Լիզա Նիեմի
Լիզա Նիեմի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1956[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, պարուսույց, պարուհի, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ամուսին | Պատրիկ Սուեյզի |
![]() |
Լիզա Էնն Հաապանիեմի «Նիեմի» (անգլ.՝ Lisa Anne Haapaniemi «Niemi», մայիսի 26, 1956[1][2], Հյուստոն), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պարուհի, պարուսույց և գրող։ Հանդես է գալիս բեմական «Լիզա Նիեմի» անունով։
Դերասան Պատրիկ Սուեյզիի այրին է, որի հետ ամուսնացած է եղել 34 տարի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզա Էնն Հաապանիեմին ծնվել է 1956 թվականի մայիսի 26-ին Հյուսթոնում (Տեխաս նահանգ, ԱՄՆ) ֆինն ներգաղթյալներ Էմոնդ Մելվին Հաապանիեմիի՝ Կարմիր խաչի ջրի պահպանության ծառայության տնօրենի (1914—1984) և բուժքույր Էդնա Քերին Հիտտինենի (ծնված 1928 թվականին) ընտանիքում։ Լիզան ունի 4 ավագ և մեկ կրտսեր եղբայր։
1974 թվականին Լիզան ավարտել է «Houston Ballet Dance Company»[3]։ 1977 թվականին բեմական անվան համար նա կրճատել է իր օրիորդական Հաապանիեմի ազգանունը՝ դարձնելով պարզապես Նիեմի[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորելով «Houston Ballet Dance Company»-ում՝ ծանոթացել է կազմակերպության սեփականատիրոջ և տնօրենի որդու՝ Պատրիկ Սուեյզիի հետ. նրա հետ սկսում է հանդիպել, երբ դեռևս 15 տարեկան էր։ Նիեմին Սուեյզիի հետ ամուսնացել է 1975 թվականի հունիսի 12-ին[5][6] և ապրել են միասին՝ մինչ 2009 թվականի սեպտեմբերի 14-ը, երբ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից Սուեյզին մահացավ։
Ամուսնությունից անմիջապես հետո նորապսակները տեղափոխվեցին Նյու Յորք՝ առաջ գնալու պարի ասպարեզում և այնտեղ ապրեցին մինչև 1970-ականների վերջ, որից հետո տեղափոխվեցին Լոս Անջելես, Կալիֆոռնիա։ Պարերից և ֆիլմերի ստեղծումից բացի զբաղվում էին նաև շինարարական բիզնեսով և ձիաբուծությամբ[7][8]։ Երեխաներ չեն ունեցել[9]։
Լիզան լիցենզավորված օդաչու է և ինքնաթիռով էր տանում բուժման Պատրիկին մինչև նրա մահը[5]։ Վիննիպեգում «Կեղտոտ պարերի» նկարահանումների ժամանակ Նաոմին դարձավ կանադական քաղաքի պատվավոր քաղաքացի.[10]։ Ամուսնու մահից հետո նա դարձավ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների բարի կամքի դեսպան։ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարվեց նրա և ակնագործ Ալբերտ դը Պրիսկոյի (ծնված 1956 թվականին) նշանադրության մասին[11], որի հետ հանդիպում էր 2 տարի մինչ ամուսնությունը[12]։ 2014 թվականի մայիսի 25-ին Լիզան և Ալբերտը ամուսնացան[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ "Patrick Swayze dies of cancer at 57" Archived 2012-10-06 at the Wayback Machine.. CNN. September 14, 2009. Retrieved March 9, 2011.
- ↑ Swayze Patrick, Niemi Lisa (2009)։ The Time of My Life։ ISBN 9781439158586
- ↑ 5,0 5,1 Tauber Michelle (մարտի 24, 2008)։ «People»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-01-ին։ Վերցված է 2009-07-01
- ↑ Blas Lorena (մարտի 6, 2008)։ «Patrick Swayze Battling a Deadly Form of Cancer»։ USA Today։ Վերցված է 2009-07-01
- ↑ "Fighting Together" Archived 2009-06-01 at the Wayback Machine.. People. March 24, 2008. Retrieved March 9, 2011.
- ↑ "Patrick Swayze's widow urges more research funds for pancreatic cancer". CNN. February 17, 2011. Retrieved March 9, 2011.
- ↑ «Patrick Swayze Battling Pancreatic Cancer»։ Baltimore Sun։ մարտի 5, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է մայիսի 29, 2009
- ↑ King Randall (մարտի 10, 2001)։ «Swayze crazy about 'Peg»։ Canoe.com։ Վերցված է 2009-07-01
- ↑ Jordan Julie (դեկտեմբերի 28, 2013)։ «Patrick Swayze's widow, Lisa Niemi, is engaged»։ People Magazine։ Վերցված է 2013-12-28
- ↑ Lisa Niemi Weds Albert DePrisco
- ↑ Messer Lesley (մայիսի 25, 2014)։ «Patrick Swayze's widow, Lisa Niemi, is married»։ ABC News։ Վերցված է 2014-05-26
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիզա Նիեմի (անգլ.) Internet Movie Database կայքում
|
- Մայիսի 26 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի պարուհիներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարողներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