախքի ատամների արանքում գտել են ցիանական կալիումի սրվակիկի ապակե կտորներ:

Շտումպֆեգերը ամուսնացած է եղել է Գետրուդա Շպենգլերի հետ:

Կառլ Գեբհարդտը, Ֆրից Ֆիշերհ և Գորռա Օբերհոյզերը 1946 թվականին ենթարկվեցին բժիշկների նյունբերգյան դատավարության: Գեբհարդտը կաղահան հանվեց, Ֆիշերին ենթարկեցին ցմահ ազատազրկման (1951 թվականին ժամկետը իջեցվեց 10 տարով, իսկ 1954 թ.-ին Ֆիշերին վաղաժամկետ բաց թողեցին), իսկ Օբերհոյզերը ենթարկվեց 20 տարի ազատազրկման (1951 թվականին ժամկետը իջեցվեց 10 տարով, իսկ 1952 թ.-ին վաղաժամկետ բաց թողեցին):

Հրատարակչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die freie autoplastische Knochentransplantation in der Wiederherstellungschirurgie der Gliedmaßen. Erfahrungen und Ergebnisse. // Deutsche Zeitschrift für Chirurgie. — Bd. 259. — 1944. — S. 495—746.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World War II Graves, «Stumpfegger, Ludwig»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ebbinghaus, Angelika (Hrsg.). Vernichten und Heilen. Der Nürnberger Ärzteprozess und seine Folgen. — Berlin: Aufbau-Verlag, 2003. — ISBN 3-7466-8095-6.
  • Lang, Jochen von. Der Sekretär. Martin Bormann, der Mann, der Hitler beherrschte. — Augsburg: Weltbild-Verlag, 2004. — ISBN 3-8289-0558-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]