Լեոնելլո Վենտուրի
Լեոնելլո Վենտուրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 25, 1885[1][2][3] |
Ծննդավայր | Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 14, 1961[4][1][2] (76 տարեկանում) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ, պրոֆեսոր և ֆոնդապահ |
Աշխատավայր | Թուրինի համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան |
Ծնողներ | հայր՝ Adolfo Venturi? |
Անդամություն | Արգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա |
Երեխաներ | Franco Venturi? և Q64799046?[5] |
Lionello Venturi Վիքիպահեստում |
Լեոնելլո Վենտուրի (Venturi)(1885-1961), իտալացի արվեստաբան։ «Իտալական արվեստի պատմություն» (1901-1940, 11 հատորով) կապիտալ աշխատության հեղինակ Ադոլֆո Վենտուրի (1856-1941) որդին և աշակերտը։ Թուրինի (1915-1932) և Հռոմի (1945 թվականից)․ համալսարանների պրոֆեսոր։ Հրաժարվելով ֆաշիզմին հավատարմության երդում տալուց, ապրել է Ֆրանսիայում (1932-1939) և ԱՄՆ-ում (1939-1944)։ Վենտուրի աշխատությունները նվիրված են արվեստի պատմությանն ու արվեստագիտությանը («Զորջոնեն և ջորջոնիզմը», 1913, «Գեղարվեստական քննադատության պատմություն», 1936, «Աեզան», 1936, «Գեղանկարչությունը և գեղանկարիչները», 1945, «իտալական գեղանկարչությունը», 3 հ․, 1950-1952), աչքի են ընկնում վառ ու դիպուկ բնորոշումներով, պատմական մեծ պրոբլեմների համարձակ հարցադրումներով։ Միաժամանակ Բ․ Կրոչեի հետևորդ Վենտուրի իդեալիստական մեթոդաբանությունը նրան հանգեցրել է անհատական ինքնարտահայաման բացարձակ ազատությունը գեղարվեստական հիմնական չափանիշ ընդունելուն, իսկ ապա նաև՝ ֆորմալիստական արվեստի ջատագովության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։ ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ 4,0 4,1 4,2 Вентури Лионелло // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://www.lesdocs.com/Actualit%C3%A9s-Lauro-Venturi_-un-ma%C3%AEtre-du-film-d-art-506-80-0-3.html