Լան Լան
Լան Լան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չին.՝ 郎朗 |
Ծնվել է | հունիսի 14, 1982[1][2][3][…] (38 տարեկան) Շենյան, Չինաստան[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն[5] |
Մասնագիտություն | classical pianist |
Գործիքներ | դաշնամուր[5] |
Լեյբլ | Sony Classical և Deutsche Grammophon |
Կրթություն | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, Երաժշտության թագավորական քոլեջ և Central Conservatory of Music? |
Պարգևներ | «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ, Լայպցիգի Մենդելսոնի անվան միջազգային մրցանակ, Արվեստի և գրականության շքանշանի սպա և Թագավորական երաժշտական քոլեջի պատվավոր դոկտոր |
Կայք | langlangofficial.com |
Lang Lang Վիքիպահեստում |
Լան Լան (անգլ.՝ Lang Lang, հունիսի 14, 1982[1][2][3][…], Շենյան, Չինաստան[4]), չինական ծագմամբ ամերիկացի դաշնակահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լան Լանը ծնվել է Չինաստանի Շենյան քաղաքում, ունի մանջուրական արմատներ։ Հայրը՝ Հոժենը (չին.՝ 郎国任), երաժիշտ է (էրհու)։ Երկու տարեկանում Լանը դիտել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի շարքի «The Cat Concerto» դրվագը, որտեղ հնչում է Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիա №2» ստեղծագործությունը։ Լան Լանի խոսքերով՝ դա իր առաջին պայմանագիրն էր արևմտյան երաժշտության հետ, որից հետո նրա մեջ ցանկություն է առաջացել դաշնամուր նվագել[6][7]։ Երեք տարեկանում սկսել է սովորել, իսկ արդեն հինգ տարեկանում Լանը առաջին տեղն է զբաղեցրել Շենյանում կայացած դաշնամուրային մրցույթում։ Այդ ժամանակ էլ տվել է իր առաջին մենահամերգը[8]։ 1997 թվականին Լանի ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ[9], որտեղ էլ երաժիշտը ներկայումս ապրում է։
Լան Լանի երաժշտական միջազգային հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լան Լանն[10] իր առաքելությունն է հռչակել մասսայականացնել դասական երաժշտությունը աշխարհում՝ հատուկ շեշտ դնելով երեխաների և պատանի երաժիշտների ուսուցմանը։ «Financial Times»-ը նշել է, որ Լան Լանը «խանդավառությամբ է իր ջանքերը ներդնում դասական երաժշտության հանրամատչելիությունը մեծացնելու մեջ[11]։
2008 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում Լան Լանը «Գրեմմի»-ի և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի աջակցությամբ սկսել է Միջազգային երաժշտական անվանական հիմնադրամի գործունեությունը[12]։ Այդ հիմնադրամը ստեղծվել է դասական երաժշտությունը խորությամբ ընկալելու և դրանից հաճույք ստանալու միջոցով երեխաների կյանքը հարստացնելու, ինչպես նաև երաժիշտների հաջորդ սերունդներին ֆինանսապես աջակցելու նպատակով։ 2009 թվականի մայիսին Լան Լանը իր հիմնադրամի երեք աշակերտների՝ Չերլի Լյուի, Աննա Լարսենի և Դերեք Վանի (8-10 տարեկան) հետ միասին հանդես է եկել Օփրա Ուինֆրիի շոուի ժամանակ[13]։
Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

- 2002 - Klavierkonzert 3 & Etüden
- 2004 - Lang Lang Live At Carnegie Hall (Re-Release: 2008)
- 2006 - «Memory»
- 2006 - «Dragon Songs»
- 2008 - «Dreams of China»
- 2008 - «Time For Dreams»
- 2010 - «Lang Lang - Live in Vienna»
- 2011 - "Liszt - My piano hero"
- 2014 - "The Mozart Album"
- 2015 - "Lang Lang in Paris"
- 2016 - "Best of Lang Lang"
- 2016 - "The Chopin Album"
- 2016 - "New York Rhapsody"
- 2017 - "Romance" [14][15]
Մրցանակներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 - Լան Լանը ընտրվել է «Յունիսեֆ»-ի բարի կամքի միջազգային դեսպան[16]։
- 2008 - ԱՄՆ-ի արվեստի և գիտության ազգային ակադեմիան Լան Լանին ընտրել է որպես իր մշակույթի դեսպան Չինաստանում[17]։
- 2009 - «Time» ամսագիրը դաշնակահարին ներառել է «Time 100»-ում՝ տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[18]։
- Ներառված է «Gramophone» ամսագրի փառքի սրահում[19]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #12960755X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://mjf-database.epfl.ch/public
- ↑ «Lang Lang's Journey to Beethoven». Morning Edition. National Public Radio. May 8, 2007
- ↑ Lang, Lang. Tom and Gerry // Journey of a Thousand Miles. — P. Spiegel & Graul
- ↑ Stevenson, Joseph. Lang Lang biography (անգլ.) Allmusic
- ↑ The Guardian, выпуск 14.5.2011.
- ↑ Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, p.50. ISBN 978 2 3505 5192 0.
- ↑ Jacob, Rahul (անգլ.)
- ↑ Lang Lang International Music Foundation (անգլ.)
- ↑ Lang Lang’s appearance on The Oprah Winfrey Show Archived 2009-05-21 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Werke von Lang Lang bei musicline.de (գերմ.)
- ↑ Time For Dreams bei musicline.de (գերմ.)
- ↑ Lang Lang. Goodwill Ambassador (անգլ.)
- ↑ Grammy foundation announcement (անգլ.)
- ↑ Hancock, Herbie The 2009 Time 100 (անգլ.)
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն)։ Gramophone։ Վերցված է 2016-01-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lang Lang (2008)։ Journey of a thousand miles: my story (1st ed.)։ New York: Spiegel & Grau։ ISBN 9780385524568։ OCLC 179834007
- Lang, Lang: "Lang Lang: playing with flying keys", Lang Lang with Michael French, introduction by Daniel Barenboim, New York: Delacorte Press, 2008, 215 p. 978-0-385-73578-0
- Wu, Grace: "Lang Lang", Cheng & Tsui Co, 2010, 93 p. 0-88727-758-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լան Լանի Երաժշտական միջազգային հիմնադրամի պաշտոնական կայք
- Լան Լանը NPR Music-ում
- Փաստագրական ֆիլմ Archived 2018-07-25 at the Wayback Machine.
|