Լյուդմիլա Վիլկինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Վիլկինա
Ծնվել էհունվարի 5 (17), 1873, դեկտեմբերի 17, 1873(1873-12-17)[1] կամ դեկտեմբերի 5 (17), 1873[1]
ԾննդավայրՌուսական կայսրություն Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էոչ ուշ քան հուլիսի 30, 1920 կամ 1920[1]
Վախճանի վայրՖրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Գրական անունНикита Бобринский
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերլիրիկա
ԱմուսինՆիկոլայ Մինսկի
 Lyudmila Vilkina Վիքիպահեստում

Լյուդմիլա Նիկոլայի Վիլկինա (ի ծնե Իզաբելլա Վիլկեն, ամուսնության - Վիլենիկինա, (հունվարի 5 (17), 1873, դեկտեմբերի 17, 1873(1873-12-17)[1] կամ դեկտեմբերի 5 (17), 1873[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ոչ ուշ քան հուլիսի 30, 1920 կամ 1920[1], Փարիզ, Ֆրանսիա, Ֆրանսիա), ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանչուհի, հրապարակախոս և գրական քննադատ։

Լյուդմիլայի ստեղծագործությունների մի մասը հրապարակվել է Նիկիտա Բոբրինսկի գրական կեղծանվան տակ։ Ռուսերեն է թարգմանել եվրոպացի հայտնի գրողների և դրամատուրգների ստեղծագործությունները։

Եղել է սիմվոլիզմի ներկայացուցիչ Նիկոլայ Մինսկիի երկրորդ կինը։ 1914 թվականին ամուսնու հետ գաղթել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է գրական և հրապարակախոսական գործունեությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օզյորնի նրբանցքի տունը, որը գնվել է Լ. Ն. Վիլկինի ծնողների կողմից. դիտորդից երկրորդը

Լյուդմիլա Վիլկինան ծնվել է 1873 թվականի հունվարի 5-ին (նոր տոմարով՝ հունվարի 17-ին), Ռուսական կայսրության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ գերմանա-հրեական ծագմամբ ընտանիքում։ Հայրը՝ կոլեգիայի ասեսոր Նիկոլայ Վիլկեն էր, մայրը՝ Ելիզավետա Վիլկենան՝ մոսկովյան խոշոր բանկերից մեկի տնօրեն Աֆանասի Վենգերովի դուստրը։ Բացի Ելիզավետայից, Վենգերովի ընտանիքում կային երեք որդիներ և երեք դուստրեր, որոնցից շատերը հայտնիություն են ձեռք բերել գրականության և հասարակական ասպարեզներում։ Մասնավորապես Սեմյոն Վենգերովը, Զինաիդա Վենգերովան, Իզաբելլա Վենգերովան (վերջինիս պատվին աղջիկը ստացել է Իզաբելլա անունը)։ Համապատասխանաբար, Լ. Ն. Վիլկինի ոչ հարազատ եղբայրներն են եղել երգահան-խմբավար Նիկոլայ Սլոնիմսկին, գրողներ Միխաիլ Սլոնիմսկին և Ալեքսանդր Սլոնիմսկին[2][3][4]։

Բանաստեղծություն «Ես»

Мне с малых лет прозванье дали «Бэла»,
Хоть в память я Людмилы крещена.
Мысль Бэлы сладострастьем пленена
И чувства все послушны власти тела.
Душа Людмилы с жизнью все светлела,
В толпе людей она всегда одна.
На Бэлу смотрит с гордостью она,
От счастия бежит, страшась предела.
Когда с Людмилой встретилась любовь,
Она склонилась с нежностью покорной.
Но в Бэле дерзко взбунтовалась кровь
И страсть зажглась - пожар над бездной чёрной.
Кто ближе мне и кто сильней из двух?
Дух святости иль страсти бурный дух?

