Լես Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լես Քլարկ
Ծնվել էնոյեմբերի 17, 1907(1907-11-17)[1][2]
ԾննդավայրՕգդեն, Յուտա, ԱՄՆ[2]
Մահացել էսեպտեմբերի 12, 1979(1979-09-12)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎենետիկի ավագ դպրոց[3]
Մասնագիտությունկերպարների անիմացիա, կինոռեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրThe Walt Disney Studios[4][2]
Պարգևներ և
մրցանակներ
 Les Clark Վիքիպահեստում

Լեսլի Ջեյմս Քլարկ (անգլ.՝ Leslie James Clark, նոյեմբերի 17, 1907(1907-11-17)[1][2], Օգդեն, Յուտա, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 12, 1979(1979-09-12)[1][2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։ Աբ Այվերքսի հետ աշխատել է Միկի Մաուսի օրիգինալ կերպարի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լես Քլարկը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 17-ին Օգդենում (Յուտա նահանգ) և եղել է Ջեյմս Քլարկի և Լյութ Ուոդսվորթի ընտանիքի 12 երեխաներից ավագ որդին։ Լեսի հայրը մասնագիտությամբ ատաղձագործ էր։ Քլարկների ընտանիքը հաճախ է տեղափոխվել մի վայրից մյուսը։ 1930 թվականին նրանք բնակություն են հաստատել Լոս Անջելեսում, որտեղ Լեսն սկսել է հաճախել Venice High School։

Ավագ դպրոցում սովորելու ժամանակ Լեսն ամռանն աշխատել է պաղպաղակի խանութում, որը գտնվում էր Դիսնեյի ստուդիայից ոչ հեռու։ Ուոլթ և Ռոյ Դիսնեյները երբեմն մտել է այդ խանութ, և մի անգամ Ուոլթ Դիսնեյը գովել է Լեսին գեղեցիկ տառերով գրության համար, որ նա գրել էր խանութի մենյուում։ Երիտասարդ տղան համարձակություն է ունեցել Ուոլթ Դիսնեյին հարցնել ստուդիայում աշխատելու մասին, ինչին ի պատասխան Ուոլթ Դիսնեյը Լեսին խնդրել է ցույց տալ իր նկարածներից։ Քլարկը ցույց է տվել իր նկարները և ստացել է ժամանակավոր աշխատանքի առաջարկ, մինչև որ ավարտի դպրոցը[6][7]։

Լեսլին մշտական աշխատանքի է ընդունվել 1927 թվականի փետրվարի 23-ին՝ ավագ դպրոցն ավարտելուց մի քանի օր անց։ Ստուդիայում Լեսի առաջին աշխատանքները եղել են տեսախցիկով նկարահանումը, ռետուշավորումը և անիմացիայի կադրերի ներկումը Աբ Այվերքսի ղեկավարությամբ։ Ստուդիայում «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմի վրա աշխատելու ժամանակ Քլարկին արդեն վստահել են մուլտֆիլմի միջանկյալ կադրերի նկարումը։ Լեսն ստացել է անիմատորի պաշտոն Silly Symphonies-ի վրա աշխատելու ժամանակ, որտեղ նա աշխատել է «Կմախքների պարը» մուլտֆիլմի այն տեսարանի վրա, որտեղ մի կմախքը նվագում է մյուսի ոսկորներիով, ինչպես քսիլոֆոնով[8]։

Ստուդիայից Աբ Այվերքսի հեռանալուց հետո Միկի Մաուսի գլխավոր անիմատորը դարձել է Լես Քլարկը։ Այդ ժամանակ նա շարունակում է կատարելագործել իր նկարչական հմտությունները՝ ազատ ժամանակ հաճախելով արվեստի դասերի։ Լես Քլարկը նկարել է թզուկներից յուրաքարնչյուրի հետ Սպիտակաձյունիկի պարի տեսարանը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, ինչպես նաև մասնակցել է այնպիսի կերպարների անիմացիային, ինչպիսիք են Պինոկիոն, Մոխրոտը, Ալիսան, փերի Դին-Դինը։ Լես Քլարկն Դիսնեյի ստուդիայում աշխատել է մինչև 1975 թվականի սեպտեմբերի 30-ը (48 տարի), ինչը նրան դարձնում է Դիսնեյի ստուդիայի ամենաերկարատև և մշտապես աշխատող անիմատորը։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա՝ Ռիչարդը և Միրիամը։

Լես Քլարկը մահացել է 1979 թվականի սեպտեմբերի 12-ին Սանտա Բարբարայում քաղցկեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Clark, Lester (Les) // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  3. https://50mostinfluentialdisneyanimators.wordpress.com/2011/07/25/19-les-clark/
  4. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 35, 168.
  5. https://d23.com/walt-disney-legend/les-clark/
  6. Access - D23
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  8. Walt's Nine Old Men
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լես Քլարկ» հոդվածին։