Jump to content

Լիպարիտ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպարիտ Մարգարյան
Ծնվել է1919
ԾննդավայրԱրզական, Նոր Բայազետի գավառ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայությունների» մեդալ և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Լիպարիտ Բադալի Մարգարյան (1919, Արզական, Նոր Բայազետի գավառ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1941):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպարիտ Մարգարյանը ծնվել է 1919 թվականին, Հրազդանի շրջանի Արզական գյուղում։ 1938 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը։ 1938 թվականի օգոստոսից մինչև 1939 թվականի նոյեմբերի 26-ը աշխատել է Ապարանի շրջանի Չամրլու գյուղի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում։ Դասավանդել է պատմություն, աշխարհագրություն և բնագիտություն[1]։

Ռազմական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է 64-րդ հրաձգային, ապա՝ հակաօդային պաշտպանության զենիթային գնդում, որպես հրանոթի հաշվարկի հրամանատար։ Ավագ սերժանտ Մարգարյանը պատերազմի առաջին օրերից Հարավ- Արևմտյան ռազմաճակատում 16-րդ հակաօդային գնդում եղել է դասակի հրամանատար։ 1941 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Դնեպրի ափերին, Զապորոժիե, Սինելնիկովո քաղաքների պաշտպանության մարտերում, աչքի է ընկել խիզախությամբ, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Ռազմի դաշտում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մասնակցել է Սինելնիկովո քաղաքի պաշտպանության մարտերին, 1941 թվականի սեպտեմբերի 2-ին ոչնչացրել է թշնամու ինքնաթիռներից։ Մարգարյանը թշնամու դեմ կռվել է Բելոռուսիայում, Ուկրաինայում, Դոնի ափերին, Սալսկի տափաստաններում, Հյուսիսային Կովկասում։ Աչքի է ընկել հատկապես 1942 թվականի օգոստոս ամսին Արմավիր քաղաքի մատույցներում ծավալված մարտերում։ 1942 թվականի սեպտեմբերի 10-ին հերթական մարտական առաջադրանքը կատարելու ժամանակ Գրոզնի քաղաքի մատույցներում վիրավորվել է թշնամու ինքնաթիռից նետված արկի բեկորից։ Ապաքինվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել [Ռոստովի, Խարկովի, Կիևի, Լվովի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Հարավ-Արևմտյան, 1-ին Բելոռուսական, 1-ին և 2-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մասնակցել է Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին։ Կրակով քաղաքի ազատագրման համար 1945 թվականին պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» երկրորդ մեդալով։ Մարգարյանը մարտական ուղին ավարտել է Բեռլինում[1]։

Հետպատերազմյան տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին աշխատել է Ապարանի շրջանային ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, միաժամանակ դասավանդել է աշխարհագրություն։ Պատասխանատու աշխատանքներ է վարել կուսակցական խորհրդային ապարատներում։ Պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով, իսկ 1967 թվականին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով[1]։

  • «Մարտական ծառայությունների համար» կրկնակի մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]