1894 թվականին Իզաբելլան ընդունվում է Պետերբուրգի անվանի իշխանուհի Ալեքսանդրա Օբոլենսկայայի աղջիկների գիմնազիան[3]։ Ուսումնարանից աղջկա տպավորություններն այդքան էլ պայծառ չէին. այնտեղ նա, ինչպես հիշում էր, զգացել է ձմռանը շուտ արթնանալու և երեկոյան դասերի աննախանձելի ձանձրույթը[5]։

Վիլկենովների ընտանիքը լիովին ապահովված էր։ Նշանակալի նյութական հարստության վկայություններից մեկն էլ համարվում է նրանց կողմից 1895 թվականին հաջորդ վերավաճառման համար գործնականորեն նոր բազմաբնակարան շենքի գնումն է (Օզյորնի նրբանցքի տուն 12-ը, ճարտարապետ՝ Վ. Մ. Նեկորի նախագծով)[6]։

1889 թվականին, ավարտելով գիմնազիայի հինգ դասարանները, Լյուդմիլան վերադարձել է Մոսկվա՝ իր հարազատների մոտ, որտեղ ապրել է ավելի քանի երկու տարի։ Այնտեղ զբաղվել է բեմարվեստով՝ մտադրություն ունենալով սկսել լուրջ դերասանական կարիերա[2][5]։ Պրոֆեսիոնալ դերասանուհի չի դարձել, սակայն Մոսկվայում, իսկ հետագայում նաև Պետերբուրգում, հաճախ էր խաղում սիրողական ներկայացումներում[7]։ Թատերական դասընթացները նպաստեցին, որ Իզաբելլան մանրակրկիտ ծանոթանա ռուսական և եվրոպական դրամատուրգիային։ Ապագա բանաստեղծուհու վրա առանձնահատուկ ազդեցություն է ունեցել, ըստ իր հիշողությունների, Հենրիկ Իբսենի ստեղծագործությունները[5]։

1891 թվականին, ապրելով Մոսկվայում, ընդունում է ուղղափառություն՝ փոխարինելով Իզաբելլա անունը Լյուդմիլայով։ Այդ ժամանակ Վիլկեն ազգանունը Լյուդմիլայի ընտանիքը փոխել է ավելի ռուսական ձևով՝ դարձնելով Վիլկինա։ Հենց այս անունով էլ նա հայտնի է դարձել պետերբուրգյան հասարակությանը։ Ընդ որում, իր շրջապատը և ծանոթները նրան դիմում էին հին անունով[2]։ Չնայած այն հանգամանքին, որ ուղղափառական անունը այդքան էլ չի ամրապնդվել Վիլկինայի մոտ, բանաստեղծուհին հետագայում բազմիցս հայտարարել է իր մկրտության մասին, և հաստատել իր ոչ ձևական, այլ նաև անկեղծ հոգևոր պատկանելիությունը ուղղված դեպի Ռուս Ուղղափառ եկեղեցին[5]։

Պետերբուրգյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին, վերադառնալով Սանկտ Պետերբուրգ, Վիլկինան, մեծ մասամբ ի շնորհիվ ստեղծագործ մտավորականության շրջանում բարեկամական լայն կապերի, սկսել է ակտիվորեն գործել գրական և դերասանական շրջաններում։ Կարճ ժամանակահատվածում հայտնի է դարձել մայրաքաղաքային բոհեմյան հասարակության մեջ, բազմաթիվ սրահներում[3][5]։

Ըստ ժամանակակիցների, Լյուդմիլան աչքի է ընկել իր գրավիչ, սակայն որոշ տեղերում հիվանդոտ արտաքինով և ոչ ամուր առողջությամբ (որոշ աղբյուրներում նշվում է թոքախտը) և շատ եռանդուն բնավորությամբ։ Վարել է ազատ ապրելակերպ. նրան են վերագրվում բազմաթիվ հայտնի գրողների, փիլիսոփաների և նկարիչների հետ սիրային կապեր, այդ թվում Կ. Դ. Բալմոնտի, Վ. Յա. Բրյուսովի, Դ. Ս. Մերժկովսկու, Վ. Վ. Ռոզանովի, Ս. Լ. Ռաֆալովիչի, Կ. Ա. Սոմովի[7][8] հետ։ Ընդ որում, Վիլկինայի ստեղծագործական կայացման համար մեծ ազդեցություն են ունեցել նրա երկրպագուներից շատերը[5]։

Վ. Բրյուսովի բանաստեղծությունների սկիզբը «Անտառային աղջիկը»

Л. H. Вилькиной
На перекрёстке, где сплелись дороги,
Я встретил женщину: в сверканьи глаз
Её - был смех, но губы были строги.
Горящий, яркий вечер быстро гас,
Лазурь увлаживалась тихим светом,
Неслышно близился заветный час.
Мне сделав знак с насмешкой иль приветом,
Безвестная сказала мне: «Ты мой!»...

