Լանա Կոնդոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանա Կոնդոր
Ծնվել էմայիսի 11, 1997(1997-05-11) (26 տարեկան)
ԾննդավայրՔանթհո, Վիետնամ
ԿրթությունՆյու Յորքի կինոակադեմիա, California State Summer School for the Arts?, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց, Notre Dame Academy? և The Rock School for Dance Education?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, բալետի պարող և հեռուստատեսային պրոդյուսեր
Համատեղ ապրող(ներ)Anthony De La Torre?[1]
Պարգևներ և մրցանակներ

Լանա Կոնդոր (անգլ.՝ Lana Condor, մայիսի 11, 1997(1997-05-11), Քանթհո, Վիետնամ), ամերիկացի դերասանուհի վիետնամական ծագումով։ Խաղացել է Ջուբիլիի դերը 2016 թվականին Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանա Կոնդորը ծնվել է 1997 թվականի մայիսի 11-ին[4] Վիետնամում, քաղաք Կանտխոում։ Նա մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[5]։ 1997 թվականի հոկտեմբերի 6-ին նրան որդեգրել են ամերիկացի ծնողները՝ Մերի Կերոլ Խոբոլդը և Ռոբերտ Կոնդորը։ Նա ունի խորթ եղբայր՝ Արթուրը[6][7]։ Նրա հայրը՝ լրագրող, երկու անգամ առաջադրվել է Պուլիցերյան մրցանակի համար և եղել է Yahoo! Sports-ի փոխնախագահ[8]։ Կոնդորը ընտանիքի հետ ապրել է Լենգլի քաղաքում, Վաշինգտոնի և Նյու-Յորքի նահանգներում։ Նրանք տեղափոխվել են Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, երբ աղջիկը եղել է 15 տարեկան[5]։

Մանկության տարիներին Կոնդորը ուսումնասիրել է բալետը, ներառյալ Ջոֆրիի բալետը[9]։ Նա շարունակել է պարել Լոս Անջելեսի[10] բալետում և սովորել է իմպրովիզացիոն թատրոնում[11]։ Նաև այցելել է Նյու-Յորքի կինոակադեմիայի դասընթացներին և դերասանների համար Այիելյան ամառային կոնսերվատորին , 2014 թվականին եղել է Կալիֆորնիայի արվեստի ամառային դպրոցի աշակերտուհի։ Ավագ դպրոցում սովորել է Նյու Յորքի կիրառական արվեստի մասնագիտական դպրոցում[12]։ 2015-ին ավարտել է Լոս Անջելեսի Նոտր-Դամ ակադեմիան[10] Կոնդորը գրնացված է եղել Լոյոլի Մերիմաունտի համալսարանում[13]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանա Կոնդորի առաջնախաղը դարձավ Ջուբիլի մուտանտի դերը Բրայան Սինգերայի սուպերհերոս Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս ֆիլմում, դուրս եկած 2016 թվականի մայիսի 27-ին[14]։ Նա նկարահանվել է Փիթեր Բերգի «Հայրենասերի օրը» ֆիլմում, որը նկարագրում է Բոստոնյան մարաթոնի պայթյունի դեպքերը և հետևանքները[15] Ֆիլմը վարձույթով դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Սիրուհին ավագ դպրոցից» ռոմանտիկ թրիլերում Ջեյմս Ֆրանկոյի և Ջուլիա Ջոնսի հետ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 4-ին Lifetime հեռուստաալիքով[16]։ Կոնդորը կխաղա Կայոմիի դերը Ջեյմս Քեմերոնի «Ալիտա.Մարտական հրեշտակ» ապագա ֆիլմում։ Ֆիլմի թողարկման նախատեսվող ժամանակը 2018 թվականի հուլիսի 20-ն է[17]։ Կոնդորը կխաղա Լարա Ջին Քովիին ապագա «Բոլոր տղաներին,որոնց ես սիրել եմ» ռոմատիկ ֆիլմում՝ հիմնված Ջեննի Խանի համանուն վեպի վրա[18]։ Ֆիլմը կարտադրի Ուիլ Սմիթը[19]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2016 ֆ Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս X-Men: Apocalypse Ջուբիլեյշն Լի \ Ջուբիլի
2016 ֆ Հայրենասերի օրը Patriots Day Լի
2017 ֆ Սիրուհին ավագ դպրոցից High School Lover Էլիսոն
2018 ֆ Ալիտա.Մարտական հրեշտակ Alita: Battle Angel Կայոմի
2018 ֆ Բոլոր տղաներին, որոնց ես սիրել եմ To All the Boys I've Loved Before Լարա Ջին Քովի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.elle.com/culture/celebrities/a30898541/who-is-anthony-de-la-torre-lana-condor-boyfriend/ — 2021.
  2. http://www.mtv.com/news/3128239/noah-centineo-lana-condor-best-kiss/
  3. https://www.etonline.com/noah-centineo-thanks-lana-condor-for-her-lips-while-accepting-best-kiss-at-mtv-movie-tv-awards
  4. Lua error in Մոդուլ:TwitterSnowflake at line 48: attempt to index local 'x' (a nil value).
  5. 5,0 5,1 Chang, Kee (7 ноября 2015). «Screen Test: Lana Condor». Anthem. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  6. Condor, Bob (1997 թ․ դեկտեմբերի 21). «Journey Of The Heart: How One Couple's Dream Of Having A Family Finally Came True». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Bell, Carrie (2016 թ․ մայիսի 24). «Young Mutant Power: Meet X-Men: Apocalypse's Alexandra Shipp & Lana Condor». Refinery29. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  8. Polowy, Kevin (2016 թ․ մայիսի 26). «Meet 'X-Men: Apocalypse' Breakout Star Lana Condor». Yahoo! Movies.
  9. Aldana, Ida (2016 թ․ մայիսի 10). «Lana Condor: New Flame». Status. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  10. 10,0 10,1 Johnson-Hoyle, Kristopher (2016 թ․ ապրիլի 26). «Breakout Star of X-Men Apocalypse: Lana Condor». Raine. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  11. «'X-Men: Apocalypse' Actress Lana Condor Shares 10 Fun Facts With JJJ!». Just Jared. 2016 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «California State Summer School for the Arts: California Art Scholars 2014!». Ovation. 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.
  13. Zemler, Emily (2016 թ․ փետրվարի 23). «Meet Lana Condor, X-Men's Newest Star». Paper. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  14. McNary, Dave (2015 թ․ մարտի 25). «'X-Men: Apocalypse' Casts Newcomer Lana Condor as Jubilee». Variety.
  15. McNary, Dave (2016 թ․ ապրիլի 7). «'X-Men' Actress Lana Condor Joins 'Patriots Day' (EXCLUSIVE)». Variety.
  16. Andreeva, Nellie (2017 թ․ հունվարի 13). «Lifetime Orders Michael Jackson Original Movie, Picks Up James Franco, Viola Davis Films – TCA». Deadline.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  17. McNary, Dave (2016 թ․ հոկտեմբերի 11). «'X-Men' Star Lana Condor Joins James Cameron's 'Alita: Battle Angel'». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  18. Spangler, Todd (2017 թ․ հուլիսի 21). «Lana Condor to Star in 'To All the Boys I've Loved Before' Movie Based on Jenny Han Novel». Variety.
  19. Jarvey, Natalie (2017 թ․ հուլիսի 21). «John Corbett, Lana Condor Join 'To All the Boys I've Loved Before' Film (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Կոնդոր» հոդվածին։