Լեանդրո Կաստան
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Լեանդրո Կաստան դա Սիլվա | ||||||||||||||||||||
Ազգությունը | Ֆրանսիացի | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1986 (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր |
Սան Պաուլու, ![]() | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 78 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 5 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լեանդրո Կաստան դա Սիլվա (պորտ.՝ Leandro Castán da Silva, նոյեմբերի 5, 1986[1][2][3], Jaú, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Բրազիլիայի հավաքականի և իտալական Ռոմա ֆուտբոլային ակումբի պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեանդրոն ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ժաու քաղաքի «Նոյեմբերի XV» թիմում, սակայն դեռ պատանեկան տարիքում նրան նկատել են «Աթլետիկո Մինեյրոյի» սկաուտները, որտեղ Լեանդրոն շարունակել է ուսումը։ 2005 թվականին նա իր առաջին խաղը կատարեց «աքլորիկ»-ի կազմի սերիայում։ Բայց այդ մրցաշրջանը չափազանց անհաջող էր Բելու Օրիզոնտիի ակումբի համար, որը դուրս էր եկել B սերիա։ Լեանդրո Կաստանը հաջորդ տարի օգնեց իր թիմին վերադառնալ էլիտա, իսկ 2007-ին մեկնեց շվեդական «Հելսինգբորգ»։
Շվեդիայում Լեանդրո Կաստանն անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան՝ հասցնելով գոլ խփել եվրոպական մրցումներում հոլանդական ՊՍՎ-ի դարպասին։ 2008 թվականին տեղափոխվել է «Գրեմիո Բարուերի», իսկ 2010 թվականին՝ «Կորինտիանս»։
2011 թվականին «Կորինտիանսը» դարձավ Բրազիլիայի չեմպիոն, 2012-ին իր պատմության մեջ առաջին անգամ հասավ եզրափակիչ և նվաճեց Լիբերտադորեսի գավաթը։ Լեանդրո Կաստան հայտնվեց այս մրցաշարի խորհրդանշական հավաքականում։
2012-ի հուլիսի 2-ին հայտարարվեց այն մասին, որ Լեանդրո Կաստանը 5,5 միլիոն եվրոյով գնում է իտալական «Ռոմա» ակումբ[4]։
2014-ի նոյեմբերին ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել էր կավերնոզային հեմանգիոմա, 2014-ի դեկտեմբերի 3-ին ենթարկվել էր վիրահատության՝ այն հեռացնելու համար։ Մարզումներին վերադարձել է միայն 2015թվականի ապրիլին[5]։
.Լեանդրոյի կրտսեր եղբայրը՝ Լուսիանո Կաստանը (1989 թ. ծնված) նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հանդես է գալիս «Բրագանտինոյում»։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլական Սերիա A-ի չեմպիոն (1)՝ 2011
Բրազիլական Սերիա B-ի չեմպիոն (1)՝ 2006
- Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն (1)՝ 2007
- Լիբերտադորեսի գավաթակիր (1)՝ 2012
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Paulo Por Carlos Augusto Ferrari São։ «Corinthians vende Leandro Castán para o Roma: R$ 13 milhões»։ globoesporte.com։ Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31
- ↑ Լեոնիդ Վոլոտկո։ «Ուղեղի Կենտրոն. Լեանդրո Կաստանը վերադառնում է ֆուտբոլային կյանքին» (ռուսերեն)։ www.championat.com։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անհատական պրոֆիլը Ռոմայի պաշտոնական կայքում Archived 2013-02-01 at the Wayback Machine.
- Պրոֆիլը soccerway.com-ում
|
|