1896 թվականից գտնվում էր բանաստեղծ, գրող և փիլիսոփա Նիկոլայ Մինսկիի հետ քաղաքացիական ամուսնության մեջ (Վենգերովների ընտանիքի մտերիմ ընկերն էր)։ Պաշտոնապես նրանց միությունը գրանցվել է միայն 1905 թվականին[9]։ Լյուդմիլան Մինսկիի համար դարձավ երկրորդ կինը, առաջինը եղել էր գրող Յուլիա Յակովլևան, ով ավելի հայտնի էր Յուլիա Բեզրոդնայա գրական կեղծանվանմբ։ Ամուսնության գրանցումից հետո Լյուդմիլան ընդունում է ամուսնու իսկանան ազգանունը՝ Վիլենկինա։ Հատկանշական է, որ նախքան Լյուդմիլա Մինսկիի ծնունդը Նիկոլայը առաջարկություն է արել նրա հորաքույրերից մեկին՝ Ֆաինա Վենգերովային, ով մերժում է նրան[4][10][11]։

Զույգերի անձնական կյանքը եղել է բավականին ազատ և յուրօրինակ։ Բրյուսովը հիշատակում է 1902 թվականի Վիլկինայի հետ մեկօրյա «փախուստը» դեպի Ֆինլանդիա. այս իրադարձությունները զետեղված են «Անտառային աղջիկը» բանաստեղծությունում[4][12]։

Վիլենկինայի, Մերեժկովսկու, Մինսկիի և Գիպպիուսի հետ կապերը հանգեցրեցին բանաստեղծուհիների միջև հարաբերությունների լուրջ բարդացմանը (պահպանվել են բավականին շատ զգացմունքային նամակագրություններ), որը, սակայն, չի խանգարել Գիպպիուսի զգալի ազդեցությանը Վիլկինայի ստեղծագործական կայացման վրա[7]։

Իր սկզբնական բնակարանում՝ Սանկտ Պետերբուրգում, որը նրան տրամադրել է Մինսկիի բարեկամ տանտեր Պոլյակովին, ամուսինները բացել են գրական սրահ, որը հռչակ է ձեռք բերել սիմվոլիստական շրջանակներում[2][7][13][14][15]։ Երբեմն Վիլենկինների մոտ անցկացվել են խորհրդավոր արարողակարգի տարրերով հավաքույթներ, որոնք շատերը հումորով անվանում էին «օրգիաներ»[9]։ Վիլկինայի սրահում այցելուներ ընդունելու արտասովոր վարքաձևի մասին հիշում է մասնավորապես Չուկովսկին.

Վիլկինան գեղեցիկ էր, նա ընդունում էր հյուրեր՝ թախտին պառկած և յուրաքանչյուր երիտասարդ տղամարդու ձեռքի հակառակ կողմը դնում էր իր ձախակողմյան պտուկին, պահում էր մի քանի վայրկյան և բաց էր թողնում[15]։

Հաճախ այցելելով Անգլիական ծովափի մոտ գտնվող սրահը՝ Բրյուսովը նշում էր նրա յուրօրինակ կոլորիտը, որը համապատասխան էր «ճիգածեսերին» և Վիլկինային անվանում էր «նոր եգիպտական քրմուհի», ենթադրելով, որ իր խոսելաձևով Մինսկիի կինը նման է Գիպպիուսին[5][16]։ Մինչդեռ Գիպպիուսը Մինսկի-Վիլկինա շրջանին շատ կոպիտ էր արձագանքել՝ հենց վերջին հավաքույթն էլ համարելով սկանդալային.

