Ֆրից Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Ֆիշեր
գերմ.՝ Fritz Ernst Fischer
Ծնվել էհոկտեմբերի 5, 1912(1912-10-05)
ԾննդավայրTegel, Ռայնիկենդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել է2003
Մահվան վայրԻնգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա և  Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՀամբուրգի համալսարան
Մասնագիտությունռազմական բժիշկ, տանջող, վիրաբույժ, համակենտրոնացման ճամբարի պահակ և քաղաքական գործիչ
Ռազմական ծառայությունՍՍ
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Ֆրից Էրնստ Ֆիշեր (գերմ.՝ Fritz Ernst Fischer) (հոկտեմբերի 5, 1912(1912-10-05), Tegel, Ռայնիկենդորֆ, Բեռլին, Գերմանական կայսրություն - 2003, Ինգելհայմ ամ Ռեյն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), վիրաբույժ, համակենտրոնացման ճամբարի բժիշկ, ՍՍ-ի շտուրմբանֆյուրեր, Կառլ Գեբհարդատայի ամենամոտ օգնականներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառականի որդի էր։ Բժշկություն ուսումնասիրել է Բեռլինի, Բոննի և Լայպցիգի համալսարաններում։ Իր գործունեության սկզբում աշխատել է Բերտոլդ Օստերտագայի ասիստենտ, Բեռլինի Ռուդոլֆ Վիրխովի անվան հիվանդանոցում։ 1943 թվականի փետրվարին միանում է ՍՍ-ին, իսկ 1937 թվականի մայիսի 1-ին՝ ՆՍԳԲԿ-ին։ Երկու տարի անց նրան տեղափոխում են Հոենլիհենի հիվանդանոց, որը գտնվում էր ՍՍ-ի կառավարության ներքո։ Այնտեղ նա աշխատում էր, որպես Կառլ Գեբհարդտի օգնական, ով վերջում ենթարկվեց մահապատժի։ Ավելի ուշ տեղափոխվեց Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար, որտեղ Պերսի Տրայտի հետ բանտարկված կանանց վրա անցկացնում էր փորձեր՝ ստրեպտոցիդի ուսումնասիրման համար։ 1943 թվականի մայիսին ուղևորվել է պատերազմաճակատ։ Աջ ձեռքը վնասելու պատճառով (օգոստոսի 18, 1944) տեղափոխվում է Բեռլինի Շարիտե կլինիկա։

Ամուսնացած է եղել, ուներ երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։

Բժիշկների Նյուրնբերգյան դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա եղել է բժիշկների դեմ ուղղված Նյուրնբերգյան դատավորության դատապարտյալներից մեկը։ Դատավարությունը անցկացվել է 1946 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 1947 թվականի օգոստոսի 20-ը։

Նրան մեղադրում էին ստրեպտոցիդի հանցավոր ուսումնասիրության, ինչպես նաև մկանների, նյարդերի և ոսկորների փոխպատվաստման մեջ։

Իր արդարացման ելույթի ժամանակ, նա ասաց․

Այդ ժամանակ ես զինվոր էի և բացի այդ աշխատում էի ուժեղ անհատականության կառավարության ներքո։ Ինձ հրաման էր տրվել անել այդ փորձարկումները, որի արդյունքները կարող էին օգնել ռազմաճակատում գտնվող զնվորներին։

Մարդկության հանդեպ կատարած հանցագործություն, ռազմական հանցագործություն և հանցավոր ուսումնասիրություններ կատարելու համար նրան դատապարտել են ցմահ ազատազրկման։ 1951 թվականի հունվարի 31-ին ժամկետը կրճատվեց տասը տարով։ 1954 թվականի ապրիլի 1-ին նրան ազատ արձակեցին։

Ազատ արձակվելուց հետո աշխատել է Boehringer Ingelheim կոնցեռնում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]