Լիան Զիմբլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիան Զիմբլեր
գերմ.՝ Liane Zimbler
Ծնվել էմայիսի 31, 1892(1892-05-31)[1][2][3]
ԾննդավայրՊրշերով, Չեխիա[1][3]
Մահացել էնոյեմբերի 11, 1987(1987-11-11)[1][2][3] (95 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Մասնագիտությունճարտարապետ և ինտերիերի դիզայներ

Լիան Զիմբլեր (մայիսի 31, 1892(1892-05-31)[1][2][3], Պրշերով, Չեխիա[1][3] - նոյեմբերի 11, 1987(1987-11-11)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][3]), համարվում է եվրոպացի առաջին կին ճարտարապետը, ով ստացել է գիտական աստիճան, չնայած այն բանին, որ նրան նախորդել է ֆին ճարտարապետ Իդա Կատարինա Հորնբուրգը[4]։ Վիեննայում բիզնեսի ոլորտում հաջողությունների հասնելով՝ 1938 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հմտացել է ինտերիերի դիզայնի ոլորտում[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիմբլերը նախ սովորել է գծագրություն, այնուհետև՝ Կիրառական արվեստի համալսարանում (Վիեննա)։ Սովորելու հետ մեկտեղ աշխատել է Էմիլի Ֆլոգի սրահում որպես նկարազարդող և դիզայներ։ 1916 թվականին ամուսնացել է իրավաբան Օտտո Զիմբլերի հետ և ունեցել մեկ դուստր (Եվա)։ Նույն տարում աշխատանքի է անցել Վիեննայի Bamberger կահույքի գործարանում։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, Զիմբլերը համագործակցել է Վիեննայի Rosenberger դիզայնի ստուդիայի հետ։ 1920 թվականի սկզբներին, նա հիմնադրեց սեփական ընկերությունը, որը մասնագիտացված էր ձևափոխման, վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների ոլորտում։ Մինչ 1928 թվականը, հաջողված բիզնեսի արդյունքում, Զիմբերը կարողացավ բացել երկրորդ ստուդիան Պրահայում, որը ղեկավարում էր նրա գործընկեր Էնի Հերնհայզերը[6]։ Նա նաև սկսեց դասախոսել Վիեննայում՝ միաժամանակ նախաձեռնելով գործունյա կանանց շահերը պաշտպանող մի շարք միջոցառումներ[6]։ Նա հայտնի դարձավ իր նախագծած մեկ սենյականոց բնակարաններով և ստուդիաներով, որոնք մեծ պահանջարկ առաջացրին շուկայում[5]։ Վիեննայի ուշագրավ ծրագրերերից էին Սիլբերգասե քաղաքում գտնվող առանձնատունը, Եֆրուս բանկի վերանորոգման և ինտերիերի նախագծերը և այլն։ Նա նաև աշխատել է որպես Միջազգային բնակարանային ընկերության ավստրիական խորհրդի նախագահ և դասախոսություններ անցկացրել բնակարանների սոցիոլոգիական և գեղարվեստական նշանակության վերաբերյալ[7]։

1938 թ․ փետրվարին, Զիմբերը դարձավ Ավստրիայում առաջին կինը, ով ստացել է քաղաքացիական ճարտարապետի լիցենզիա։ Շատ կարճ ժամանակ անց, շնորհիվ Օտտո Զիմբլերի ազդեցիկ շփումների, ընտանիքը կարողացավ մեկնել Նիդեռլանդներ և Լոնդոն ՝ նախքան մարտ ամսի գերմանական Anschluss-ը։ Այդ աշնանը նրանք կարողացան արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Փիլիսոփա Հայնրիխ Գոմպերցի կնոջ ՝ Ադա Գոմպերցի ներգրավվածության շնորհիվ, Զիմբլերը այնուհետև բնակություն հաստատեց Լոս Անջելեսում, որտեղ աշխատել է Անիտա Տորի գրասենյակում որպես դիզայներ։ 1941 թ․դժբախտ պատահարի հետևանքով նրա ամուսնու մահից և Անիտա Տորի վախճանից հետո, Զիմբլերը ստանձնեց ձեռնարկության կառավարումը՝ կրկին կենտրոնանալով փոխակերպման և ձևավորման նախագծերի վրա։ Նա նաև նախագծել է մի շարք նոր շենքեր և պարբերաբար մասնակցել ցուցահանդեսների[6]։ Զիմբլերը հաճախ դասախոսություններ էր կարդում, իսկ նրա՝ ինտերիերի դիզայնի վերաբերյալ ճարտարապետության և դիզայնի պարբերականները լույս էին տեսնում նաև« Լոս Անջելես Թայմս »թերթերի համարներում։ Նրա դուստրը՝ Եվան, որը նրան միացավ որպես օգնական, 1958 թվականին դարձավ նրա գործընկերը։ Երբ Զիմբլերը 86 տարեկան էր նրա առողջական վիճակը վատթարացավ ինսուլտի պատճառով, սակայն շարունակեց աշխատել մինչև 90 տարեկանը։ Նա մահացավ Լոս Անջելեսում 1987-ի նոյեմբերին 95 տարեկան հասակում[7][8]։