Նա (Մինսկին), մխիթարվում էր իր տանը կազմակերպած տարօրինակ հավաքներից, որտեղ բաճկոններ հագած, երգելով շուրջպար էին կազմում, ապա ծակում էին անմեղ եբրայուհու մատը, արյունը կաթեցնում գինու մեջ, որը հետո խմում էին։ Թվում էր, որ նրան տարիներով չի հետաքրքրի նման գարշելի անհեթեթությունները, բայց նա որոշ ժամանակ առաջ ամուսնացել էր եբրայուհի Բելա Վիլկինայի հետ։ Նա բավականին անհամեստ էր և սիրում էր իրեն անընդհատ կոչել «դեկադենտուհի», երևի հենց դա էլ դրդել էր նրան այդ քայլին...[9]

Եվրոպա ժամանելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլկինան հաճախ էր ճանապարհորդում Եվրոպայով, այդ թվում նաև կուրորտներում բուժվելու նպատակով. եղել է Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ 1906 թվականին Մինսկիի Ֆրանսիա մեկնելուց հետո, ով ուներ խնդիրներ կառավարության հետ, նրա կինը գնաց ամուսնու մոտ, նա պարբերաբար մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ, առաջին անգամ մեկնել է հենց 1906 թվականին[7]։ Վիլկինայի այդ վերադարձը շատ էմոցիոնալ ձևով ողջունել է Մերեժովսկին, ով կարծում էր, որ նա հայրենիքից հավերժ էր մեկնել։ Այդ առիթով նա ասել է.

Ինձ դուր է գալիս, որ դուք այդքան շատ եք սիրում Ռուսաստանը, չնայած ամեն ինչի։ Չնայած, որ դուք եբրայուհի եք, բայց մեզ համար դուք իսկական ռուս կին եք...[5]

1913 թվականին ներում ստացած Մինսկին կարճ ժամանակով վերադարձավ Ռուսաստան, բայց 1914 թվականին՝ մինչ Առաջին աշխարհամարտի սկիզբը, զույգը վերջնականապես մեկնեց Ֆրանսիա։ Մշտապես ապրում էին Փարիզում, բայց ժամանակ առ ժամանակ մեկնում էին Լազուր ափ։ Մինչ հոկտեմբերյան հեղափոխությունը Վիլկինան պահպանում էր ակտիվ կապը Ռուսաստանում իր ծանոթների հետ, ավելի ուշ դարձավ նշանավոր գործիչ Ռուսաստանի սպիտակ արտագաղթի առաջին ալիքի շրջանում[7]։

Վիլկինայի մահվան մասին ճշգրիտ տվյալները հասանելի չեն, միայն հայտնի է, որ նա մահացել է Փարիզում, մինչև 1920 թվականի հուլիսի 30-ը[14]։ Կնոջ մահից երեք տարի անց, Մինսկին ամուսնացավ Վիլկինայի մորաքրոջ՝ Վենգերովի հետ[4][17]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Народная весть» թերթում հրատարակված, Վիլկինայի «Товарищ» սոնետը (1906)

Վիլկինայի ստեղծագործական ժամանակաշրջանը սկսվում է 1890-ականների կեսերին։ Գրական ոլորտում նրա ջանքերի մասին ապացույցը 1895 թվականի սեպտեմբերի 21-ին նրա մորաքրոջ նամակն էր ուղղված կիևյան գրող Վենգերովին, որտեղ նա պատմում է իր զարմուհու հետ կապված հեռանկարները, որպես գրող։

Կարծես թե դու հետաքրքրված ես Բելա Վիլկինայի ճակատագրով, նա հիմա խաղում է ակումբի բեմում։ Բացի այդ նաև գրում է ոչ այդքան վատ բանաստեղծություններ և պատմություններ, երևի դրանից ինչ որ արդյունք կլինի։ Եթե ինչ որ բան տպագրվի, կուղարկեմ քեզ։ Իսկ այնպես նա առաջվա նման խելագարվում է և նման է մահվան...[2]

Վիլկինայի ստեղծագործությունները տպագրվել են 1890-ականների կեսերին։ Նրա վաղ աշխատանքները հրապարակվել են «Книжки Недели», «Новое дело» և «Журнал для всех» ամսագրերում, ինչպես նաև «Новое время» և «Биржевые ведомости» թերթերում։ Հետագայում նրա ստեղծագործությունները հայտնվել են այնպիսի հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են «Весы», «Вопросы жизни», «Золотое руно», «Перевал» և «Северные цветы»[3][10]: Վիլկինայի վաղ ստեղծագործական շրջանում նրան ոչ մեկ չի արձագանքել։

Նրա համար կարևոր դեր խաղաց այդ ժամանակաշրջանի առաջատար եվրոպական գրողների և դրամատուրգների աշխատանքների թարգմանումը, հիմնականում Գերհարդ Հաուպտմանի, Օկտավ Միրբոյի, Մորիս Մետերլինկի, Անդրե Սավինյոնի և Ռեմի դե Գուրմոնի գործերը, որոնք հայտնվել են ինչպես տարբեր գրական անթոլոգիաներում, այնպես էլ առանձին հրատարակչություններում։ Թարգմանությունների մի մասը կատարել է իր ամուսնու հետ համատեղ կամ այլ գրականագետների հետ[3][10]։ Նշանավոր էր ռուս նշանավոր թարգմանիչ Բինշտոկի հետ Մորիս Մետերլինկի գործերի թարգմանությունը, որոնք մեծ հաջողություն ունեցան և հրատարակվեցին Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում[13][14]։

Իր ստեղծագործությունները Վիլկինան ստորագրել է տարբեր ձևերով՝ «Вилькина, Л.», «Вилькина (Минская), Л.», «Минская» կամ առաջնատառերով՝ «Л. В.»: Որոշ ստեղծագործություններ են հրատարակվել են «Никита Бобринский» կեղծանունով[13][14]։

Վիլկինայի միակ ժողովուծուն, որը ստացել է «Мой сад» անունը, ստեղծվել 1906 թվականի վերջին, «Скорпион» հրատարակչության սիմվոլիստիկայով։ Ժողովածուն իր մեջ ընդգրկում էր երեք պատմություն և երեսուն սոնետներ։ Վիլկիանյի խնդրանքով Ռոզանովը համաձայնվում է գրել նախաբանը, ով հետո շատ յուրօրինակ ձևով ստեղծագործությունը և հեղինակի անձը ներկայացնում է հասարակությանը։ Չուկովսկիի հիշողություններով, Ռոզանովը համոզում էր, որ գրել է նախաբանը չկարդալով ժողովածուն և համոզված էր, որ ժողովածուն կոչվում է «Мой зад»[18]:

Վիլկինայի թարգմանած Մատերլինկի «Մարիա Մագդալինա» ստեղծագործությունը, բովանդակությունում նշված է «Шиповник» ժողովածուն(1909)
Ես սիրում եմ կարգ ու կանոնը, տանել չեմ կարողանում խառնաշփոթը և ոչ մի կերպ խորհուրդ չեմ տա կարդալ այս գիրքը... Զարմանում եմ թե ինչպես ծնողները և ամուսինը (նրա կյանքի միակ «օրինական» հանգամանքները), ինչպես նրան չեն տեղափոխել վերնահարկ կամ մեզոնին՝ իր կարգ ու կանոնի հավերժ սպառնալիքներով։
- «Мой сад» ժողովածուում Ռոզանովի գրած առաջաբանը[4][19]

«Мой сад» ժողովածուն հիմնականում արժանացել է ծանր քննադատությունների։ Շատերին Վիլկինայի ստեղծագործությունները կասկածելի էին թվում, ոչ միայն բանաստեղծական, այլ նաև՝ բարոյական տեսակետից՝ այնտեղ նկատվում էին էրոտիկ ակնարկներ և ավանդական բարոյականությանը հակասող նորմեր։ Միայն ավելի ուշ Մինսկովի, այդ թվում Անդրեյ Բելիյի և Անենսկիյ Ֆյոդորովիչի հետ հանդիպելուց հետո, դրանք ստացան ավելի դրական էմոցիաներ[4][17]։

Հատկանշանական էր, որ Վիլկինան ճանաչված էր ոչ միայն իր ստեղծագործություններով, այլ նաև իր ներքին աշխարհը արտահայտելու անկարողությունով։

Ես տխուր եմ, ինձ տանջում են իմ տարիները, իմ անարգասավոր կյանքը։ Կարո՞ղ եմ ես ուրիշ լինել։ Ինչպե՞ս իսկապես արտահայտել այն կրակը, որը վառվում է իմ մեջ։ Ինչպե՞ս գտնեմ ինքս ինձ[20]։