Զիմբլերը եղել է Ինտերիեր Դիզայներների Ամերիկյան իսնտիտուտի և Ճարտարապետ կանանց ասոցիացիայի անդամ[7]։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

(Մի մասը)

  • Գնադենվալդի տուն, 1934-1938
  • Տոչ նստավայրը, Սանտա Մոնիկա, 1941
  • Պանզերի նստավայրը, Բևեռլի Հիլզ, 1942
  • Բոսվելի նստավայր, Լոս Անջելես, 1944
  • Դալլբերգի նստավայրը, Բևեռլի Հիլզ, 1945
  • Խնամատար ննջասենյակ և բաղնիք, Բևեռլի Հիլզ, 1950
  • Բարբասի նստավայրը, Բևեռլի Հիլզ, 1951
  • Դոկտոր Բրոդիի նստավայրը, Բևեռլի Հիլզ, 1952
  • Մուր նստավայր, Լոս Անջելես, 1955
  • Ստյուարտի նստավայր, Բևեռլի Հիլզ, 1955
  • Ֆելդմանի խոհանոց, Լոս Անջելես, 1956
  • Շվարցի նստավայրը, Կամարիլո, 1956-1957
  • Հյուսբերի նստավայր, Լոս Անջելես, 1959-1960
  • Elliot Evans ընկերության ընդունելությունների սենյակ, 1960
  • Candianides նստավայր, ձեռնարկություն, 1961
  • Սիլվերբերգի բնակարան, Լոս Անջելես, 1962
  • Բարասի նստավայրը, Լոս Անջելես, 1960-1965, 1975
  • Էնգելմանի նստավայր, Լոս Անջելես, 1965
  • Լևիի նստավայրը, Լոս Անջելես, 1965
  • Վասերմանի նստավայր (ճեմասրահ), Լոս Անջելես, 1968
  • Վերամշակված տուն, Բևեռլի Հիլզ, 1974

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Schmid M. Biografien bedeutender österreichischer Wissenschafterinnen. »Die Neugier treibt mich, Fragen zu stellen« (գերմ.) / Hrsg.: I. Korotin, N. StupnickiBöhlau Verlag, 2018. — S. 969—971. — ISBN 978-3-205-20238-7doi:10.7767/9783205205883
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Liane Zimbler Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 69. — ISBN 978-3-9503655-5-9
  4. Karl Heinz Hoffmann and Anika Hakl, "Frauen und Häuser" Արխիվացված Սեպտեմբեր 14, 2011 Wayback Machine, Hamburgisches Architekturarchiv der Hamburgischen Architektenkammer. (de) Retrieved 21 April 2012.
  5. 5,0 5,1 Birgit Ben-Eli, "Austrian: Jewish Women Artists", Jewish Women's Archive. Retrieved 29 February 2012.
  6. 6,0 6,1 6,2 6,3 "Liane Zimber", Architekten Lexikon Wien 1770–1945. (de) Retrieved 29 February 2012.
  7. 7,0 7,1 7,2 "Liane Zimbler Architectural Collection, 1912-1982, 1993-1994", Virginia Heritage. Retrieved 29 February 2012.
  8. "Liane Zimbler" Արխիվացված 2013-05-14 Wayback Machine, International Archive of Women Architects. Retrieved 29 February 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zacek, Patricia: Frauen in Der Technik Von 1900 Bis 2000, Vienna, ARGE Architektinnen und Ingenieurkonsulentinnen, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]