Ֆրանսիա մեկնելուց հետո, Վիլկինան շարունակեց իր ստեղծագործական աշխատանքը։ 1910-ական թվականներին Վիլկինայի բանաստեղծությունները, պատմությունները, էսսեները և թարգմանությունները, որոնք ուղարկվում էին Փարիզից, տպագրվում էին «Гриф», «Стрелец» և «Страда» անթոլոգիաներում[13][14]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ակտիվորեն համագործակցել է Փարիզում ռուսական մամուլի հետ, մասնավորապես «Грядущая Россия» թերթր և «Русский сборник» անթոլոգիայի հետ։ Որոշ ստեղծագործություններ և թարգմանություններ հրատարակվել են նրա մահից հետո[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Письма Зинаиды Афанасьевны Венгеровой к Софье Григорьевне Балаховской-Пети». Росина Нежински. Վերցված է 15 сентября 2014-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Людмила Вилькина». Проект «Мир Марины Цветаевой». Վերցված է 2 сентября 2014-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Борис Носик. «Тот век серебряный, те женщины стальные». Электронная библиотека ModernLib.Ru. Վերցված է 4 сентября 2014-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Зобнин, 2008, էջ 98
  6. «Доходный дом П. Н. Коноваловой». Citywalls — Архитектурный сайт Санкт-Петербурга «Citywalls». Վերցված է 30 сентября 2014-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 ««Жизнетворчество» Л. Н. Вилькиной. Письма Л. Н. Вилькиной к К. А.Сомову». Студенческая библиотека Albooking.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 1 сентября 2014-ին.
  8. Эконен, 2011, էջ 7
  9. 9,0 9,1 9,2 Тырышкина Е. В. «Русская литература 1890-х – начала 1920-х годов: от декаданса к авангарду». Новосибирский государственный педагогический университет. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 30 сентября 2014-ին.
  10. 10,0 10,1 10,2 Российское зарубежье во Франции, 2008, էջ 279
  11. Самсонова О. Н. — Диссертация на соискание учёной степени кандидата филологических наук (10.01.01), Тюменский государственный университет«Творчество Н. М. Минского: феномен этнокультурного самоопределения писателя». Վերցված է 3 сентября 2014-ին.
  12. Волошин М. А. «Дневник «История моей души»». Библиотека «Живое слово». Վերցված է 1 сентября 2014-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Горбунов Ю. А. (составитель). — Писательницы России (Материалы для биобиблиографического словаря)«Вилькина Людмила». Վերցված է 3 сентября 2014-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Литературное зарубежье России, 2006, էջ 176-177
  15. 15,0 15,1 Чуковский, 2003, էջ 480
  16. Эконен, 2011, էջ 33
  17. 17,0 17,1 Бургин Д. Л. «В гробу, обитом розовым шёлком». Библиотека «Живое слово». Վերցված է 4 сентября 2014-ին.
  18. Чуковский, 2003, էջ 481
  19. Гаспаров М. Л. «Людмила Вилькина в книге М. Л. Гаспарова «Русские стихи 1890-х - 1925-го годов в комментариях» (фрагменты)». Վերցված է 8 сентября 2014-ին.(չաշխատող հղում)
  20. Эконен, 2011, էջ 34

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зобнин Ю. В. Дмитрий Мережковский: Жизнь и деяния. — М.: Молодая гвардия, 2008. — ISBN 978-5-235-03072-5
  • Масанов, Иван Филиппович Словарь псевдонимов русских писателей, учёных и общественных деятелей. — М.: Изд-во Всесоюзной книжной палаты, 1960. — Т. 4. — 465 с. — 15 000 экз.
  • Мнухин, Лев Абрамович, М. Авриль, В. Лосская Российское зарубежье во Франции, 1919-2000. Том 1. — М.: Дом-музей Марины Цветаевой, 2008. — ISBN 978-5-93015-104-6
  • Мухачев Ю. В. Литературное зарубежье России: Энциклопедический справочник. — М.: Парад, 2006. — ISBN 978-5-8061-0076-6
  • Скатов Н. Н. (редактор) Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги. Том 2. — М.: Олма-Пресс, 2005. — ISBN 978-5-94848-262-6
  • Чуковский, Корней Иванович Дневник 1901-1969. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — Т. 2. — 671 с. — ISBN 978-5-94850-033-0
  • Эконен, Кристи Творец, субъект, женщина: Стратегии женского письма в русском символизме. — М.: Новое литературное обозрение, 2011. — 400 с. — ISBN 978-5-86793-889-5